#08 (44) ՕԳՈՍՏՈՍ, 2012
Archive for Օգոստոս 2012
Հոգեւոր առաջնորդների ջանքերը եւ կրոնական գործոնի դերը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում
Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի
Տեղեկատվական համակարգի տնօրեն
Ստեփանակերտ
Կրոնական գործոնն արդի աշխարհի բազմաթիվ հակամարտությունների հիմքում առանցքային տեղ ունի: Սակայն, թերեւս, անիվ հայտնագործելու նման մի բան կլինի փորձել ապացուցել, որ արցախյան հիմնախնդիրը վերոնշյալ հակամարտությունների թվին չի դասվում:
Արցախյան գոյամարտը եւ կրոնը
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ
Ստեփանակերտ
Արցախյան ազգային-ազատագրական շարժման նախնական փուլում, երբ խնդիր էր դրված վերամիավորվել Մայր Հայաստանին, Շարժման նախաձեռնողները (կապ չունի` ՙդրսի՚, թե ՙներսի՚) առաջնային էին համարում քաղաքական պայքարը եւ պահանջը: Սակայն ազգային-ազատագրական շարժումն ունի իր օրինաչափությունները, որոնց հաշվի չառնելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Մի կողմ թողնելով Շարժման փիլիսոփայությունը եւ ապագա ընթացքը, նշենք, որ Արցախյան պատերազմը պարտադրեց համայն հայությանը համախմբվել` անկախ նրանց կուսակցական, կրոնա-դավանաբանական պատկանելությունից, քանի որ, վերջին հաշվով, վճռվում էր ազգի գոյապահպանման խնդիրը:
Թուրքիայի քրիստոնյա եւ բռնի իսլամացված հայերի փոխհարաբերությունների շուրջ
Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ
Արեւելագետ
Երեւան
Օսմանյան կայսրությունում հայերի եւ բնիկ մյուս քրիստոնյա ժողովուրդների բռնի իսլամացման քաղաքականությունը, որը սկսվել էր դեռեւս սելջուկների տիրապետման ժամանակ, առավել ակտիվ կերպով կիրառվեց 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին, ինչի հետեւանքով նաեւ հազարավոր հայեր ենթարկվեցին կրոնափոխության: 1923թ. հռչակված Թուրքիայի Հանրապետությունում շարունակվեց ոչ թուրք ժողովուրդների ձուլման, այսինքն` թուրքացման քաղաքականությունը, որի նպատակն էր ստեղծել միատարր թուրքական պետություն:
Հայ ժողովրդի կորուսյալ զավակների վերադարձը՝ խավարից դեպի լույս
Համո ՄՈՍԿՈՖՅԱՆ
Լրագրող
Բեյրութ
Այն, ինչ անհավատալի էր թվում մի տասնամյակ առաջ, հիմա իրականություն է` Թուրքիայում ու ՙթրքական՚ սփյուռքում ՙգաղտնի՚ հայերի գոյության մասին (որոնց պապերը հրաշքով ճողոպրել էին 1915 թվի եւ 1937-38 թթ. Դերսիմի ցեղասպանություններից) այսօր աղաղակող փաստերով ներկայացվում է զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներով: Արդեն լույս են տեսել գրքեր եւ ժողովածուներ, կազմակերպվել են խորհրդաժողովներ հայության համար ՙանծանոթ՚ հատվածի մասին, այն մարդկանց մասին, ովքեր թեեւ կրոնափոխ, սակայն կարողացել են պահպանել իրենց ազգային դիմագիծը, գիտեն, որ հայեր են եւ Արեւմտյան Հայաստանի իսկական տերերը, հավատում են, որ իրենց հայրենիքն իրենց է վերադարձվելու ազգային զարթոնքի եւ ազատագրական շարժումների այս դարաշրջանում:
Խաղաղություն ներսում` խաղաղություն հարեւան պետությունների միջեւ
Բորիս ՕՍԻՊՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մոսկվա
Մեր ժամանակներում միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունները տարբեր սնանկ քայլեր են անում` տեղական, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ ու հակամարտություններ կանխարգելող եւ հանգուցալուծող մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Նորօսմանականությունն ու կրոնական գործոնի անազդեցիկությունը
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
“Ազդակ” օրաթերթի գլխավոր խմբագիր
Բեյրութ
Մերձավոր Արեւելքում նորօսմանականության վերականգնման փորձերը կարծես թե չեն հաջողվում: Կրոնական գործոնի լիարժեք օգտագործումի ծխածածկույթային քաղաքականությունը սպառել է ինքզինք: Գործընթացներն այլ ուղղությամբ են գնում:
Կրոնը եւ ազգային պատկանելությունը հարավկովկասյան տարածաշրջանում
Կոնրադ ՇԵԿԵՐՍԿԻ
Վարշավայի համալսարանի պատմական ֆակուլտետի մագիստր
Լեհաստան
Նորանկախ պետություններում` Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանի Հանրապետությունում եւ Ադրբեջանի Հանրապետությունում, կրոնական հաստատություններն ազատ գործելու հնարավորություն ստացան ու օբյեկտից սուբյեկտի վերածվեցին: Երեք երկրում էլ հանկարծակի եւ մակերեսային վերադարձ դեպի հավատք սկսվեց, կրոնական հաստատությունները քաղաքական իշխանությունների ենթակայությունից անցան քաղաքական համագործակցությանը, իսկ ուժգին օտարատյացությունը կրոնի ազատ ՙշուկայում՚ հավատացյալների մրցակցային խմբեր ստեղծեց: Ժամանակն է հերթականությամբ ուշադրություն հատկացնել այս երեւույթներից ամեն մեկին առանձին:
Իսլամն ու Արեւմուտքը. ինտեգրո՞ւմ, թե՞ քաղաքակրթությունների ու կրոնների հակամարտություն
Սերջո Լա ԿԻՆԱ
Գրող
Իտալիա
Տեղեկատվության աշխարհը կամ, եթե ավելի բարդ ձեւակերպենք, զանգվածային տեղեկատվության միջոցների տիեզերքը երբեմն հետեւում է տարօրինակ կանոնների: Երբ օրակարգում է հայտնվում ինչ-որ արդիական հարց, խնդիր կամ իրավիճակ, դրանց մասին տեղեկատվությունը լցվում է թերթերն ու հեռուստաալիքները, անհանգստացնում է` ստիպելով բոլորին խոսել այդ իրադարձությունների մասին:
Կրոնը` որպես էթնոդավանական հակամարտությունների խթանիչ
Այսօր ծավալվող կրոնական հակամարտությունների մեծամասնությունն ընդամենը կրոնապես գունավորված քաղաքական հակամարտություններն են
Մաքսիմ ԲԱՐԲԱՇԻՆ
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Դոնի Ռոստով
ՌԴ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` Ռուսաստանի Դաշնությունն աշխարհիկ պետություն է, որում ոչ մի կրոն չի հռչակվում պետական կամ պարտադիր, իսկ կրոնական միավորումները տարանջատված են պետությունից: Սակայն, իրական պատմական փորձը վկայում է հասարակական գործընթացների վրա կրոնի ունեցած բարդ ազդեցության մասին: Խորհրդային Միության փլուզմամբ սկսված եւ ավտորիտարից ժողովրդավարական զարգացման միտումներին ցայսօր տեւող անցումը ռուսաստանյան հասարակությունում ուղեկցվում է դավանական անհանդուրժողականության ուժեղացմամբ:
Մահմեդական քաղաքականության ապառազմականացումը
Շահիդ Ջավեդ ԲՈՒՐՔԻ
Պետական քաղաքականության ինստիտուտի նախագահ
Լախոր, Պակիստան
Արդյո՞ք կկարողանան մահմեդական կառավարությունները ձերբազատվել իրենց երկրների ազդեցիկ զինվորականներից եւ հաստատել ազատական ժողովրդավարությունների հետ համեմատելի քաղաքացիական վերահսկողություն: Այսօր այս հարցն ունի առաջնահերթ նշանակություն միմյանց չնմանվող այնպիսի երկրներում, ինչպիսին են Եգիպտոսը, Պակիստանը եւ Թուրքիան: