Archive for hghazaryan

N 01 (145), Հունվար, 2021

Share

Պատերազմի կամ իրավունքի երկընտրանքը ղարաբաղյան հակամարտության համատեքստում

 

Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

2020 թ․ արցախյան պատերազմի շրջանակներում ակնհայտորեն դրսևորվել է տարածաշրջանային խնդիրը լուծելու համար պատերազմի արդյունավետությունը։ Հայաստանը նույնպես կարող էր լուծել ղարաբաղյան խնդիրը լայնածավալ ռազմական գործողությունների միջոցով 90-ական թվականներին, երբ Ադրբեջանը գահավիժող պետություն էր, իսկ ադրբեջանական բանակն անկանոն նահանջում էր։ Սակայն, հայկական կողմը համաձայնվել է անցնել կարգավորման դիվանագիտական մեթոդներին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ 1994 թ․ համաձայնվելով անժամկետ հրադադարի կնքմանը։ Ընդ որում, հակամարտության կարգավորման փիլիսոփայության սկզբունքներից մեկը եղել է ռազմական ուժի բացառումը և բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդների կիրառումը։ …>>>

Share

Արցախում զրո վերջնարդյունքով յուրաքանչյուր խաղ նոր պատերազմի դուռ է բացում


Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
                                               Երևան                                                

Արցախում զրո վերջնարդյունքով (zero-sum game) յուրաքանչյուր խաղ նոր պատերազմի դուռ է բացում հերթական հայ-ադրբեջանական արյունահեղության, էթնիկ զտումների, փախստականների ալիքի և ավերածությունների համար: Արցախը հայերի և ադրբեջանցիների միջև կռվախնձոր է դարձել 1918-ի կեսերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հռչակեցին իրենց անկախությունը: Այդ ժամանակից ի վեր հակամարտությունը երբեք չի լուծվել փոխզիջումով. կողմերից մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել, ստեղծվել է նոր ստատուս-քվո, և հաղթող կողմին թվացել է, որ հարցը լուծել է: …>>>

Share

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում․ հին հակամարտություն և նոր նպատակներ


Սերգեյ Մ
ԱՐԿԵԴՈՆՈՎ
Պատմական գիտությունների թեկնածու,
Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ
Մոսկվա 

Ղարաբաղ և Ռուսաստան ոչ տիպային հակամարտություն

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ուներ և շարունակում է ունենալ զգալի դեր Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, նախ և առաջ՝ էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման հարցում։ Մոսկվան տարածաշրջանը դիտում է որպես իր ռազմավարական շահերի համար առանձնապես կարևոր տարածություն, նախ և առաջ այն պատճառով, որ Ռուսաստանը նույնպես կովկասյան պետություն է։ Ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում գտնվում է ինը ռուսաստանյան տարածաշրջան՝ յոթ հանրապետություն և երկու երկրամաս։ Երկրի տարածքի այս հատվածում թե՛ բաց և թե՛ քողարկված հակամարտությունների մեծ մասը սերտորեն կապված է խորհրդային Անդրկովկասի նախկին հանրապետություններում ծավալված դիմակայությունների հետ և՝ ընդհակառակը։[1] …>>>

Share

Ինչ ապագա է սպասում Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացին


Թոմաս դե ՎԱԱԼ
Կարնեգի-Եվրոպա հիմնադրամի  ավագ գիտական աշխատակից

2020 թվականի ղարաբաղյան նոր պատերազմը, որն ավարտվել է Ադրբեջանի հաղթանակով, ուժերի նոր հարաբերակցություն է ստեղծել Հարավային Կովկասում և արմատապես փոխել է հայ-ադրբեջանական հակամարտության դինամիկան։

Ընդսմին, Լեռնային Ղարաբաղում դարից ավելի շարունակվող հակամարտությունը չլուծված է մնում, և միջազգային խաղաղ գործընթացը՝ միտված վերջնական խաղաղ համաձայնագրին, այս կամ այն ձևով շարունակվելու է։ …>>>

Share

Պարտության հորիզոնից այն կողմ․ Հայաստանի ուղիները Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո


Լոուրենս ԲՐՈԵՐՍ
CR ՈԿԿ հարավկովկասյան ծրագրերի տնօրեն, Chatham House-ի ռուսաստանյան և եվրասիական թեմաներով հետազոտող
Լոնդոն

Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունը երկիրը կանգնեցրել է վերջին դարում ամենախորը ճգնաժամի առջև։ Պատճառելով մարդկային կորուստներ՝ զոհվածներ և հաշմանդամ դարձած մարդիկ, պարտությունը ծանր հարված է հասցրել և՛ Հայաստանի ռազմական ներուժին, և՛ զսպման, ռազմավարական խորության ու Լեռնային Ղարաբաղում սեփական ուժերին հենվելու ռազմական հայեցակարգերին։ Հայաստանը դարձել է Հարավային Կովկասում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական համատեքստի ամենաթույլ խաղացողը և գրեթե ի զորու չէ ազդել ո՛չ նրա դինամիկայի, ո՛չ էլ նրանում ընդունվող որոշումների վրա։ …>>>

Share

Հայ-իրանական հարաբերությունների մարտահրավերները և հնարավորությունները

 

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան

Հայերը և իրանցիները՝ որպես վաղեմի հարևաններ, ունեն քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ու շփումների բազմահազարամյա պատմություն, իսկ Հայաստան-Իրան սահմանը որևէ երկու երկրի միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային սահման ունեցող հարևաններից Հայաստանի Հանրապետությունը միակ քրիստոնեական երկիրն է, ինչը բազմիցս հատուկ կերպով ընդգծվել է նաև բարձրաստիճան իրանցի քաղաքական գործիչների պաշտոնական հայտարարություններում։ …>>>

Share

Ինչպես թուրքական մամուլը մատուցեց 2020-ի Արցախյան պատերազմը


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

Արցախում 2020 թվականի պատերազմը պետք է ուսումնասիրել ամենատարբեր կողմերից ու անկյուններից, ճիշտ հետևություններ անել, ճիշտ գնահատականներ տալ և վերլուծել տեղի ունեցածի ցանկացած բաղադրիչը՝ ամենակարևորից մինչև առաջին հայացքից պակաս նշանակալին։ Այս համատեքստում խիստ կարևոր է նաև ուշադրության կենտրոնում պահել այս պատերազմում Թուրքիայի համակողմանի աջակցությունն Ադրբեջանին՝ ռազմական բաղադրիչից մինչ դիվանագիտական, քարոզչական և մեդիա աջակցություն։ Հատկապես վերջին կետը կլինի մեր այս հոդվածի մանրադիտակի տակ, որտեղ կկենտրոնանանք թուրքական լրատվամիջոցներում Արցախյան վերջին պատերազմի լուսաբանման մոտեցումների և քաղաքականության վրա։ …>>>

Share

Ներքաղաքական լարվածության հաղթահարումը կարևոր է նաև արցախյան կարգավորման համատեքստում


Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան

Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում սկսված ծայրահեղ լարվածությունը թեև արտաքինից թուլանալու նշաններ է ցույց տալիս, սակայն իրականում նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնությանը հաջորդած զարգացումները երկրի ներքաղաքական կյանքը կարող են վերածել չդադարող մղձավանջի։ …>>>

Share

Լեռնային Ղարաբաղ. թուրքական միջամտությունը զսպելու համար հարկավոր է եվրոպական երկրների կոշտ դիրքորոշումը

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբեր 23 HANDOUT/AFP

«SOS արևելյան քրիստոնյաներ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Բենջամեն Բլանշարը հիշեցնում է, որ թուրքադրբեջանական ծավալապաշտական ​​նկրտումները կանգ չեն առնում Լեռնային Ղարաբաղում և մեծ վտանգ են ներկայացնում խաղաղ հայ բնակչության համար»: …>>>

Share

«Հայերի փրկությունը հենց հայերի ընտրությունն է»․ քաղաքագետ

 

Լուսանկարը՝ Ռաֆայել Իշխանյանի

Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ,

Երևան
14.01.2021

Արցախում պատերազմը դադարեցվել է, սկսվում է 2020 թ․ նոյեմբերին Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության կետերի իրականացման գործընթացը։ Պլանների հստակեցման և այդ համաձայնագրի իրականացման նպատակով հունվարի 11-ին նոր բանակցություններ են կայացել նույն ձևաչափով, և նոր փաստաթուղթ է ստորագրվել։ Այն լարվածություն և քննադատություն է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, քանի որ շատ հարցեր չլուծված են մնացել։ …>>>

Share