Անալիտիկոն, №7/հուլիս/2011թ
Lake Urmia. Northwestern Iran. Source: http://thewatchers.adorraeli.com
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Ս.թ. մայիսի 14-ին Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ:
Դրանում առկա են երկու շատ կարեւոր հանգամանք: Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արտաքին քաղաքական բոլոր խնդիրների կապակցությամբ արտահայտվում է բացառապես նախագահի եւ արտաքին գործերի նախարարի կամ ԱԳՆ խոսնակի կողմից, հետեւաբար` բոլոր մնացած մոտեցումները համարվում են մասնավոր կարծիք:
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ
«Ալիք» թերթի թղթակից
Թեհրան
Վերջին ամիսներում, կապւած Արաբական աշխարհում արագօրէն զարգացող իրադարձութիւններին, որոշակի փոփոխութիւներ են նկատւում Միջինարեւելեան տարածաշրջանի ուղղութեամբ Արեւմուտքի եւ Արեւելքի մեծ տէրութիւնների աշխարհաքաղաքական ռազմավարութեան մէջ:
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երեւան
Հարավային Կովկասի հետ Իրանի հարեւանությունը սկսվում է մարդկությանը հայտնի պատմությունից ի վեր, ինչը չի կարելի ասել մյուս երկուսի` Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին: 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Իրանի սահմանը տարածաշրջանի հետ չի փոխվել: Իրանն իր հյուսիսային սահմանից դուրս չի պատերազմել եւ ռազմական հավակնություններ չի դրսեւորել, ինչը կրկին մյուս երկուսի մասին ասել չի կարելի:
Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան
Այսպես կոչված ՙԱրաբական՚ գարունը կարծես թե որոշակի առումով ստվերեց 2009 թ. ամռան իրադարձությունները Իրանում, երբ վիճելի ընտրություններից հետո երկրում ծավալվեց բողոքի զանգվածային շարժում: Ճիշտ է, Իրանը շարունակում է մնալ թե´ համաշխարհային հանրության, թե´ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, սակայն դա հիմնականում կապված է կամ Իրանի միջուկային ծրագրի, կամ տարածաշրջանում Իրանի վարած արտաքին քաղաքականության հետ:
Ալի ԱԲԱՍՈՎ
Անկախ փորձագետ
Բաքու
Երկու երկրների հարաբերությունները պետք է քննել պատմության եւ իրականության զուգահեռ համատեքստերում: Ադրբեջանը երկար ժամանակ գտնվում էր Իրանական (Պարսկական) կայսրության կազմում, իսկ ադրբեջանական խանությունները Կովկասի եւ Անդրկովկասի ռուսական գրավումներին նախորդած շրջանում գտնվում էին Իրանից ուղիղ կամ միջնորդավորված կախման մեջ:
Թեհրանյան վարչակարգը բոլորի համար խնդրահարույց է դարձել, այդ թվում` Ադրբեջանի եւ Հայաստանի համար
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
ՙԶերկալո՚ թերթի քաղաքական մեկնաբան
Բաքու
Վերջերս Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Բաքվում կրկին առաջարկել է, որ պաշտոնական Թեհրանը դառնա Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդ: Սակայն, փորձագետներից եւ քաղաքական գործիչներից ոչ ոք Իրանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը լուրջ չի ընդունել:
Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ Քաղաքակրթական եւ մշակութային
հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
Երեւան
ՙԱրաբական գարունը՚ ողջ աշխարհին ստիպեց սեւեռվել Միջին Արեւելք կոչվող տարածաշրջանի վրա: Այստեղ մեկը մյուսի ետեւից գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցան գործընթացներ, որոնք փոխեցին քաղաքական իրադրությունը վերոնշյալ երկրների ներսում եւ հետեւաբար` նաեւ նրանց տեղն ու դերը տարածաշրջանում:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Անկախ փորձագետ
Երեւան
Հայ-իրանական փոխհարաբերությունները երկուստեք կարեւոր են: 90-ականների սկզբներին Հայաստանն աշխարհին կապող գրեթե միակ ապահով ճանապարհն Իրանի տարածքով էր, եւ այսօր էլ Իրանն այդ տեսանկյունից, իբրեւ տարանցիկ երկիր, պահպանել է իր նշանկությունը: Իսկ Իրանի համար Հայաստանը կաեւոր է ազգային անվտանգության մակարդակով, հետեւաբար Թեհրանը շահգրգիռ է հզոր, կայուն Հայաստանով: Այլ խոսքով` երկու երկրների փոխհարաբերությունները նման պայմաններում պետք է անարգել եւ բազմակողմանի ընդլայնվեն ու ամրապնդվեն:
Գոհար ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի
Իրանի բաժնի գիտաշխատող
Երեւան
Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում միշտ էլ եղել են Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումները: Սակայն վերջին շրջանում այդ ուշադրությունը կրկնապատկվել է: Դա հիմնականում կապված է այն բուռն իրադարձությունների հետ, որ տեղի են ունենում արաբական աշխարհում: Կա վտանգ, որ այն կտարածվի ողջ տարածաշրջանով մեկ, ընդգրկելով նաեւ մեր հարեւան Իրանը, որտեղ 2009թ. նախագահական ընտրություններից հետո չեն հանդարտվում կրքերը: