#03 (39) ՄԱՐՏ, 2012
Archive for Մարտ 2012
Ստվերային իշխանություն. մոտեցումներ Եվրասիայի դե-ֆակտո անկախ պետություններում իշխանության եւ հաստատությունների խնդրին
Լոուրենս ԲՐՈԵՐՍ
Հաշտության պաշարներ (Conciliation Resources)
կազմակերպության կովկասյան ծրագրերի մենեջեր
Լոնդոն
Հետխորհրդային դե-ֆակտո պետությունները մի շարք պատճառների բերմամբ երկար ժամանակ դիտվում էին որպես փոփոխական եւ հաճախ հետազոտման չենթարկվող հարց: Նախ` իրենց գոյության 20 տարիների ընթացքում առաջնային էին թվում այլ հարցեր. միայն դե-ֆակտո պետությունների գոյության երկարակեցությունը, ներքին գործընթացներն ու կենսունակ գոյատեւման տարբերակվածությունը հնարավոր ու նպատակահարմար դարձրին նոր հարցադրումներ:
Չճանաչված պետություններ. կարեւոր է «ներքին լեգիտիմությունը»
Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ
Պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական միության նախագահ, Ռուսաստանի ԳԱ Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ
Մոսկվա
Չճանաչված պետությունները նորագույն շրջանի պատմական երեւույթ են: Նրանց առաջացումը սկսզբնապես կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազմազգ գաղութատիրական կայսրությունների տրոհման, ապա նաեւ՝ բազմազգ ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի փլուզման հետ:
Աբխազիայում եւ Հարավային Օսիայում անվտանգությունն անկախությունից կարեւոր է
Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ
Ազգայնականության եւ հակամարտությունների
հետազոտման ինստիտուտի տնօրեն
Թբիլիսի
Ճանաչումը կարելի է համեմատել ավանդական հասարակություններում ամուսնության արարողակարգի հետ, որը գոյություն է ունեցել` զույգը հասարակության կողմից որպես ընտանիք ճանաչել տալու համար: Դրանից հետո միայն տղամարդու եւ կնոջ միջեւ կապը դառնում էր պաշտոնական, լեգիտիմ, եւ ողջ հասարակությունը զույգը ճանաչում էր որպես ընտանիք:
Ճանաչված ու չճանաչված պետություններ. փոխհարաբերությունների բանաձեւը
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ
Արտաքին աշխարհի կամ ՄԱԿ-ի անդամ երկրների հետ լեգիտիմ եւ լիարժեք կապերի բացակայությունը ոչ միայն չճանաչված պետությունների բնակչության խնդիրն է. այն արդիականություն է ձեռք բերել նաեւ համաշխարհային ուժի կենտրոնների համար: Միջազգային խաղացողները դրսեւորում են որոշակի շահագրգռվածություն` չճանաչված տարածքների հետ փոխգործակցություն ունենալու հարցում եւ ձեռնամուխ են լինում նոր պետական կազմավորումների կառավարությունների եւ հասարակությունների հնարավոր ոչ հակամարտային ներգրավման եւ համագործակցության բանաձեւի որոնմանը:
«Չափանիշներ`կարգավիճակից առաջ». մինչ օրս դա արդիակա՞ն է
Նինա ԿԱՍՊԵՐՍԵՆ
«Չճանաչված պետություններ» գրքի հեղինակ
(«Polity» հրատարակչություն, 2012 թ.)
Լոնդոն
Երբ 2003 թ. Կոսովոյի համար մեկնարկեց «Չափանիշներ` կարգավիճակից առաջ» քաղաքականությունը, այն միջազգային ճանաչմանը ձգտող այլ տարածքների մոտ նշանակալից հետաքրքրություն առաջացրեց՝ խորը կնիք թողնելով անկախության հանդեպ նրանց ունեցած հավակնությունների վրա: Սակայն 2008 թ. Կոսովոյի ճանաչումից հետո նշված քաղաքականությունն արձանագրել է կտրուկ շրջադարձ: Արդյո՞ք դա նշանակում է, որ ինստիտուցիոնալ չափանիշներն այլեւս կապ չունեն չճանաչված պետությունների կարգավիճակի հետ:
Թայվան. ասիական որբի դասերը Լեռնային Ղարաբաղի համա՞ր
Դաֆիդ Ֆել
Քաղաքագետ
Լոնդոն
Առաջին հայացքից, Թայվանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց հետ համեմատելը կարող է ծիծաղելի թվալ: Թայվանը գտնվում է շուրջ հարյուր մղոն Չինաստանի հարավ-արեւելյան ծովափից հեռու: Այն հայտնի է որպես ասիական տնտեսական վիշապներից մեկը, որը հուժկու թռիչքով 1950-ականների համեմատական աղքատությունից հասել ու դասվել է ասիական ամենահարուստ երկրների շարքին:
Երեք հոգեբանական բարդույթ, որոնք խոչընդոտում են նորանկախ պետականության կայացմանը
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Ցանկացած նոր երեւույթի ճանապարհին միշտ էլ կանգնած է լինում արդեն իսկ արմատավորված հինը՝ միֆերի ու զանազան հոգեբանական բարդույթների տեսքով: Մեր թեմայի պարագայում կուզեի անդրադառնալ երեք կարեւոր հոգեբանական բարդույթի, որոնց հաղթահարման դեղատոմսն արցախյան հանրությունն առայժմ չի գտնում:
Ճանաչումն ունի գին
Ալան ՉՈՉԻԵՎ *
Պատմական գիտությունների դոկտոր
Գերմանիա
Կրեմլը բոլոր լուծումները փոխադրել է ուժային խաղերի ոլորտ եւ վերանայել Հարավային Օսիայում իր նպատակի ձեւակերպումը: Այսինքն, այն պահից ի վեր, երբ Կրեմլը հրաժարվել է ՄԱԿ-ում իր իսկ նախաձեռնած հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքները բարձրաձայնելու բազմիցս հայտնած մտադրությունից, Կրեմլի նպատակն է դարձել սոսկ Հարավային Օսիայի տարածքն` առանց բնակչության կամ վերջինիս նվազագույն քանակով յուրացնելը:
Չճանաչված պետություններ. միջազգային իրավունք եւ կարգավիճակ
Անդրիաս ՂՈՒԿԱՍՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան
Մեր մոլորակի բոլոր մարդիկ ի ծնե օժտված են համընդհանուր կերպով ճանաչված քաղաքական իրավունքներով, որոնց թվում է նաեւ սեփական քաղաքական կարգավիճակի որոշման հիմնարար իրավունքը:
Արդյունավետ պետություն` հանուն ճանաչման
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ
Ստեփանակերտ
Ներկայիս աշխարհակարգում մեծ տեղ է տրվում ֆորմալիզմին: Դեռեւս մեծ ժամանակ չի անցել միապետների դարաշրջանից, եւ այսօրվա աշխարհն իներցիայով պահպանում է մեր օրերին ոչ հարիր մտածելակերպ: Թեեւ մարդուն հռչակել ենք այսօրվա աշխարհի հիմք, շատ հաճախ ենք տեսնում, որ հենց այդ նույն մարդու իրավունքները ոտնահարվում են ամեն վայրկյան: Եվ սա ավելի նկատելի է չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրների բնակիչների պարագայում: