#02 (38) ՓԵՏՐՎԱՐ, 2012
Archive for Փետրվար 2012
Արցախյան կարգավորում. 2011 թվական՝ արդյունքներ եւ հեռանկարներ
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ
ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը կարելի է դիտել որպես անցած «բանակցային տարվա» մեկնարկային միջոցառում: Գագաթնաժողովի ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ բեկումնային փաստաթուղթ չի ընդունվել, որովհետեւ վերջինիս համար Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունների ներսում անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել: Բացակայում էին նաեւ արտաքին պայմանները: Մասնավորապես՝ միջազգային միջնորդները պատրաստ չեղան առաջարկել արդի միջազգային իրավական իրողությունները հաշվի առնող նոր մոտեցումներ եւ առաջարկություններ:
Արաբական գարունը Հարավային Կովկասի երկրներում ուժեղացրել է ժողովրդավարական հրամայականը
Հարցազրույց Վրաստանի կրթության նախկին նախարար, Կովկասյան հետազոտությունների միջազգային դպրոցի տնօրեն Գիա ՆՈԴԻԱՅԻ հետ
Փոփոխությունների տարի. 2011 թվականի դասերը
Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Տարածաշրջանային հետազոտությունների
կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն
Երեւան
Հարավային Կովկասը տարածաշրջանային տերությունների մրցակցության ասպարեզ է: Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում այն խոշոր տարածաշրջանային ուժերի` իրեն սահմանակցող եւ իշխանության ու ազդեցության համար մրցակցող Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերի պատանդն էր:
Չարդարացած հույսեր եւ մտահոգիչ սպասումներ
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
«Зеркало» թերթի քաղաքական մեկնաբան
Բաքու
Անցած 2011 թվականը չարդարացված հույսերի, իսկ այժմյան 2012-ը` մտահոգիչ սպասումների տարի է:
Ինչո՞ւ 2011 թվականն, ամենայն հավանականությամբ, օրացույցում պետք է նշել որպես չարդարացած հույսերի տարի: Առ այդ կան բազում պատճառներ: Նախ` Ռուսաստանի եւ ԱՄՆ վերբեռնման քաղաքականության վրա դրվել է հսկա խաչ, թեեւ նման ելքը սկզբից եւեթ կանխատեսելի էր: Երկրորդը` համաշխարհային տնտեսության առողջացման հույսերը նույնպես չեն արդարացել:
Աբխազիայի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը. ինչպե՞ս դարձնել այն հաջողված եւ փոխշահավետ
Հարավային Օսիա. 2011 թվականի դասերը
Հարավօսական ժողովրդավարության փայլն ու թշվառությունը
Մարիա ՊԼԻՈՆ (ՊԼԻԵՎԱ)
Անկախ լրագրող
Ցխինվալ
2011թ. նոյեմբերին Հարավային Օսիայի Հանրապետությունում տեղի ունեցավ այն, ինչ չի կանխատեսել ոչ մի կողմնակի փորձագետ: Ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը, որի մրցակիցը Կրեմլի առաջադրած թեկնածուն էր, ում բացահայտ սատարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
2011 թվական. երբ քաղաքացիական «հորիզոնականները» փշրում են ավտորիտար «ուղղահայացները»
Ի՞նչ տվեց 2011-ը
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովրդավարություն հանուն
զարգացման» ՀԿ նախագահ
Երեւան
Ընդունված է ասել, որ ապագայի կանխատեսումն անշնորհակալ գործ է: Սրդա Պոպովիչը, ով հանդիսացել է «Օտպոր» շարժման հիմնադիրներից եւ գլխավոր կազմակերպիչներից մեկը Սերբիայում, մի հետաքրքիր պատմություն ունի այս մասին:1 Նա ասում է` պատկերացրեք մի իրավիճակ, որ 2010 թվականի դեկտեմբերին դուք հնարավորություն եք ստանում կանխատեսել 2011 թվականը եւ ձեզ հրավիրում են ելույթ ունենալու հեռուստատեսությամբ ու ասելու այն ամենը, ինչ դուք գիտեք 2011 թվականի մասին:
Արցախյան լրատվադաշտը հետընթաց է ապրում
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Այն, որ 2011 թվականն էլ ոչինչ չփոխեց Արցախի լրատվադաշտում, համենայնդեպս դրական առումով` այդ մասին տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրաձայնվել է հենց նույն ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ավելին` նշվել է, որ գնալով տարբեր ոլորտներում առաջընթաց գրանցվում է, բացի լրատվադաշտից, որը ոչ միայն զարգացում չի ապրում, այլեւ հետընթաց է ունենում:
ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (հունվար-փետրվար)
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հանրապետությունում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացված վիճակագրական հաշվետվությունների համաձայն` հունվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 59617.5 մլն դրամ, ինչը, 2011թ. հունվարի 1-ի համեմատ, ավել է 40.2 տոկոսով: