N 10 (130), Հոկտեմբեր, 2019

Հայաստանը` ինովացիոն կենտրոն դառնալու ճանապարհին

Հարցազրույց FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն ՕՐՈՒՋՅԱՆԻ հետ

Արմեն ՕՐՈՒՋՅԱՆ

Հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցավ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. վերափոխելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence)՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) ամենամյա առանցքային միջոցառման հանդիսավոր բացումը: Եռօրյա միջոցառման ընթացքում Հայաստանը վերածվել էր աշխարհի ինովացիոն կենտրոնի, ուր հավաքվել էին աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:  Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների կարևորության, նորարարական ոլորտի զարգացման և կայացման հեռանկարների շուրջ զրուցել ենք FAST հիմնադրամի հիմնադիր տնօրենի հետ:

…>>>

Ինովացիոն Հայաստան. երկրի հին և նոր բրենդը

«Հայաստանը Կովկասի Սիլիկոնյան հովիտն է: Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենազարգացած ինովացիոն երկրներից մեկը և ունենա գիտահեն տնտեսություն»: Իշխանական և ոչ իշխանական շրջանակները հաճախ այսպես են ներկայացնում Հայաստանի հաջողության բանաձևը: Եվ իսկապես՝ 21-րդ դարի նավթը գիտելիքն ու ինովացիան են, որոնց տիրելով կարող ես ունենալ ոչ միայն ահռելի եկամուտներ, այլև դիվերսիֆիկացված հզոր տնտեսություն և դասվել աշխարհի ամենազարգացած երկրների շարքին:

…>>>

Բարձր տեխնոլոգիաները և Հայաստանը


Ամերիկացի կենսաբան Էդվարդ Վիլսոնը իր հարցազրույցներից մեկում ասել է՝ «մարդկության իրական խնդիրը հետևյալն է. մենք ունենք պալեոլիթյան էմոցիաներ, միջնադարյան հաստատություններ և աստվածանման տեխնոլոգիաներ» (“The real problem of humanity is the following: we have paleolithic emotions; medieval institutions; and god-like technology”): Իրոք, տեխնոլոգիաները զարգանում են գերարագ տեմպերով, իսկ մեր ընկալումները և հասարակական ինստիտուտները մշտապես հետապնդողի դերում են: Արագությունների այս տարբերությունը պարբերաբար ստեղծում է անսովոր, հաճախ նաև ճգնաժամային իրավիճակներ, որոնք կարող են ինչպես կործանել, այնպես էլ հզորացնել երկրներ, քաղաքներ, ընկերություններ, ինչպես նաև առանձին անհատների:

…>>>

Յո՞ յերթանք

Երբ ռացիոնալ միտքդ տեղի է տալիս տեղեկացվածության, վերածվում ես 19-րդ դարի այն լուդդիտին, որը հարձակվում էր հաստոցների վրա՝ այդ անշունչ առարկային վերագրելով սոդոմական բոլոր մեղքերը: Հաստոցն էր մեղավոր, որ նա այսօր գործազուրկ է…

…>>>

Հայաստանյան բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները

ՏՏ ոլորտը Հայաստանում գերակա ճյուղ հայտարարվեց դեռ նոր հազարամյակի տարեմուտին։ Իհարկե, այն օրերին դա դրսևորվեց ավելի շատ զուտ խոսքերով, քանի որ հեռանկարները բավականին անորոշ էին։ Ողջ հեռահաղորդակցության ոլորտը հենց նոր էր պատանդ հանձնվել մենաշնորհային գիգանտին, որն ամեն ինչ արեց, որպեսզի ոլորտը կրիայի պես առաջ գնա։ Երկիրը նոր էր դուրս գալիս տնտեսական, էներգետիկ ճգնաժամերից։ Բայց արդեն պարզ էր, որ որոշ ներուժ խորհրդային և հետխորհրդային առաջին տարիներից հետո մնացել է։ Մեծ ներդրում ունեցավ նաև Սփյուռքը՝ ստեղծելով մի շարք մեծ ձեռնարկությունների մասնաճյուղեր և կյանք ներշնչելով նոր զարգացող ոլորտին։

…>>>

Հայաստանը տեխնոլոգիական գերազանցության տասնամյակում

Հայաստանի ինժեներական ներուժը և ներդրումային դաշտի գրավչությունը

Foundation for Armenian Science and Technology (FAST)

Նախորդ տասնամյակը Հայաստանին բերեց բազում հաջողություններ և փոփոխություններ։ Այդ փոփոխությունները նկատելի էին տնտեսության մի շարք ոլորտներում, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, թեթև արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլն։ Աննախադեպ հաջողություն գրանցած բոլոր ոլորտների մեջ առանձնանում է հեռահաղորդակցության և  բարձր տեխնոլոգիական ոլորտը։

…>>>

Ապագան գիտահեն է

Գիտությամբ զբաղվելը կարող է և պետք է եկամտաբեր լինի

Եթե դուք համոզված եք, որ գիտնականը պետք է լինի աղքատ, բայց հպարտ, և որ գիտությունն ու գիտության միջոցով գումար աշխատելը վնասում է գիտությանը, լավ կլինի հենց այստեղ ընդհատել հոդվածի ընթերցանությունը. այն ձեզ, ըստ ամենայնի, դուր չի գա:

…>>>

Գիտության նոր էջը` արհեստական բանականություն

Մարդկությունը վերապրում է աննախադեպ գլոբալ փոփոխություններ: Վերջին 300 տարիներում հիմնադրված համակարգերն այլևս արդի չեն այսօրվա հասարակության համար: Համապատասխանաբար` փոփոխվել է գիտելիքի համակարգը: Այժմ գիտության ոլորտի նորություններին մարդիկ տեղեկանում են պարզապես բաժանորդագրվելով իրենց նախընտրելի համացանցային աղբյուրին: Մենք ամբողջովին գտնվում ենք թվային դարաշրջանում: Ցանկացած տվյալ թվայնացված և ցանցավորված է այնպիսի եղանակով, որի մասին մի քանի տարի առաջ դեռ չէինք կարող երևակայել: Ինչն ավելի կարևոր է՝ այդ տվյալները կարելի է թարմացնել ու հավելել մի քանի րոպեում, որն անհրաժեշտ պայման է հենց այս պահին գիտության մեջ տեղի ունեցող բացահայտումների անսպառ հոսքում:

…>>>

10 փաստ, որ պետք է իմանալ GIF19-ի մասին

GIF19-ի շուրջ պտտվող ամենատարածված քննարկումը հետևյալն է՝ արդյո՞ք միջոցառումը գիտաժողով է, թե՞ բիզնես  էքսպո

Աննա ԹԱՎԱՔԱԼՅԱՆ

Երևանում տեխնոաշուն է. Հայաստանը հյուրընկալում է ամենագիտական և տեխնոլոգիական միջոցառումները։ GIF19-ը` «Գլոբալ ինովացիոն ֆորում. փոխակերպելով բանականությունը» հոկտեմբերի 16-18-ն ընդունեց աշխարհի 20 երկրների ավելի քան 90 առաջատար գիտնականների, նորարարության և բիզնես ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների: Ահա 10 փաստ, որ պետք է իմանալ այս ֆանտաստիկ և կարևոր իրադարձության մասին։  

…>>>

Հայաստան. ինչպե՞ս են ծաղկող ստարտափերը հակադրվում բնակչության արտագաղթին

«PicsArt»-ի կողքին «Renderforest»-ը և «SoloLearn»-ը արագ զարգացող հայկական նորաստեղծ ձեռնարկություններ են

Անցյալ ամիս Հարութ Բարսեղյանը թողել է Լոս Անջելեսում գտնվող իր տունը, դուրս եկել գլոբալ խորհրդատվական ընկերությունում աշխատանքից ու տեղափոխվել 7000 մղոն հեռավորության վրա գտնվող Հայաստանի մայրաքաղաք Երևան:

…>>>