N 02 (146), Փետրվար, 2021
Տարածաշրջանը՝ JAMnews-ի աչքերով
Բարի ավանդույթի համաձայն` «Անալիտիկոն» ամսագիրը տարին մեկ անգամ արտատպում է JAMnews առցանց հրատարակության նյութերի մի փունջ` իր ընթերցողներին հնարավորություն տալով տարածաշրջանին ու աշխարհին հայացք ձգել JAMnews-ի աչքերով։ …>>>
Քաղաքացիական պատերազմի եզրի՞ն։ Միաժամանակ երկու հանրահավաք Երևանում՝ ընդդիմության և իշխանության
Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, փետրվարի 25-ի առավոտից իրավիճակը բարդացել է, քանի որ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում բաց տեքստով պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն ստորագրել է ԳՇ ողջ ղեկավարությունը։ …>>>
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի հրաժարականը։ Փաշինյանը սա ռազմական հեղաշրջման փորձ է համարում
Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում բաց տեքստով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն ստորագրել է ԳՇ ողջ ղեկավարությունը։
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», — ասված է հայտարարությունում: …>>>
«Ադրբեջանը երկար ժամանակ նախապատրաստվել է պատերազմին»․ Հայաստանի արտգործնախարար
Վրացական ընդդիմությունը խոստանում է մարտին բառացիորեն ապրել փողոցում. պիկետներ, հանրահավաքներ, երթեր
Փետրվարի 26-ին Թբիլիսիում ավարտելով բազմահազարանոց բողոքի ցույցը՝ վրացական միավորված ընդդիմությունը հայտարարեց 2021 թվականի մարտի գործողությունների ծրագրի մասին: Երկու նպատակ կա. խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի և ընդդիմադիր «Մթավարի TV» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկի՝ Գիորգի Ռուրուայի ազատումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը: …>>>