Անալիտիկոն, №9 /սեպտեմբեր/ 2011թ
Archive for Սեպտեմբեր 2011
Համարի թեման` Արցախ եւ Սփյուռք
Վերաբնակեցումը`Արցախ-Սփիւռք յարաբերութիւնների նոր առանցք
Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ
Անկախ փորձագետ
Քարվաճառ
Այս յօդուածը շարադրելուց առաջ մի պահ մտորեցի, թէ որքանո՞վ տեղին է իմ կողմից ՙԱրցախ-Սփիւռք՚ թեմային անդրադառնալը: Պարզաբանեմ. ես Արցախը` Հայաստանի Հանրապետութեան հետ կայացած միաւորման իրաւական ամրագրման կողմնակից եմ եւ ինձ համար Արցախը` պետական կառավարման, հանրային խնդիրների եւ անխտիր բոլոր բնագաւառներում մնացեալ Հայաստանից սկզբունքօրէն տարանջատելի չէ:
Մեկ դիտանկյուն` արցախյան հիմնախնդրի շուրջ
Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ
Սփյուռքահայ
Երեւան
ՙՄեր չհասկացած բաները մերը լինել չեն կարող՚:
ԳՅՈԹԵ
Գերմանացի փիլիսոփայի արտահայտած մտքում առկա ճշմարտությունը եթե ոչ մեզ` հայերիս, ապա աշխարհի երեսում գտնվող տերություններից շատերի` Արցախյան հիմնախնդրի առթիվ որդեգրած կեցվածքի պատեհապաշտությունը բնութագրող սքանչելի բանաձեւ է: Մարդու իրավունքներ, ազատություն, հավասարություն, եղբայրություն, ժողովրդավարություն, ազգերի ինքնորոշում, եւայլններին անհարիր կեցվածքների հանրագումարը նկատի ունենալով կարելի է ասել, որ Արցախյան հարցը գյոթեական ասույթով հենց նրանց ՙչհասկացածն՚ է, որովհետեւ դա նրանցը չէ:
Մենք պետք է ունենանք Սփյուռքի մասին հստակ պատկերացում
Հարցազրույց ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՙԺողովրդավարություն՚ խմբակցության անդամ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:
Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերը. տեղեկատվություն, զարգացման գործընթաց, համերաշխություն
Կայծ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
Փարիզ
Հանուն ողջ հայության անվտանգության այսօրվա գլոբալիզացված աշխարհում Սփյուռքը լիովին սատարում է Լեռնային Ղարաբաղին: Ավելի քան քսան տարի է, որ Արցախի եւ Սփյուռքի միջեւ կայացած հարաբերությունները ցուցաբերում են իրենց ուժը Ադրբեջանի դեմ վարած պատերազմում: Դա տեղի էր ունենում ամբողջությամբ քայքայված երկրում` ԽՍՀՄ փլուզումից ի վեր:
Ինչո՞ւ Սփյուռքն ազդեցության լծակներ չունի Հայաստանում որոշումների ընդունման վրա
Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Լրագրող
Երեւան
Ազգային պետությունը ներկայումս աշխարհում հասարակությունների կազմակերպման ամենաարդիական եղանակն է համարվում: Ազգային շրջանակները ընդլայնելու եւ պետությունը համամարդկային արժեքների վրա կառուցելու փորձերը դեռեւս բախվում են լուրջ խնդիրների. սույն տարվա ամռանը եվրոպական ամենահանդուրժողական կոսմոպոլիտ եվրոպական երկրների ղեկավարները ստիպված եղան խոստովանելու բազմամշակութայնության (multiculturism) քաղաքականության տապալումը եւ վերադարձն ազգային պետություն կերտելու գաղափարին:
Սփյուռք-Արցախ. չօգտագործված ներուժ հասարակական ոլորտում
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ՙԱրցախի եվրոպական շարժում՚ ՀԿ նախագահ
Մեծ է հայկական Սփյուռքի դերը հետխորհրդային Արցախի կյանքում, մասնավորապես մարդասիրական եւ արտաքին լոբբինգի ոլորտներում: Հայկական Սփյուռքը հսկայական ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների վերականգնման, բարեգործական տարբեր ծրագրերում` մասնակցելով նաեւ երկրի գործարար կյանքին: Չնայած սրան, մենք հաճախ ենք լսում քննադատություններ Սփյուռքի ոչ բավարար ներգրավվածության մասին, լինում են նաեւ դժգոհություններ Սփյուռքից` իրենց տված միջոցների անարդյունավետ ծախսման, զույգ հայկական պետություններում առկա կոռուպցիայի մասին:
Վստահությունը մեծ ու թանկ կապիտալ է
Հարցազրույց ԼՂՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՙՀայրենիք՚ խմբակցության անդամ Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ
Արցախ-Սփյուռք հարաբերությունների հիմնական ուղղությունները
Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Անկախ փորձագետ
Լոնդոն
Եթե ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստան-Սփյուռք կապը որոշ չափով առկա էր, ապա խորհրդային Ադրբեջանի արհեստական սահմաններում բանտարկված Արցախն ամբողջությամբ չեզոքացված էր Սփյուռքի երեսը տեսնելուց անգամ: Վիճակը փոխվեց արցախյան շարժումից եւ այնուհետեւ Արցախի Հանրապետության (ԱՀ) անկախության հռչակումից հետո:
Ես եւ դու
Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երեւան
1988 թվականին նույն տեղից, նույն շարժումն սկսած երկու հայրենակիցների մտքով չէր էլ ացնի, որ քսան տարի անց հայտնվելու են Սեւանի ափին ու նայելու են մակարդակը բարձրացող լճի ջրերին` մեկն իր դղյակի պատշգամբից, իսկ մյուսը` անտուն ու հուսահատ աղքատության մեջ, քարքարոտ ափին կանգնած: Տարիներ անց, երկուսն էլ հոգսաշատ մտածում էին` մեկը պարսպապատը հետ քաշելու մասին, մյուսը` դեպի լճի խորքը հեռացող խեցգետնի: Իսկ Արցախ հայրենիքում տոն էր:
Արցախյան քրոնիկոն (սեպտեմբեր)
Սեպտեմբերի 1-ին Արցախի 229 դպրոցներում հնչեց առաջին զանգը. 2000-ից ավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: