Ինչպես ուսանողական շարժումը վերածել արդյունքի



Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մեջ առանձնահատուկ էր ուսանողության դերը: Ուսանողների մասնակցության ծավալները, ինքնակազմակերպման բարձր մակարդակն ու գործողությունները տարբերվում էին նախորդ շարժումներում նրանց մասնակցությունից: Ու ինչպես Հայաստանում ձևավորված մթնոլորտն է անհրաժեշտ առարկայացնել կոնկրետ գործողությունների ու արդյունքների, այնպես էլ ուսանողական շարժումն է անհրաժեշտ վերափոխել ուժեղ ուսանողական, այլընտրանքային կառույցի: …>>>

Մերժվածների, նոր Հայաստանի ներկայի և ապագայի մասին

 


Դավիթ
ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

2018թ. ապրիլի 23-ից Հայաստանում  ավելի հեշտ են շնչում, ավելի դյուրին են ապրում, իսկ մարդկանց երեսին հայտնվել է մի յուրահատուկ ժպիտ և միասնության մի նոր զգացում: Եվ այս ամենը լոկ մեկ մարդու հրաժարականի շնորհիվ: Սերժ Սարգսյանը, որը տասնամյակներով առանցքային պաշտոններ էր զբաղեցնում և տասը տարի բազմած էր նախագահի աթոռին, որոշել էր ցմահ ղեկավարել Հայաստանը՝ այս անգամ արդեն վարչապետի աշխատասենյակից: 2017թ. ապրիլյան խայտառակ ընտրություններից հետո, երբ Սարգսյանի հանրապետական շրջապատը 10 հազար դրամով գնել է հարյուր հազարավոր մարդկանց ձայնը, թվում էր, որ հայերը դեռ երկար տարիներ դատապարտված են Սերժ Սարգսյանին պետության ղեկին տեսնելուն: Սակայն, բարեբախտաբար, Հայաստանում իրավիճակն էապես է փոխվել, և այս փոփոխությունները հասարակությանն առնվազն ավելի արժանավոր ապագա ունենալու հույս են տվել: …>>>

Հետհեղափոխական Հայաստանն ու համաշխարհային մամուլը

 


Աննա
ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Թավշյա հեղափոխությունից հետո միջազգային մամուլում Հայաստանի վերաբերյալ հրապարակումները հետզհետե սակավանում են, և կյանքը վերադառնում է իր նախկին «բնականոն» հունին: Եթե նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի վերաբերյալ կարելի էր հանդիպել բազմաթիվ հոդվածներ և ռեպորտաժներ, ապա մեկ ամիս անց քիչ պարբերականներ են անդրադառնում հետհեղափոխական երկրի ոդիսականին:

Նիկոլ Փաշինյանը վարչապետության առաջին ամսվա ընթացքում կատարեց երեք աշխատանքային և մեկ պետական այց, որը կարծես ազդակ է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ: Այդ այցերից համաշխարհային մամուլի և վերլուծական կենտրոնների ուշադրության ծիրում հայտնվեց Արցախի Հանրապետություն կատարած առաջին աշխատանքային այցը: …>>>

Հայաստանի և Թուրքիայի «կիսաբաց» սահմանը

 


Գևորգ
ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

Հայաստան-Թուրքիա միջպետական [ցամաքային] սահմանը փակ է 1993 թվականի ապրիլից: Մինչ այդ էլ այն բաց էր որոշակի սահմանափակումներով: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև այդպես էլ չհաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, թեև 1991-ի դեկտեմբերին Անկարան ճանաչեց ՀՀ անկախությունը: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ինչպես անկախությանը հաջորդած շրջանում, այնպես էլ վերջին տարիներին, հնարավոր չէ բնորոշել դրական և կառուցողական: Ընդհակառակը:

Հարաբերությունները վերականգնելու փորձեր էին հասարակության շրջանում առավել հայտնի «հայ-թուրքական արձանագրությունները», որը, սակայն, ևս չլուծեց առկա լրջագույն տարաձայնություններն ու խորքային խնդիրները: 2018 թվականի մարտի 1-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվեց դադարեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «ՀՀ և ԹՀ միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը: Այսպիսով, Արձանագրությունները պաշտոնապես դադարեցին գոյություն ունենալ: …>>>

«Կորեական հիմնախնդիր»՝  հակամարտության լուծման հնարավոր տարբերակները



Քրիստ ՊՈՂՈՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Երբ խոսքը գնում է «Կորեական հակամարտության» մասին, ապա պետք է հաշվի առնել, որ այս հակամարտությունում առկա են երկու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հանգամանալից ուսումնասիրել՝ վերջնական կարգավորման հասնելու համար: Այդ խնդիրներն են՝ միջուկային և տարածքային:

Միջուկային: Ներկայում հյուսիսկորեական միջուկային ճգնաժամը հանդիսանում է աշխարհում միջազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկը: Եւ դրա բարդությունն այն է, որ չկան հավաստի աղբյուրներ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերի վերաբերյալ, քանի որ այս երկիրը մեկուսացված է: …>>>

Անսպասելի մոտեցում

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի դիկտատոր Կիմ Չեն Ընը Սինգապուրում տոնական տրամադրությամբ մասնակցում են խաղաղության գագաթնաժողովին: Սակայն վերջինիս արդյունքներն անորոշ են. երկու ղեկավարների նպատակները հակամետ չեն: …>>>

Ինչ ապագա է սպասվում G7-ի գագաթնաժողովին

 

Լուսանկարը՝ Գերմանիայի կառավարություն

Վերլուծություն. Գագաթնաժողովի ավարտից հետո Թրամփի փոթորկող շրջադարձային քայլը, հունիսի 8-ին և 9-ին Լա Մալբաեում (Քվեբեկ) ընդունված համատեղ հայտարարությունը կասկածի տակ են դնում նման վարույթի օգտակարությունը:

Վերլուծություն. G7- ի գագաթնաժողովը սովորաբար ավելի ոչ ֆորմալ է, քան բռնցքամարտի ռինգը կամ համաշխարհային հարցերի վերաբերյալ գործադիր մարմինը. այն, ինչը քառասուներեք տարի առաջ Վալերի Ժիսկար  դ’Էստենի նախաձեռնությամբ ստեղծված այս մարմինը երբեք չի հավակնում լինել:

Ամեն տարի արդյունաբերական և ժողովրդավարական հիմնական ուժերի (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա և Կանադա) առաջնորդները հանդիպում են շատ խորհրդանշական վայրերում, միշտ էլ ավելի շրջափակված՝ հնարավոր ցուցարարների կամ ահաբեկիչների դեմ, փառաբանելով ու միմյանց շնորհավորելով ժպտում են՝ ընտանեկան լուսանկարի համար դիրքավորված, նախքան հավասարապես համընդհանուր և առատաձեռն, մոլորակի մեծ մարտահրավերների մասին այդ համատեղ հայտարարությունը ստորագրելը: …>>>

Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ աճող թշնամանքից հետո Թրամփը դուրս հանեց ԱՄՆ-ն համատեղ հայտարարությունից

 

Մեծ յոթյակի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է տուգանքներ կիրառել արտասահմանյան մեքենաների ներկրման համար, որը կարող է ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների միջև էլ ավելի մեծացնել անջրպետը:

Այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետը հրապարակայնորեն քննադատեց Թրամփի վարած առևտրային քաղաքականությունը, վերջինս հանձնարարականներ տվեց ամերիկյան պաշտոնյաներին հրաժարվել ժամեր առաջ կատարած համատեղ հայտարարության պարտավորությունները կատարելուց: …>>>

05 (113), Մայիս, 2018

լուսանկարը՝ Ռոյթերս

«Արցախը պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ».

Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման մոտեցումները

 


Թաթուլ
ՀԱԿՈԲՅԱՆ
ՍիվիլՆեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների
ԱՆԻ կենտրոնի համակարգող
Երևան

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն առաջին այցը կատարեց Արցախ: Մայիսի 9-ին Ստեփանակերտում տված ասուլիսում նա հայտարարեց. «Մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի՝ ուզո՞ւմ ենք ղարաբաղյան հակամարտությունը լուծել, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ձևաչափով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկն ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են: Հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ»: …>>>

Ինչու հայաստանցի վերլուծաբանները չկարողացան  կանխատեսել թավշյա հեղափոխությունը


Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

Քաղաքագետներ, դիլետանտներ և քարոզիչներ

Դեռ նոր էր ավարտվել Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով համահայկական տոնակատարությունը, երբ սոցիալական ցանցերում ոմանք սկսեցին հարցնել. ինչո՞ւ ոչ ոք չէր կանխատեսել այս ամենը, ու՞ր էին քաղաքագետներն ու վերլուծաբանները:

Հայաստանցի քաղաքագետներին մեղադրում էին նրա մեջ, որ նրանք չկարողացան կանխատեսել թավշյա հեղափոխությունը: Եվ, իրոք, եթե հետ նայենք և ուսումնասիրենք քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական մեկնաբանների և լրագրողների հոդվածները, հարցազրույցները, մեկնաբանությունները, ապա, թերևս, գրեթե չենք գտնի որևէ վերլուծություն, որն իրադարձությունից գոնե մի քանի շաբաթ առաջ կանխատեսած կլիներ դեպքերի ընթացքը: Ոմանք դրանից հետևություն էին անում Հայաստանում քաղաքագիտության ցածր մակարդակի, ոմանք էլ՝ քաղաքագետների ծախվածության մասին: Սակայն, այս մեղադրանքների մեծ մասը, կարծում եմ, անհիմն է: Այնպես որ, այս հոդվածով կփորձեմ գոնե մասամբ արդարացնել հայաստանցի  քաղաքագետների և վերլուծաբանների համայնքին: …>>>