Անալիտիկոն, №11 /նոյեմբեր/ 2011թ
Archive for Նոյեմբեր 2011
Ինտեգրացիոն գործընթացները մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Փորձագետ
Ստեփանակերտ
Եվրասիական միություն ստեղծելու Պուտինի հոդվածը, որ լույս տեսավ ՙԻզվեստիա՚ թերթի հոկտեմբերյան համարներից մեկում, հետաքրքիր դիսկուրս առաջացրեց միջազգային վերլուծական շրջանակներում: Դրանից օրեր անց ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի ստորագրումը գալիս է ուժեղացնելու այդ դիսկուրսը եւ նոր երանգներ հաղորդելու դրան: Ավելացնենք, որ ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի` Հայաստանը դրական վերաբերվեց Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի վարչապետի գաղափարին:
Հայաստան. դեպի եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական միություն
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ նախագահ
Երեւան
Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացված հարաբերությունների տարի կարելի է համարել 1996 թվականը, երբ ստորագրվեց Գործընկերության ու համագործակցության համաձայնագիրը (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999 թ. հուլիսին: ԳՀՀ-ն դարձավ այն իրավական փաստաթուղթը, որի հիման վրա կառուցվեցին Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները առեւտրի, ներդրումների, մշակութային եւ այլ ոլորտներում:
Հայաստանը երկու եվրո-ների արանքում. Եվրո՞պա, թե՞ Եվրասիա
Հովհաննես ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու,
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
Երեւան
Ռուսաստանի նախկին եւ, հավանաբար, հաջորդ նախագահ պրն. Վլ.Պուտինն իր կառավարման երրորդ շրջանը սկսում է հետխորհրդային տարածքի համախմբման նոր ծրագրով: Նա արդեն հանդես է եկել հոդվածով,[1] որտեղ նախանշել է այդ ռազմավարության իրականացման ճանապարհային քարտեզը` որպես առաջին քայլ ներկայացնելով ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Միասնական տնտեսական տարածության ստեղծումը:
Անսպասելի խոչընդոտ. եվրասիական նախագիծը եւ ռուսական ազգայնականությունը
Միքայել ԶՈԼՅԱՆ
Փորձագետ
Երեւան
Եվրասիական միություն ստեղծելու առաջարկի մասին արդեն բավականին շատ է խոսվել թե մեզանում, թե նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում: Հիմնականում այդ առաջարկը քննարկվել է այն տեսակետից, թե որքանով է այն ձեռնտու նախկին խորհրդային հանրապետություններին: Արդյո՟ք այդ երկրների իշխանական վերնախավերը եւ հասարակությունները ցանկանում են նման միություն, որքանո՟վ են նրանք պատրաստ անդամակցել այդպիսի միության:
Եվրո՞պա, թե՞ Ասիա
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Վերնագրված հարցը հայերիս համար վաղեմի է, իմա` վաղուց ենք մենք փորձում մեր աշխարհագրական ու հոգեկերտվածքային տեղը ճշտորոշել ու հստակեցնել գոնե ինքներս մեզ համար: Կարծիքները խաչաձեւվել են վաղուց եւ այդպիսին էլ մնում են` մեզ թողնելով բավականին անհարմար վիճակում, ինչպիսին հայտնի անեկդոտի մի ոտը սոցիալիզմում, մյուսն էլ կոմունիզմում դրած ու իր իսկ ՙշքռած՚ վիճակից նեղվող հերոսի վիճակն է:
Սեւ քառակուսի
Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երեւան
Հարց է բարձրացրել ՙԱնալիտիկոնը՚, թե ո՟ր կողմ գնա Հայաստանը` դեպի Եվրո՟պա, թե՟ Եվրասիա:
Ես վախենում եմ ուղղությունը նշել զուտ այն պատճառով, որ հանկարծ իմ հայրենակիցներն, ինչպես որ հասկացան գնալն ու գնացին մեր անկախացումից հետո, այդպես էլ չընկալեն ինչ-որ ուղղությամբ գնալու իմ կոչը ու շարունակեն գնալ: Չէ, ժողովուրդ: Գնալը ֆիզիկական տեղաշարժը չէ, գաղթը չէ, Խարբին կամ Ստամբուլ առեւտրաչվերթը չէ: Սպեկուլյատիվ տեղաշարժերի աշխարհագրությամբ չի որոշվում ազգի եվրոպացիությունն ու ասիականությունը: Այլ չափորոշիչներ կան, կա պատմություն, կա նախապատմություն:
Պետական շահն ընտրել է,մնում է ընտրել պետական շահը
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երեւան
Անկախության 20-ամյակը մեծ շուքով նշած եւ հոբելյանական տարին գլորող Հայաստանը կարծես թե կանգնում է բավական դժվարին ընտրության առաջ` խորացնե՟լ հարաբերությունը Եվրամիության հետ, թե՟ կողմնորոշվել դեպի նոր ձեւավորվող Եվրասիական միություն, որը ռուսական, կամ ավելի շուտ պուտինյան գաղափար է, որի տակ կարծես թե քողարկվում է ԽՍՀՄ վերականգնման թաքուն հույսը:
Հայաստանի եվրասիակա՞ն, թե՞ եվրաինտեգրման ուղեգիծը
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Փորձագետ
Երեւան
Ռուսաստանի վերնախավի համար աշունը նշանավորվել է քաղաքական ճնշաչափի (barometer) սլաքի հաստատմամբ ՙհստակ է՚ ցուցանիշի վրա: Դատելով ստեղծվող իրավիճակից` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը վերադառնալու է նախագահական աթոռին, իսկ վարչապետի տեղը զբաղեցնելու է ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ռուսաստանյան քաղաքական վերնախավում հստակության հաստատմանը գրեթե զուգընթաց սկսվել է ՙԵվրասիական միության՚ քաղաքական-տնտեսական նախագիծն առաջ մղելու արշավը: Սույն միությանը վերաբերող սեփական տեսլականով հանդես է եկել ոչ միայն ռուսաստանյան առաջնորդ Վ. Պուտինը, այլեւ Ղազախստանի ու Բելառուսի նախագահները:
Թե́́́́́׳ մեկը, եւ թե׳ մյուսը` եվրասիական ուղեգծով Հայաստանի եվրաինտեգրում
Գրիգորի ԱՖԱՆԱՍՅԱՆ
Փորձագետ
Ստեփանակերտ
Երբ քանդվում է մի մեծ երկիր, միմյանցից հեռու են փախչում ոչ միայն նորակազմ, այլեւ նրա բաղկացուցիչ բոլոր մեծ ու փոքր պետությունները: Երկյուղը մայրական միջուկից նրանց հեռու է քշում, թեեւ այդ վերջինն էլ հաճույքով ձերբազատվում է ավելորդ բալաստից: Երբ մեծ նավը խորտակվում է, միակ բնական կարգախոսն է ՙփրկվիր ով կարող է՚: Այն թույլ է տալիս մարդկանց չհայտնվել կործանարար ահռելի ներուժ պարունակող եւ ոչ ոքի ու ոչինչ չխնայող փլուզվող պետականության փլատակների տակ:
Բազմամշակութայնությունը եւ Հայաստանը
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Փորձագետ
Ստեփանակերտ
Սույն թվականի փետրվարի 4-6-ը Գերմանիայում տեղի է ունեցել Մյունխենյան անվտանգության խնդիրներին նվիրված 47-րդ համաժողովը, որին մասնակցել են 12 երկրի նախագահներ (այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը), 36 երկրի ԱԳ եւ պաշտպանության նախարարներ, 70 միջազգային պատվիրակություններ. ընդհանուր առմամբ` 350 մասնակից: Բանակցել են աշխարհի անվտանգությանը վերաբերող կարեւորագույն հարցերի շուրջ: