06 (114), Հունիս, 2018

Քաղաքական մշակույթի փոփոխությունը Հայաստանում

 


Աննա
ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական գործընթացների արդյունքները շատերի համար, թերևս, այսօր անտեսանելի են: Այդուհանդերձ, 2018 թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական շարժումը, որը շատերն անվանում են «Թավշյա հեղափոխություն», ի հայտ բերեց քաղաքական մշակույթի և հանրային մտածելակերպի փոփոխություն Հայաստանում, որի դրական ազդեցությունը երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման վրա առավել տեսանելի կլինի մի քանի տարի անց: …>>>

Կոռուպցիայի դեմ պայքարի կողմնակի հետևանքները և հայկական իրականությունը

 


Ռուբեն
ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսերեն տարբերակի խմբագիր
Երևան

Հայաստանի նոր կառավարությունը հռչակել է համակարգային կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարի սկիզբը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի նկատմամբ ոչ մի փոխզիջում չի լինելու. ոչ ոք նրանից փոխզիջում չպետք է ակնկալի:

Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունը հնարավոր չէր լինի, եթե նախորդ իշխանության գործունեությունը չլիներ այսչափ անարդյունավետ, եթե չլիներ տարիներ շարունակ սոցիալ-տնտեսական, քաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում տեղում դոփելու և լճանալու համընդհանուր զգացում: Հեղափոխությունը չէր լինի, եթե բոլորի համար ակնհայտ չլիներ, որ «ոտից-գլուխ» համակուլ կոռուպցիան դարձել է ինստիտուցիոնալ դեգրադացման աղբյուր, որի պսակը պետք է լիներ Սերժ Սարգսյանի՝ նախագահի աթոռից վարչապետականին վերաբազմելը՝ հենց այդ ընթացակարգի համար կազմված նոր Սահմանադրության համաձայն: …>>>

Ինչպես ուսանողական շարժումը վերածել արդյունքի



Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մեջ առանձնահատուկ էր ուսանողության դերը: Ուսանողների մասնակցության ծավալները, ինքնակազմակերպման բարձր մակարդակն ու գործողությունները տարբերվում էին նախորդ շարժումներում նրանց մասնակցությունից: Ու ինչպես Հայաստանում ձևավորված մթնոլորտն է անհրաժեշտ առարկայացնել կոնկրետ գործողությունների ու արդյունքների, այնպես էլ ուսանողական շարժումն է անհրաժեշտ վերափոխել ուժեղ ուսանողական, այլընտրանքային կառույցի: …>>>

Մերժվածների, նոր Հայաստանի ներկայի և ապագայի մասին

 


Դավիթ
ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

2018թ. ապրիլի 23-ից Հայաստանում  ավելի հեշտ են շնչում, ավելի դյուրին են ապրում, իսկ մարդկանց երեսին հայտնվել է մի յուրահատուկ ժպիտ և միասնության մի նոր զգացում: Եվ այս ամենը լոկ մեկ մարդու հրաժարականի շնորհիվ: Սերժ Սարգսյանը, որը տասնամյակներով առանցքային պաշտոններ էր զբաղեցնում և տասը տարի բազմած էր նախագահի աթոռին, որոշել էր ցմահ ղեկավարել Հայաստանը՝ այս անգամ արդեն վարչապետի աշխատասենյակից: 2017թ. ապրիլյան խայտառակ ընտրություններից հետո, երբ Սարգսյանի հանրապետական շրջապատը 10 հազար դրամով գնել է հարյուր հազարավոր մարդկանց ձայնը, թվում էր, որ հայերը դեռ երկար տարիներ դատապարտված են Սերժ Սարգսյանին պետության ղեկին տեսնելուն: Սակայն, բարեբախտաբար, Հայաստանում իրավիճակն էապես է փոխվել, և այս փոփոխությունները հասարակությանն առնվազն ավելի արժանավոր ապագա ունենալու հույս են տվել: …>>>

Հետհեղափոխական Հայաստանն ու համաշխարհային մամուլը

 


Աննա
ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Թավշյա հեղափոխությունից հետո միջազգային մամուլում Հայաստանի վերաբերյալ հրապարակումները հետզհետե սակավանում են, և կյանքը վերադառնում է իր նախկին «բնականոն» հունին: Եթե նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի վերաբերյալ կարելի էր հանդիպել բազմաթիվ հոդվածներ և ռեպորտաժներ, ապա մեկ ամիս անց քիչ պարբերականներ են անդրադառնում հետհեղափոխական երկրի ոդիսականին:

Նիկոլ Փաշինյանը վարչապետության առաջին ամսվա ընթացքում կատարեց երեք աշխատանքային և մեկ պետական այց, որը կարծես ազդակ է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ: Այդ այցերից համաշխարհային մամուլի և վերլուծական կենտրոնների ուշադրության ծիրում հայտնվեց Արցախի Հանրապետություն կատարած առաջին աշխատանքային այցը: …>>>

Հայաստանի և Թուրքիայի «կիսաբաց» սահմանը

 


Գևորգ
ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

Հայաստան-Թուրքիա միջպետական [ցամաքային] սահմանը փակ է 1993 թվականի ապրիլից: Մինչ այդ էլ այն բաց էր որոշակի սահմանափակումներով: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև այդպես էլ չհաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, թեև 1991-ի դեկտեմբերին Անկարան ճանաչեց ՀՀ անկախությունը: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ինչպես անկախությանը հաջորդած շրջանում, այնպես էլ վերջին տարիներին, հնարավոր չէ բնորոշել դրական և կառուցողական: Ընդհակառակը:

Հարաբերությունները վերականգնելու փորձեր էին հասարակության շրջանում առավել հայտնի «հայ-թուրքական արձանագրությունները», որը, սակայն, ևս չլուծեց առկա լրջագույն տարաձայնություններն ու խորքային խնդիրները: 2018 թվականի մարտի 1-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվեց դադարեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «ՀՀ և ԹՀ միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը: Այսպիսով, Արձանագրությունները պաշտոնապես դադարեցին գոյություն ունենալ: …>>>

«Կորեական հիմնախնդիր»՝  հակամարտության լուծման հնարավոր տարբերակները



Քրիստ ՊՈՂՈՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Երբ խոսքը գնում է «Կորեական հակամարտության» մասին, ապա պետք է հաշվի առնել, որ այս հակամարտությունում առկա են երկու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հանգամանալից ուսումնասիրել՝ վերջնական կարգավորման հասնելու համար: Այդ խնդիրներն են՝ միջուկային և տարածքային:

Միջուկային: Ներկայում հյուսիսկորեական միջուկային ճգնաժամը հանդիսանում է աշխարհում միջազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկը: Եւ դրա բարդությունն այն է, որ չկան հավաստի աղբյուրներ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերի վերաբերյալ, քանի որ այս երկիրը մեկուսացված է: …>>>

Անսպասելի մոտեցում

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի դիկտատոր Կիմ Չեն Ընը Սինգապուրում տոնական տրամադրությամբ մասնակցում են խաղաղության գագաթնաժողովին: Սակայն վերջինիս արդյունքներն անորոշ են. երկու ղեկավարների նպատակները հակամետ չեն: …>>>

Ինչ ապագա է սպասվում G7-ի գագաթնաժողովին

 

Լուսանկարը՝ Գերմանիայի կառավարություն

Վերլուծություն. Գագաթնաժողովի ավարտից հետո Թրամփի փոթորկող շրջադարձային քայլը, հունիսի 8-ին և 9-ին Լա Մալբաեում (Քվեբեկ) ընդունված համատեղ հայտարարությունը կասկածի տակ են դնում նման վարույթի օգտակարությունը:

Վերլուծություն. G7- ի գագաթնաժողովը սովորաբար ավելի ոչ ֆորմալ է, քան բռնցքամարտի ռինգը կամ համաշխարհային հարցերի վերաբերյալ գործադիր մարմինը. այն, ինչը քառասուներեք տարի առաջ Վալերի Ժիսկար  դ’Էստենի նախաձեռնությամբ ստեղծված այս մարմինը երբեք չի հավակնում լինել:

Ամեն տարի արդյունաբերական և ժողովրդավարական հիմնական ուժերի (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա և Կանադա) առաջնորդները հանդիպում են շատ խորհրդանշական վայրերում, միշտ էլ ավելի շրջափակված՝ հնարավոր ցուցարարների կամ ահաբեկիչների դեմ, փառաբանելով ու միմյանց շնորհավորելով ժպտում են՝ ընտանեկան լուսանկարի համար դիրքավորված, նախքան հավասարապես համընդհանուր և առատաձեռն, մոլորակի մեծ մարտահրավերների մասին այդ համատեղ հայտարարությունը ստորագրելը: …>>>

Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ աճող թշնամանքից հետո Թրամփը դուրս հանեց ԱՄՆ-ն համատեղ հայտարարությունից

 

Մեծ յոթյակի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է տուգանքներ կիրառել արտասահմանյան մեքենաների ներկրման համար, որը կարող է ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների միջև էլ ավելի մեծացնել անջրպետը:

Այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետը հրապարակայնորեն քննադատեց Թրամփի վարած առևտրային քաղաքականությունը, վերջինս հանձնարարականներ տվեց ամերիկյան պաշտոնյաներին հրաժարվել ժամեր առաջ կատարած համատեղ հայտարարության պարտավորությունները կատարելուց: …>>>