Archive for Ապրիլ 2013

#04 (52) ԱՊՐԻԼ, 2013

Share

Հայրենիքը հայրենակիցներն են

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ 

Գիտակից կյանքիս բոլոր ժամանակահատվածներում էլ փորձել եմ հասկանալ իմ ժողովրդի ահավոր դժբախտությունների պատճառները, փորփրել եմ մեր պատմությունը, անցյալն ու ներկան, ինչ-որ բան հասկացել եմ, շատ բան չեմ ընկալել, ճշմարտանման զանազան ենթադրություններ եմ արել։ Բայց ահա նորերս աչքս ընկավ Ք.ա. 5-րդ դարի՝ հունական խոշոր պոլիսների ժամանակաշրջանի աթենական առաջնորդ Թեմիստոկլեսի մի ասույթ, և ես մտածեցի, որ միգուցե սա էլ կարող է լինել պրպտումներիս բանալին։

…>>>

Share

Թուրքիայի և Իսրայելի միջև «ամուսնություն» է կնքված

Որտեղ երկուստեք վկան Վաշինգտոնն է

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Այսօր շատերը զարմանք են արտահայտում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների «անսպասելի» ջերմացման առթիվ: Ես բազմիցս նշել եմ, որ ոչ մի անսպասելի «ջերմացում» տեղի չի ունեցել: Իսրայելի և Թուրքիայի միջև թե՛ սրացումը և թե՛ ջեմացումը կանխատեսելի ու ծրագրված էին: Կար ընդամենը մեկ տարբերություն՝ հարաբերությունների սրացումը հակասում էր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությանը, իսկ ջերմացումն՝ ընդհակառակը:

…>>>

Share

Պատմական իրողություն և միջազգային քաղաքականություն

Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևերի տեքստը

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևան

Թաթուլ Հակոբյանը լրագրող է, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ: Նա Ղարաբաղյան հակամարտության մասին «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» և հայ-թուրքական հարաբերությունների մասին «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերի հեղինակն է։

1965-ից ի վեր աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրների խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով բանաձևեր, զեկույցներ կամ հայտարարություններ: Սովորաբար Թուրքիան դատապարտում է, իսկ Հայաստանը և Սփյուռքը՝ ողջունում:

…>>>

Share

Գրականությունը եւ համացանցը


կամ՝ 
Համացանցը եւ գրականությունը, նայած որ կողմից դիտարկենք 

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արձակագիր, լրագրող
Երևան

Օրեր առաջ երեւանյան ակումբներից մեկում արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի հանդիպումն էր ընթերցողների հետ: Առիթը՝ գրողի նոր վեպի հատվածների ընթերցումն էր, ինչպես հեղինակն ասաց՝ տպագրությունից առաջ ընթերցողին ու նրա արձագանքը զգալու համար: Հանդիպման ժամանակ գրողի նշած մի փաստն էլ մեզ հուշեց այս հոդվածի թեման:

…>>>

Share

Հայկական գարունը

(Քաղաքական ակնարկներ) 

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո ծավալված գործընթացները պարունակում են ոչ միայն սպառնալիքներ, այլև հայ հասարակական-քաղաքական կյանքի համար նոր հնարավորություններ: Հայոց ապագան կրկին բազմատարբերակ է դարձել, քանի որ կարելի է խոսել ապագայի հնարավոր թե՛ դրական ու լավատեսական և թե՛ հոռետեսական սցենարների որոշակի բազմության մասին:

 

…>>>

Share

Ադրբեջանական մտավորականության հակահայկական հռետորաբանությունը խաղաղարարության հետ համատեղելի չէ

Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ
Քաղաքագիտության թեկնածու, Հարավային
Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ
Երևան

Հայրենական մամուլում հաճախ հանդիպում ենք «հայատյացությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի», «ադրբեջանական հասարակությունում սերմանվում է հակահայ քարոզչությունը» և այլ նմանօրինակ ձևակերպուների: Առաջին հայացքից բավական հասկանալի այս երևույթն ի մոտո դիտվելու պարագայում հարուցում է մի շարք հարցեր, մասնավորապես, հայատյացության սփռման ու տարածման մեխանիզմների մասին մի երկրում, որը պաշտոնական միջազգային մակարդակում քննարկում է Արցախում հայերի հետ ադրբեջանցիների համակեցության հեռանկարները:

…>>>

Share

ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎ. «ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՄՈՒՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀՈԳՆԵԼ»

Այն մասին, թե որքանով արդիական է այժմ ժողովուրդների բարեկամությունը և ինչպիսին են արդի արժեքների ձևավորման վրա ազդող գործոնները՝ Ա.Մ. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցման հիմնադրամի մամլո ծառայությանը պատմել է ԱՊՀ երկրների, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կինեմատոգրաֆիստների միությունների համադաշնության նախագահ, Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Եվրոպական կինոակադեմիայի և Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, ավելի քան քառասուն գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի սցենարների հեղինակ Ռուստամ Իբրահիմբեկովը:

…>>>

Share

Վրաստանը հանդես է գալիս «խելամիտ պաշտպանության» օգտին՝ ձգտելով մերձենալ եվրաատլանտյան կառույցներին

Մայքլ Սեսայր (Michael Cecire)
World Politics Review“, ԱՄՆ

Վերջերս Վրաստանը հայտարարել է Մալիում ռազմական պատրաստության ապահովման ուղղությամբ Եվրամիության առաքելության մեջ սեփական ներդրում ունենալու մտադրության մասին: Սա վկայում է ոչ միայն այն մասին, որ Թբիլիսին շարունակում է մնալ եվրաատլանտյան առաքելությունների համար զորքեր մատակարարող հուսալի գործընկեր, այլև հուշում է հակաահաբեկչական պայքարում սեփական խորշ զբաղեցնել ձգտող Վրաստանի ռազմական հավակնությունների մասին: «Վրացական երազանքի» նոր կոալիցիոն կառավարության օրոք այս երկրի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել մի շար բարեփոխումների իրականացմանը՝ զինված ուժերի կազմակերպչա-անձնակազմային կառուցվածքի հիշյալ համալիր խնդիրներին համապատասխանեցումն ապահովելու համար:

…>>>

Share

Գրող. Հայաստանում ինձ նյարդայնացնում էր նույնը, ինչ Ադրբեջանում

Գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը ծնվել է Ֆիզուլիում, որը ղարաբաղյան պատերազմի հետևանքով վերածվել է «անվտանգության գոտու» և «գրավյալ տարածքների»: Սեյմուրն այժմ բնակվում է Բաքվում: Ես նրա հետ ծանոթացել եմ 10 տարի առաջ Հայաստանում, ուր նա մի քանի անգամ այցելել է և շրջել է երկրով այն խաղարարար առաքելությունների հետ, որոնք կազմակերպված չեն եղել ինչոր մեկի կարգադրությամբ: Այդ առաքելությունների մասնակիցները մշտական հետապնդումների են ենթարկվում իշխանությունների և դրանց սպասարկողների կողմից: Չնայած բարդություններին, Սեյմուրն այսօր Ադրբեջանում ամենաճանաչելի գրողներից մեկն է: Նրա շրջապատը հասարակության առաջադեմ հատվածն է: Ցավոք, նրանց անունները հաճախ կարելի է տեսնել խղճի գերիների ցուցակներում և այն մարդկանց թվում, ում ձերբակալում են տարատեսակ բողոքի ակցիաների ժամանակ: 

…>>>

Share

Վյաչեսլավ Գոբոզով. ինձ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է

Ցխինվալում տեղի է ունեցել Հարավային Օսիայի վերակազմավորված Տեղեկատվության և մամուլի պետկոմիտեի նախագահ Վյաչեսլավ Գոբոզովի մամլո ասուլիսը: Նա լրագրողներին պատմել է հանրապետության ներքին և արտաքին տեղեկատվական քաղաքականության սեփական տեսլականի մասին և նախանշել է Պետկոմիտեի հետագա աշխատանքի հիմնական առաջնահերթությունները:

 

…>>>

Share