#09 (45) ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012
Archive for Սեպտեմբեր 2012
Խմբագրության կողմից
2012 թվականի հունվարի վերջին Թբիլիսիում կայացած սեմինարով մեկնարկեց ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող “Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ճշգրիտ եւ անկողմնակալ տեղեկատվության փոխանակում” տարածաշրջանային լրագրողական ծրագիրը: Թբիլիսյան հանդիպման ժամանակ, որին մասնակցել են լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Բաքվից, Երեւանից եւ Ստեփանակերտից, քննարկվել են համատեղ տեղեկատվական արտադրանքի (այդ թվում` ղարաբաղյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հրատապ թեմաներով նյութերի) եւ համացանցային ռեսուրսի ստեղծման հնարավորությունները:
Կրքեր Եվրատեսիլի շուրջ. ինչու՞ Հայաստանը չի մասնակցելու մրցույթին
Երեք հայացք նույն թեմային`
Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լուսինե ԱՎԱՆԵՍՅԱՆ
Քյամալ ԱԼԻ
Հայցը դեռեւս մասնակցություն չէ
Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ հայերը հրաժարվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ-2012-ին մասնակցելուց, թեեւ հունվարին Հայաստանը համապատասխան հայտ էր ներկայացրել Եվրոպական հեռարձակողների միություն (EBU): Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի ասելով` հայտը դեռեւս չէր նշանակում փաստացի մասնակցություն մրցույթին:
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ չեն
Աշոտ ԳԱԶԱԶՅԱՆ
Ասաֆ ԳՈՒԼԻԵՎ
Լուսինե ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հայաստան. պատերազմ` առանց պատերազմական գործողությունների, խաղաղություն` դիպուկահարի նշանառության տակ
Ողբերգական վիճակագրություն
Հայ-ադրբեջանական սահմանին 2012 թվականի գարունը բավականին ծանր էր: Փորձագետները միակարծիք են` զոհերի ու վիրավորների թվով աննախադեպ ՙգարնանային սրացմանը՚ կարող է հետեւել հակամարտության լուրջ բռնկում:
Բաժանարար գետեր
Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Քյամալ ԱԼԻ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
“Ջուրն ամեն ինչ կենդանացնում է”
(հին արաբական ասացվածք)
Ջուրը միշտ էլ ձգել է մարդուն: Ծովերը, լճերն ու գետերը մարդկանց խմելու եւ ոռոգման ջուր էին տալիս, հաղորդակցության հարմար ուղիներ էին բացում, որպես սահմաններ են ծառայել եւ պաշտպանել են երկրները: Բայց ղարաբաղյան հակամարտությունը սրել է ՙջրային անվտանգության՚ հետ կապված խնդիրները տարածաշրջանում:
Փախստականներ` երեկ, այսօր, վաղը
Տարանա ՔՅԱԶԻՄՈՎԱ
Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ալվարդ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Յուրի ՄԱՆՎԵԼՅԱՆ
Ղարաբաղյան հակամարտությունում հումանիտար տեսանկյունը կարեւորագույններից մեկն է հռչակված: Իրենց բնակության նախկին վայրերը փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը հակամարտության հնարավոր լուծման բաղկացուցիչ մասն է: Այս հարցը ներառված է պաշտոնական բանակցությունների օրակարգում, բանակցություններ, որոնք շարունակվում են արդեն մոտ երկու տասնյակ տարիներ:
Զինադադարը չի տարածվում վիրտուալ տիրույթի վրա
01.10.12.
Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ
Քյամալ ԱԼԻ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
“Հայկական կիբերբանակը” հակահարձակման անցավ
2012թ. սեպտեմբերի առաջին շաբաթը լեցուն էր հայ-ադրբեջանական ՙհայհոյախառը փամփուշտներով՚. փոխհրաձգությունը համացանցի տիրույթում էր: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, այնուհետեւ հայրենիքում ներում շնորհելու փաստը կիբերհարձակումների նոր առիթ տվեց:
ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (սեպտեմբեր)
Սեպտեմբերի 1-ին Արցախի 245 դպրոցներում հնչեց առաջին զանգը. առաջին անգամ դպրոց հաճախեցին 2100-ից ավելի երեխաներ: