Archive for marut

10 (106), Հոկտեմբեր, 2017

 

Share

«Միացյալ անպատասխանատվություն»  


Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսերեն տարբերակի խմբագիր
Երևան

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային Ժողովը ձայների ճնշող՝ լայն իմաստով մեծամասնությամբ վավերացրել է Ռուսաստանի հետ «հայ-ռուսական զորքերի միացյալ զորախմբի» ստեղծման մասին համաձայնագիրը։

Իշխանամետ պատգամավորների՝ անկախ նրանից, թե նրանք «իշխանություն» կամ «ընդդիմություն» են կոչվում, կողմ քվեարկած ձայների միջոցով գործած այս ճնշումը տեղի է ունեցել հռետորական դարձած հարցերին ընկալելի պատասխանների բացակայության արդեն  սովորական համապատկերում։ …>>>

Share

Հայկական հեռուստատեսությունում կիրառվող քարոզչական տեխնոլոգիաները


Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան

 

Ժամանակակից ավտորիտար համակարգերի իշխանության պահպանման տեխնոլոգիաները զգալիորեն տարբերվում են նախկին դարի ավանդական ավտորիտար համակարգերի իշխանության պահպանման մեթոդներից։ Ավտորիտար տեխնոլոգիաների «զարգացմանը» զուգընթաց ավելի և ավելի է կարևորվում լրատվամիջոցներում կատարվող քարոզչությունը։[1] Ընդ որում, ի տարբերություն ավանդական քարոզչության՝ ժամանակակից աշխարհում քարոզչական ավանդական տեխնոլոգիաներին փոխարինում են ավելի նուրբ տեխնոլոգիաները, պատճառը՝ միջազգային համակարգի առանձնահատկություններն են։ …>>>

Share

Ավետյաց երկրի հետ Հայաստանի բարեկամանալու ժամանակը



Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ*
Փորձագետ
Երևան

Հայաստանի անկախության առաջին քայլերը եղան տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ձևով։ Այդ գործընթացը  քաղաքական մեծ հնչեղություն էր ստանում և հպարտություն պատճառում անկախություն վերագտած մեր հայրենակիցներին` հայրենիքում և սփյուռքում։

Այդ ընդհանուր ոգևորության մթնոլորտում աննկատ մնաց Երևանում և Թել-Ավիվում  Հայաստանի ու Իսրայելի դեսպանությունների չբացվելը։ Հայկական կողմը դա բացատրում էր նրանով, որ չի ցանկանում «նեղացնել» բարեկամական Իրանին, ինչպես նաև «փչացնել» հարաբերություններն արաբական աշխարհի հետ։ Սա ՀՀ դիվանագիտության վատ հաշվարկված քայլերից և վրիպումներից մեկն էր, որի բացասական հետևանքներն ի հայտ եկան անմիջապես և  իրենց զգացնել են տալիս առ այսօր։ …>>>

Share

Թուրքիայի «երկաթե լեդին» ընդդեմ ընտրությունների «երկաթե» հաղթողի

 


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թրքագետ
Երևան

 

Թուրքիայի ներքաղաքական օրակարգի կարևոր դերակատարներից մեկը՝  Մերալ Աքշեները, շարունակում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդի թեկնածուի պայքարը: «Երկաթե լեդին» հավակնում է լուրջ մրցակից լինել «երկաթե» հաղթանակների մեծ վարպետ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի ընտրություններում, որոնք նախանշված են 2019 թվականին: Պայքարն արդեն սկսված է, ընդ որում՝ երկուստեք ծանր հարվածներով և գրոհներով: …>>>

Share

Քրդական վառոդի տակառը կարող է պայթեցնել Մերձավոր Արևելքը



Աննա ԲԱՐՍ
ԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

Քրդական հրաբուխը, որը դարից ավել ծխում է Մերձավոր Արևելքում, ժայթքելու շեմին է: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեի վերջնական արդյունքներով անկախությանն օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը: Ընդհանուր ձայներից վավեր են համարվել 3.850.935-ը: Հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 72 տոկոսը: Սա սպասելի ցուցանիշ էր, կանխատեսելի էր նաև տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակի առաջացումը: Արդեն իսկ Իրաքի կենտրոնական կառավարության և քրդական ուժերի միջև բախումներ են սկսվել Քիրքուք քաղաքում, և իրավիճակը  րոպե առ րոպե փոխվում է: …>>>

Share

Ալիև-Սարգսյան. ղարաբաղյան խաղաղ գործընթացը գահավիժու՞մ է  

Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ*

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Դրա արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկխոսությունն «անցել է կառուցողական մթնոլորտում»։ Ալիևն ու Սարգսյանը բանակցությունների սեղանի շուրջ են վերադարձել մեկ տարի և երեք ամիս անց։ Ի դեպ, 2016 թվականի հունիսին կայացած հանդիպումն իր ձևով եռակողմ էր ու կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության շնորհիվ։ Այսօրվա դիվանագիտական ձևակերպումների տակ քողարկված են ղարաբաղյան հակամարտությունում հարաճուն “տոկոսադրույքները”։ …>>>

Share

Հայաստան-ԵՄ համաձայնագրի քաղաքական մասը շատ ուժեղ է

 


Մեր զրու­ցա­կիցն է Գ­լո­բա­լի­զա­ցիա­յի և տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կենտ­րո­նի ղե­կա­վար, քա­ղա­քա­գետ Ս­տե­փան Գ­րի­գոր­յա­նը

Պարոն Գրիգորյան, հրապարակվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը։ Շտապողականություն չկա՞ ժամկետների առումով, համաձայնագրի հրապարակումից հետո կարո՞ղ է խոչընդոտներ լինեն ստորագրման առումով։

Ես կարծում եմ, որ համաձայնագրի տեքստը կարելի էր հրապարակել դեռևս նախաստորագրումից անմիջապես հետո, այսինքն՝ այս տարվա մարտին։ Դա նշանակում է, որ պայմանագիրը պատրաստ է ամբողջությամբ։ Ես շատ կարևոր եմ համարում փաստաթղթի հրապարակումը, որովհետև երբ դու հրապարակում ես փաստաթուղթը, միշտ ավելի դժվար է այն երկրների համար, որոնք դեմ են, որ Հայաստանը ստորագրի այդ համաձայնագիրը։ Կամ նույնիսկ եթե Հայաստանը մտավախություն ունի, որ Ռուսաստանը հնարավոր է դժգոհ լինի այդ համաձայնագրի ստորագրումից, երբ փաստաթուղթը հրապարակվում է, հետո խոչընդոտներ հարուցելն ավելի է դժվարանում։ …>>>

Share

Կատալոնիայի օրինակի հանդեպ աճող վախը


Նիկոլաուս Դոլլ, Ֆիլիպ Վետտեր

Տնտեսության տեսանկյունից Կատալոնիան Իսպանիայի ամենակարևոր շրջանն է: Վերջինիս՝ Իսպանիայից առանձնանալը ցավոտ անդրադարձ կունենա այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսին են գերմանական «Ֆոլկսվագենը» կամ «Սիմենսը»։ Այդուհանդերձ, խոշոր ընկերություններն ավելի շատ վախենում են, որ կատալոնական օրինակից բռնկված կրակը կտարածվի Եվրոպայում։

Կատալոնիան տարածքով մի քիչ ավելի փոքր է, քան Բադեն-Վյուրտեմբերգը[1], և ունի 7,5 միլիոն բնակիչ։ Սակայն Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված և Իսպանիայի կազմում գտնվող «Ինքնավար համայնքը» տնտեսական ոլորտում պատկանում է ծանրքաշային կարգին։ Շուրջ 200 միլիարդ եվրո ցուցանիշով այն ապահովում է Իսպանիայի համախառն ներքին արդյունքի 20%-ը։ …>>>

Share

ՅՈՒՆԵՍԿՕ. Միացյալ Նահանգների և Իսրայելի հեռանալու պատճառները

 


Լքելով մի կազմակերպություն, որը համարում է վատ կառավարվող և չափազանց քննադատական հրեական պետության ներսում իրավիճակի նկատմամբ, Թրամփի վարչակազմը ևս մեկ անգամ հեռացնում է իրեն բազմակողմության խորհրդանիշ լինելուց: Հինգշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Միացյալ Նահանգների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից (Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) հեռանալու հայտարարության վերաբերյալ Արտաքին կապերի խորհրդի ղեկավար Ռիչարդ Հայասի արձագանքը չուշացավ: «Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը գտել է իր թեման՝ հեռանալու սկզբունքները»,- Թվիթերում այսպես է գնահատել հանրապետական վարչակազմի նախկին հենասյուներից մեկը: Հաջորդաբար խախտելով Խաղաղ օվկիանոսի հետ սահմանակից երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիրը, այնուհետև գլոբալ տաքացման դեմ Փարիզի համաձայնագրից Միացյալ Նահանգները դուրս բերելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հեռացրեց իրեն բազմակողմության խորհրդանիշ լինելուց: …>>>

Share

Ինչպե՞ս Ուկրաինան ռազմադաշտից վերածել հաջողության պատմության

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն  առաջարկեց Դոնբաս  ուղարկել ՄԱԿ-ի խաղաղապահներին, ինչն արևմտյան բլոկին վստահություն չներշնչեց: Ուկրաինայում ՄԱԿ-ի կողմից  խաղաղապահների  տեղակայման շուրջ  համաձայնությունը որոշակի  առումով Արևմտյան բլոկի  դիվանագիտական հաղթանակն է: Նախկինում Ռուսաստանը միանշանակ դեմ էր արտահայտվում Գերմանիայի, Ֆրանսիայի ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից հնչեցվող նման առաջարկներին՝  պնդելով, որ Ուկրաինայի արևելքում խաղաղության կարելի է հասնել միայն Մինսկի համաձայնությունների հիման վրա: …>>>

Share