#04 (40) ԱՊՐԻԼ, 2012
Archive for Ապրիլ 2012
Շուշիի պատմական գործոնը. քաղաքական հայեցակետեր
«Կովկասյան փոքր Փարիզը»
Արսեն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
Դիվանագետ
Մոսկվա
Շուշին Անդրկովկասի մյուս քաղաքների բացարձակ հակապատկերն է: Տները կանոնավոր են, գեղեցիկ են, բարձր եւ բազմաթիվ հրաշագեղ պատուհաններով լուսավորված: Փողոցներն ամենուր պատված են լայն սալիկներով, իսկ տանիքները՝ եվրոպականի նման են:
Վասիլի Վերեշչագին, «Ճամփորդություն դեպի Անդրկովկաս՝ 1864-1865 թթ.»
Կենդանի Շուշին. կորսված անցյալի պատառիկներ
Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ
Անկախ փորձագետ
Քարվաճառ
Շուշիի սոսկ ռազմավարական կարեւորությամբ օժտված աշխարհագրական դիրքը չէ, որ պայմանավորել եւ ցայսօր իսկ պահպանում է Շուշի անվան խորհրդակիր լինելու գաղտնիքը: Շուշիի խորհուրդն անչափ ավելի խորն է, բազմաբնույթ եւ բովանդակապես տարողունակ: Շուշին Հայոց քաղաքակրթական կենսունակության, քաղաքաշինական ավանդույթների, մշակութային գանձարանի, ազգագրական բազմերանգ դրեւորումների եւ, պարզապես, ավանդական Հայոց քաղաքային կենցաղի եւ բեղմնավոր առօրեականության զարմանահրաշ բյուրեղացումն էր:
Շուշիի պարբերական մամուլի պատմությունից
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ստեփանակերտ
Արցախում պարբերական մամուլի սկզբնավորումը եւ հետագա զարգացումն անխզելիորեն կապված են Շուշի քաղաքի հետ, որը XIX դարում դարձել էր Անդրկովկասի առեւտրական, արհեստագործական ու մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը եւ առանցքային դեր է խաղացել հայության հասարակական-քաղաքական ու հոգեւոր-մշակութային կյանքում:
Շուշին 18-19-րդ դարերի քրիստոնեական ու մահմեդական գերեզմանների վկայություններում
Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հնագետ
Շուշի
Ցեղերի ու ժողովուրդների մեծ գաղթի ու տեղաշարժի (ուրբանացման) ժամանակներից ի վեր Անդրկովկասը եղել է մեծ շահերի բախման ու ռազմաքաղաքական ծրագրերի իրականացման յուրատեսակ հանգուցակետ: Այս տարածքով են անցել դեպի հյուսիս արշավող ասորիները, իսկ հյուսիսից հարավ` սկյութները, դեպի արեւմուտք` պարսիկները, իսկ արեւմուտքից դեպի արեւելք` հույներն ու հռոմեացիները:
Շուշեցիները մայիսի 8-ին առաջին անգամ կլսեն բերդաքաղաքի օրհներգը
Քնար ԲԱԲԱՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Ինչպես հայտնի է, մի շարք հայկական քաղաքներ իրենց օրհներգն ունեն: Այսպես, օրինակ, Երեւանի հիմնը Պարույր Սեւակի բոլորիս հայտնի ու սիրված «Էրեբունի Երեւան» բանաստեղծության խոսքերի հիման վրա Էդգար Հովհաննիսյանի գրած հանրահայտ երգն է: Պաշտոնապես գրանցված հիմն ունեն նաեւ Վաղարշապատը, Գյումրին, Աբովյանը, իսկ, օրինակ, Արտաշատը, Մարտունին (ԼՂՀ) եւ մի շարք այլ քաղաքներ ունեն ոչ պաշտոնական օրհներգեր:
Շուշի
Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երեւան
Կրկնությունն ու վերհուշը նույն շարժումն են՝ միայն հակառակ ուղղություններով:
Վերհուշը մարդուն վերադարձնում է հետ, ստիպելով նրան կրկնել եղածը հակառակ հաջորդականությամբ, իսկ իսկական կրկնությունը ստիպում է հիշելով նախազգալ այն, ինչ լինելու է:
Սյորեն Կյերկեգոր
ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (ապրիլ)
Ապրիլի 1-ից Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ երթուղուց օգտվողներն արդեն նոր ու հարմարավետ՝ 30 տեղանոց ավտոբուսներով են երթեւեկում. երթուղին սպասարկում է «Գլոբալ տրանս սերվիս» ՍՊԸ-ն: