Archive for Նոյեմբեր 2012

Համարի թեման՝ Վրացական երազանքն ու տարածաշրջանային իրողությունները

#11 (47) ՆՈՅԵՄԲԵՐ, 2012

 

Share

Վրացական ընտրությունները չեն կարող նախադեպ լինել տարածաշրջանում

Այս կարծիքին են արցախյան խորհրդարանական ուժերը

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Երկու ամիս առաջ, իսկ ավելի կոնկրետ` հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները լուրջ քննարկման թեմա դարձան ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ այլուր, քանի որ ընտրություններում հաղթեց ոչ թե իշխանությունը, ինչպես ընդունված է կովկասյան երկրներում, այլ` ընդդիմությունը: Այս դեպքում`  ի դեմս ՚Վրացական երազանքՙ կուսակցության:

…>>>

Share

Վրացական երազանքը

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Անկախ փորձագետ
Ստեփանակերտ

Վրաստանում անցած խորհրդարանական ընտրությունները երկրի քաղաքական կյանքում նշանակալից իրադարձություն էին: Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններից հետո Վրաստանը փաստացիորեն վերածվում է խորհրդարանական հանրապետության, որտեղ ներքին եւ արտաքին քաղաքականությունը ձեւավորող կարեւորագույն լծակները կենտրոնանում են վարչապետի եւ հաղթանակած կուսակցության կամ դաշինքի ձեռքում:

…>>>

Share

Երեկվա վարդերի այսօրվա փշերը

Վրաստանն` ընտրություններից հետո

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երեւան

2003 թվականի հեղափոխականներին հաղթած 2012 թվականի հեղափոխականները վայելում են իրենց հաղթանակի ՚մեղրամիսըՙ, բայց ՚Վրացական երազանքիՙ խոստացած մերձդրախտը վրաց ժողովուրդը, ինչպես սովորաբար պատահում է նման դեպքերում, չի տեսնելու: Վրաստանի պարագայում, ինչպես վկայում են հաղթանակին հաջորդած առաջին իսկ շաբաթները, նոր իշխանությունները ոչ միայն չեն լուծում նախորդ տարիներին կուտակված խնդիրների բազմությունը, այլեւ եղածներին նորերն են ավելացնում:

…>>>

Share

Վրացական երազանք. հայացք Ռուսաստանից

Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ
Պատմական գիտությունների դոկտոր
Մոսկվա

2012 թ. հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը քաղաքական շատ գործիչների եւ փորձագետների կողմից ներկայացվում է որպես հետխորհրդային տարածությունում ժողովրդավարության առաջմղման հաջող օրինակ: Պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ եւ եվրոպական երկրների ղեկավարները դրական են գնահատել Վրաստանում անցած խորհրդարանական ընտրությունները եւ ողջունել են իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը:

…>>>

Share

Հարավային Կովկաս. սինուսոիդալ հետագծով հեղափոխություններ

Միավորվում ենք ոչ թե “հօգուտ”, այլ` “ընդդեմ”

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Եթե անցած դարի 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբն ընդունենք որպես զրոյական ելակետ, ապա կարելի է պնդել, որ Հարավային Կովկասի երեք հանրապետություններում հեղափոխական գործընթացները հետագա 15-20 տարիների ընթացքում թե’ ձեւի, եւ թե’ բովանդակության տեսանկյունից առաջին հայացքից տեղի էին ունենում սինուսոիդալ պարբերականությամբ:

…>>>

Share

Վրաստան` նոր իշխանություն, Հարավային Օսիա` նոր տեսլական

Արդյո՞ք լինելու է վերբեռնում

Մարիա ՊԼԻՈՆ
Անկախ լրագրող
Ցխինվալ

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները եւ նոր կուսակցության հաղթանակը դարձել են տեղեկատվական դաշտի հիմնական թեման: Հարավային Օսիայում պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ թեման չեն քննարկում: Սակայն, լրագրողները, փորձագետներն ու հասարակական գործիչներն ուշադրությամբ հետեւել են թե` ընտրությունների ընթացքին, եւ թե’ Վրաստանի նոր իշխանության հայտարարություններին:

…>>>

Share

Վրաստանն ընտրություններից հետո. խաղաղությունը երազանքից իրականություն դարձնել

Դոկտոր Ռեյչըլ ԿԼՈԳ
“Հաշտության պաշարներ”
կովկասյան ծրագրերի տնօրեն
Լոնդոն

Հարավային Կովկասում հանուն խաղաղության աշխատող բոլոր անձանց մոտ Վրաստանի վերջին իրադարձությունները նոր հույսեր եւ նոր հնարավորությունների զգացում են առաջացրել: Խորհրդային Միության փլուզմանը հետեւած զինված հակամարտություններից անցած տասնամյակներն աչքի էին ընկնում քաղաքական վայրիվերումներով, բռնագաղթյալների ալիքներով եւ հազիվ զգացվող տնտեսական աճով:

…>>>

Share

“Վրացական երազանքը” ներառելու է հայերին Վրաստանի կառավարման համակարգի մեջ

Առաջին լրատվականի զրուցակիցը “Վրացական երազանք” դաշինքի համամասնական ցուցակով (38-րդ տեղ)  պատգամավոր ընտրված  Ռուսլան ՊՈՂՈՍՅԱՆՆ Է: 

 

 

 

…>>>

Share

Իվանիշվիլին հիասթափված է Մոսկվայի արձագանքից

Վրաստանի վարչապետը հայտարարել է ռուս-վրացական պատմական հարաբերությունների վերակագնման անհրաժեշտության մասին

Նեստան ՉԱՐԿՎԻԱՆԻ
“Ամերիկայի ձայն” ռադիոկայանի
ռուսական ծառայություն
Թբիլիսի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե հիասթափված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ իր կառավարության կատարած քայլերի հանդեպ Մոսկվայի արձաքանքից:

…>>>

Share

“Վրաստան-ՆԱՏՕ” զվարճադեպը

Մարիա ԷՔՍԵՐ
Սցենարիստ
Թբիլիսի

Մինչեւ 2008 թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմը Եվրաատլանտյան դաշինքը ՚հորդորում էր մեզ հասնել ժողովրդավարության եվրաատլանտյան չափանիներինՙ, որպեսզի Վրաստանն արժանանար ՆԱՏՕ-ի անդամության ՚թեկնածուի թեկնածուՙ դառնալուն: Պահանջների ծրագիրը կետ առ կետ իրականացվում էր: Բայց Ռուսաստանը հերթական անգամ հիշեցրել է թե’ իր շահերի, եւ թե’ Հարավային Կովկասին առնչվող  սեփական ծրագրերի մասին. 2008 թ. օգոստոսին Վրաստանի պետական տարածքի 1/3-ը բռնազավթվել է ռուսական զորքերի կողմից:

…>>>

Share