Archive for hghazaryan

Ինչո՞ւ են Վրաստանն ու Հայաստանը երես թեքում «3+3» ձևաչափից. հայացք Թբիլիսիից


Ամիրան ԽԵՎՑՈՒՐԻԱՆԻ
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, հակամարտաբան
Թբիլիսի

Երկրորդ ղարաբաղյան պատերազմն ու նրա հետևանքները, ինչպես և ենթադրվում էր, էապես փոփոխել են տարածաշրջանում ուժերի փոխհավասարակշռությունը և աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվոյի հիմք դրել։ Ադրբեջանին համարյա 80 տոկոսով հաջողվել է իրականացնել իր մտադրությունը և ուսերին գցել հաղթողի թիկնոցը։ Նաև կարելի է ասել, որ այդ գործընթացում անկյունադարձային դերակատարում ունեցած և եղբայրական Ադրբեջանի հաղթանակն անխուսափելի դարձրած Թուրքիան գրեթե հարյուրամյա ընդմիջումից հետո կրկին բարձր պահած գլխով վերադարձել է Հարավային Կովկաս, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն։ …>>>

Share

Իրանը եվ «3+3» ձեվաչափը

 

Արեգ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Իրանագետ
Երևան

Վերջին շրջանում տարածաշրջանային ամենաքննարկվող հարցը դարձել է «3+3» ձևաչափը, որը, ինչպես ենթադրվում է, միտված է լինելու տարածաշրջանային ապաշրջափակմանն ու ուղիների և ենթակառուցվածքների վերաբացմանը։ Ինչպես գիտենք, 2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեց ստեղծել «Վեցի պլատֆորմը» կամ «3+3» ձևաչափը, որտեղ պետք է ներգրավված լինեն Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և այս երկրների երեք մեծ հարևանները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը[1]։ …>>>

Share

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր օգնությունն է առաջարկում Վրաստանին

 

U.S. Defense Secretary Lloyd Austin, Georgian Prime Minister Irakli Garibashvili and other officials meet in Tbilisi. (photo: gov.ge)


Հեղինակ՝ Ջոշուա Կուչերա

Հոկտեմբերի 18, 2021

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Վրաստան և խոստացել նոր աստիճանի ռազմական համագործակցություն, և դա այն դեպքում, երբ հակալիբերալ և ավտորիտար հակումների պատճառով Վրաստանի իշխանությունների հասցեին Վաշինգտոնից հնչող քննադատությունների քանակն աճում է։ …>>>

Share

«Կովկասյան պլատֆորմ»-ից մինչև «3+3» ձևաչափը․ հռչակագրեր և իրականություն

 

Фото: tccb.gov.tr

Անդրեյ ԱՐԵՇԵՎ

Թուրքիան ձգտում է Կովկասյան տարածաշրջանն առավելագույնս վերաձևել ըստ իր տեսլականի։

Վերջերս փորձագիտական հանրությունն ու ԶԼՄ-ները սևեռուն ուշադրության ներքո են պահում «3+3» «կովկասյան» բանակցային ձևաչափի թեման՝ ելնելով հատկապես Թուրքիայի նախագահի մեդիա-դիվանագիտական նախաձեռնողական ջանքերից։ …>>>

Share

«Անալիտիկոն»-ն անցել է նոր ձևաչափի


Հարգելի’ ընթերցողներ, նոյեմբերի 1-ից «Անալիտիկոն»-ն անցել է նոր ձևաչափի՝ շաբաթական թողարկումներով և կայքի համապատասխան թարմացմամբ։ Մենք առավելս ուշադրության կենտրոնում ենք պահելու տարածաշրջանային զարգացումներն ու թրենդները, ընդսմին ուշադրությունից դուրս չթողնելով դրանց միջազգային համատեքստը։ Յուրաքանչյուր թողարկման մեջ դուք կարող եք ծանոթանալ երկու հեղինակային վերլուծական նյութերի և խմբագրակազմի կողմից կարևորված թեմայով միջազգային մամուլի երկու ուշագրավ հրապարակումների։ Իսկ «Անալիտիկոն»-ի տպագիր տարբերակը՝ «Անալիտիկոն-դայջեստ»-ը, կհրատարակվի եռամսյակային կտրվածքով։ Շուտով կգործարկվի նաև մեր վերլուծական հարթակի նոր վեբ-կայքը։

Նոր ձևաչափով մեր առաջին թողարկումը նվիրել ենք մի իրադարձության, որի նշանակությունն, անկասկած, չի կարող չանդրադառնալ մեր՝ առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանում զարգացումների վրա։ Խոսքն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ների առաջին մարտական կիրառման մասին է՝ երկրի արևելքում, Ռուսաստանի կողմից աջակցվող «ԴԺՀ-ԼԺՀ» ինքնահռչակ կազմավորումների հետ շփման գծում, և դրա հնարավոր հետևանքների մասին։ Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ անօդաչու սարքերը լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից։ Հայտնի է նաև, որ «Բայրաքթար»-ների կիրառումը բացասաբար չի անդրադարձել ռուս-թուրքական հարաբերությունների վրա։

Ինչպե՞ս դա կազդի մեր տարածաշրջանում զարգացումների վրա՝ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության և բանակցային գործընթացի՝ մեռյալ կետում գտնվելու համապատկերում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանից և Ուկրաինայից հեղինակային երկու կարծիք և միջազգային մամուլի երկու անդրադարձ՝ դեպքերի հնարավոր զարգացման գնահատականներով։

«Անալիտիկոն»-ի խմբագրություն

Share

«Բայրաքթարով» ուկրաինական քայլը՝ տարբեր չափումներում



Վոլոդիմիր ԿՈՊՉԱԿ
New Geopolitics Research Network (NGRN) փորձագիտական հարթակի հարավկովկասյան բաժնի ղեկավար
Թբիլիսի

Ուկրայինայի Զինված ուժերը (ՈՒԶՈՒ) Միավորված ուժերի գործողության (ՄՈՒԳ) գոտում առաջին անգամ մարտական պայմաններում օգտագործել են երկրի սպառազինության մաս կազմող թուրքական արտադրության հետախուզական-հարվածային անօդաչու Bayraktar TB2 համալիրը՝ հարվածային ձևաչափում և հարվածի ընթացքի ու արդյունքների հրապարակային ցուցադրությամբ հանդերձ։ Սա կարևոր է, բայց սրա մասին՝ ստորև։ …>>>

Share

«Բայրաքթար»-ով վերադարձող ցինիզմը


Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Երբ նրանք գնեցին մեզանից մեր զենքը, այն դադարեց լինել թուրքական: Այս միտքն արտահայտել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկման հարց է եղել նաև ինքնահռչակ Դոնբասի դեմ թուրքական «Բայրաքթար»-ների կիրառումը: Օրեր առաջ այդ մասին հայտարարեց ուկրաինական Գլխավոր շտաբը, նաև ցուցադրելով կադրեր, թե ինչպես է ուկրաինական ԶՈՒ-ի ձեռք բերած «Բայրաքթարը» հարվածում Դոնբասի զինված ուժերի հրետանուն: …>>>

Share

Ռուսական զորքերի տեղաշարժը Ուկրաինայի հետ սահմանին. ԱՄՆ-ի ու Եվրոպայի հապճեպ արձագանքը

 

Ukrainian President Volodymyr Zelensky in Kiev this month. (Ukrainian Presidential Press Service/AFP/Getty Images)

Ուկրաինայի հետ սահմանին ոուսական զորքերի վերստին կուտակումը մտահոգություն է առաջացրել ամերիկյան և եվրոպական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, որոնց կարծիքով նկատվում է զինված անձնակազմի և տեխնիկայի անսովոր շարժ Ռուսաստանի արևմտյան թևում։ …>>>

Share

«Բայրաքթարն» ընդդեմ «Ցիրկոնի»


Ինչո՞ւ Կրեմլը չի վրդովվել Ուկրաինայում հայտնված թուրքական անօդաչուի կապակցությամբ
բացատրում է Յուլիա Լատինինան

Турецкий боевой беспилотный аппарат “Байрактар ТБ2” на аэродроме Кульбакино во время учений Sea Breeze 2021. Фото: Yulii Zozulia/Ukrinform via ZUMA Wire/ТАСС


2021 թ․ հոկտեմբեր 28  Յուլիա ԼԱՏԻՆԻՆԱ  «Նովայա գազետա»-ի մեկնաբան

Նախագահ Պուտինը հազիվ հասցրել է հերթական անգամ պատմել մեզ ռուսական նոր ու հզոր գերձայնային զենքի՝ «համարժեքը չունեցող գերձայնային «Ցիրկոնի»» մասին՝ Պաշտպանության նախարարության ցուցադրած տեսահոլովակի եթեր մտնելուն պես Ուկրաինայում թուրքական անօդաչու «Բայրաքթարը» ոչնչացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հաուբիցը։ …>>>

Share

№ 10 (154), Հոկտեմբեր, 2021

Share

Ինտելեկտուալ լճացումը՝ որպես 44-օրյա պատերազմում պարտությանը նպաստած կարևոր գործոն


Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

44-օրյա պատերազմում Հայաստանի և Արցախի պարտությանը, ինչպես նաև հետպատերազմյան նոր ծանր իրականության հաստատմանը նպաստած գործոնների շարքում կարևորագույններից էր հայաստանյան ու արցախյան մինչպատերազմյան խոսույթներում ու պատումներում դոգմատիկ մտածողության, միֆերի ու կեղծ օրակարգերի գերակայությունը: Վերջին 20 տարվա ընթացքում հայկական երկու հասարակություններն ու դրանց քաղաքական և մտավոր վերնախավերը կորցրել են Արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրներում կրիտիկական ու կրեատիվ մտածողության կարողությունը և ստեղծել են ինտելեկտուալ մի միջավայր, որը առանց վարանելու կարելի է անվանել լճացած: Ինտելեկտուալ այս լճացման արդյունքը եղել է այն, որ հայ հանրությունը կորցրել է իրականության ադեկվատ ընկալման և ճգնաժամային իրավիճակներում ոչ տրիվիալ լուծումներ գտնելու ունակությունը: …>>>

Share