#04 (52) ԱՊՐԻԼ, 2013
![]()
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
« Անալիտիկոն » հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Գիտակից կյանքիս բոլոր ժամանակահատվածներում էլ փորձել եմ հասկանալ իմ ժողովրդի ահավոր դժբախտությունների պատճառները, փորփրել եմ մեր պատմությունը, անցյալն ու ներկան, ինչ-որ բան հասկացել եմ, շատ բան չեմ ընկալել, ճշմարտանման զանազան ենթադրություններ եմ արել։ Բայց ահա նորերս աչքս ընկավ Ք.ա. 5-րդ դարի՝ հունական խոշոր պոլիսների ժամանակաշրջանի աթենական առաջնորդ Թեմիստոկլեսի մի ասույթ, և ես մտածեցի, որ միգուցե սա էլ կարող է լինել պրպտումներիս բանալին։
Որտեղ երկուստեք վկան Վաշինգտոնն է
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու
Այսօր շատերը զարմանք են արտահայտում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների «անսպասելի» ջերմացման առթիվ: Ես բազմիցս նշել եմ, որ ոչ մի անսպասելի «ջերմացում» տեղի չի ունեցել: Իսրայելի և Թուրքիայի միջև թե՛ սրացումը և թե՛ ջեմացումը կանխատեսելի ու ծրագրված էին: Կար ընդամենը մեկ տարբերություն՝ հարաբերությունների սրացումը հակասում էր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությանը, իսկ ջերմացումն՝ ընդհակառակը:
Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևերի տեքստը
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևան
Թաթուլ Հակոբյանը լրագրող է, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ: Նա Ղարաբաղյան հակամարտության մասին «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» և հայ-թուրքական հարաբերությունների մասին «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերի հեղինակն է։
1965-ից ի վեր աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրների խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով բանաձևեր, զեկույցներ կամ հայտարարություններ: Սովորաբար Թուրքիան դատապարտում է, իսկ Հայաստանը և Սփյուռքը՝ ողջունում:
կամ՝ Համացանցը եւ գրականությունը, նայած որ կողմից դիտարկենք
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արձակագիր, լրագրող
Երևան
Օրեր առաջ երեւանյան ակումբներից մեկում արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի հանդիպումն էր ընթերցողների հետ: Առիթը՝ գրողի նոր վեպի հատվածների ընթերցումն էր, ինչպես հեղինակն ասաց՝ տպագրությունից առաջ ընթերցողին ու նրա արձագանքը զգալու համար: Հանդիպման ժամանակ գրողի նշած մի փաստն էլ մեզ հուշեց այս հոդվածի թեման:
(Քաղաքական ակնարկներ)
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ծավալված գործընթացները պարունակում են ոչ միայն սպառնալիքներ, այլև հայ հասարակական-քաղաքական կյանքի համար նոր հնարավորություններ: Հայոց ապագան կրկին բազմատարբերակ է դարձել, քանի որ կարելի է խոսել ապագայի հնարավոր թե՛ դրական ու լավատեսական և թե՛ հոռետեսական սցենարների որոշակի բազմության մասին:
Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ
Քաղաքագիտության թեկնածու, Հարավային
Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ
Երևան
Հայրենական մամուլում հաճախ հանդիպում ենք «հայատյացությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի», «ադրբեջանական հասարակությունում սերմանվում է հակահայ քարոզչությունը» և այլ նմանօրինակ ձևակերպուների: Առաջին հայացքից բավական հասկանալի այս երևույթն ի մոտո դիտվելու պարագայում հարուցում է մի շարք հարցեր, մասնավորապես, հայատյացության սփռման ու տարածման մեխանիզմների մասին մի երկրում, որը պաշտոնական միջազգային մակարդակում քննարկում է Արցախում հայերի հետ ադրբեջանցիների համակեցության հեռանկարները:
Այն մասին, թե որքանով արդիական է այժմ ժողովուրդների բարեկամությունը և ինչպիսին են արդի արժեքների ձևավորման վրա ազդող գործոնները՝ Ա.Մ. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցման հիմնադրամի մամլո ծառայությանը պատմել է ԱՊՀ երկրների, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կինեմատոգրաֆիստների միությունների համադաշնության նախագահ, Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Եվրոպական կինոակադեմիայի և Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, ավելի քան քառասուն գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի սցենարների հեղինակ Ռուստամ Իբրահիմբեկովը:
Մայքլ Սեսայր (Michael Cecire)
« World Politics Review« , ԱՄՆ
Վերջերս Վրաստանը հայտարարել է Մալիում ռազմական պատրաստության ապահովման ուղղությամբ Եվրամիության առաքելության մեջ սեփական ներդրում ունենալու մտադրության մասին: Սա վկայում է ոչ միայն այն մասին, որ Թբիլիսին շարունակում է մնալ եվրաատլանտյան առաքելությունների համար զորքեր մատակարարող հուսալի գործընկեր, այլև հուշում է հակաահաբեկչական պայքարում սեփական խորշ զբաղեցնել ձգտող Վրաստանի ռազմական հավակնությունների մասին: «Վրացական երազանքի» նոր կոալիցիոն կառավարության օրոք այս երկրի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել մի շար բարեփոխումների իրականացմանը՝ զինված ուժերի կազմակերպչա-անձնակազմային կառուցվածքի հիշյալ համալիր խնդիրներին համապատասխանեցումն ապահովելու համար:
Գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը ծնվել է Ֆիզուլիում, որը ղարաբաղյան պատերազմի հետևանքով վերածվել է «անվտանգության գոտու» և «գրավյալ տարածքների»: Սեյմուրն այժմ բնակվում է Բաքվում: Ես նրա հետ ծանոթացել եմ 10 տարի առաջ Հայաստանում, ուր նա մի քանի անգամ այցելել է և շրջել է երկրով այն խաղարարար առաքելությունների հետ, որոնք կազմակերպված չեն եղել ինչ-որ մեկի կարգադրությամբ: Այդ առաքելությունների մասնակիցները մշտական հետապնդումների են ենթարկվում իշխանությունների և դրանց սպասարկողների կողմից: Չնայած բարդություններին, Սեյմուրն այսօր Ադրբեջանում ամենաճանաչելի գրողներից մեկն է: Նրա շրջապատը հասարակության առաջադեմ հատվածն է: Ցավոք, նրանց անունները հաճախ կարելի է տեսնել խղճի գերիների ցուցակներում և այն մարդկանց թվում, ում ձերբակալում են տարատեսակ բողոքի ակցիաների ժամանակ:
Ցխինվալում տեղի է ունեցել Հարավային Օսիայի վերակազմավորված Տեղեկատվության և մամուլի պետկոմիտեի նախագահ Վյաչեսլավ Գոբոզովի մամլո ասուլիսը: Նա լրագրողներին պատմել է հանրապետության ներքին և արտաքին տեղեկատվական քաղաքականության սեփական տեսլականի մասին և նախանշել է Պետկոմիտեի հետագա աշխատանքի հիմնական առաջնահերթությունները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2012թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2013թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը. անդրադառնալով հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգին` նախագահը նշել է, որ այն մնացել է անփոփոխ, եւ որպես գերնպատակներ հանդես են գալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումը: