Archive for Մայիս 2013

#05 (53) ՄԱՅԻՍ, 2013


Cover photo: www.karabakh.travel

 

Share

Մշակո՞ւյթ, թե՞ շոու. այս է խնդիրը

Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ

Խորհրդային տարիներին խորհրդային սոցիալիստական համակարգի առավելությունը կապիտալիստական համակարգի նկատմամբ ընդգծելու համար, այդ թվում՝ դպրոցական դասագրքերում, թվային համեմատություններ էին բերում խորհրդային տնտեսության այս կամ այն ճյուղի եւ 1913 թ. ցարական Ռուսաստանի նույն ճյուղի արտադրանքի վերաբերյալ: Այսօր ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված ինքնիշխան պետություններն իրենց զարգացման մակարդակը ցույց տալու համար հիմնականում զուգահեռներ են անցկացում խորհրդային տարիների տնտեսական ցուցանիշների հետ:

…>>>

Share

Նոր հնարավորություններ ազգերի համար. կոսովյան նախադեպով բացված հեռանկարները

Պաբլո ԳՈՆՍԱԼԵՍ
Անկախ լրագրող
Բասկերի երկիր/Իսպանիա

Պրիշտինայի և Բելգրադի միջև հարաբերությունների բնականոնացման վերաբերյալ համաձայնագիրը երկու կողմերի համար արձանագրել է բեկումնային առաջընթաց: Ամենակարևորը՝ այն բավականին հետաքրքիր նախադեպ է ձևավորել այլ տարածքային վեճերի կարգավորման համար: Իսպանիան այն երկրներից է, որում կոսովյան նախադեպից հետո և այլ գործոնների բերմամբ մոտակա տարիներին կարող են տեղի ունենալ լուրջ տարածքային վերաձևումներ:

…>>>

Share

Առաքելությունն անիրագործելի էր

Իսկ պաշտոնական Թեհրանը պարզապես «քաշել է» Ռամիզ Մեհտիևին

 

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի բախտը չի բերել: Նրան հանձնարարել են անիրագործելի առաքելություն կատարել՝ ուղարկելով Թեհրան՝ Իսրայելից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի անմիջապես վերադառնալուց հետո:

…>>>

Share

Թուրքական իշխանության անատոմիան

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

«Միջազգային անվտանգության հանդեսի» (The Journal of International Security Affairs) 2012թ. վերջին համարում ԱՄՆ Արտաքին քաղաքականության  խորհրդի ավագ գիտաշխատող Քլեր Բեռլինսկու հեղինակությամբ հրապարակված հոդվածը վեր է հանում Թուրքիայի քաղաքական կյանքի այնպիսի հետաքրքիր հայեցակետեր, որոնք հազվագյուտ են հայտնվում փարձագետների և ԶԼՄ-ների տեսադաշտում:

…>>>

Share

Երկիրը կռահում է, իսկ նախագահը՝ լռում

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета»-ի գլխավոր խմբագիր
Սուխում 

Աբխազիայի խորհրդարանում Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Լակոբան հրապարակել է թվեր, որոնք, ըստ նրա, սպառնում են երկրի անվտանգությանը.

 

…>>>

Share

«Լռության օրն» անախրոնիզմ է

Երկու ընտրություններում լրատվամիջոցների
գործունեության մի քանի ամփոփումներ
 

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արձակագիր, լրագրող
Երևան

Հայաստանում ավարտվեց լարված մի շրջան. չորս ամսվա ընթացքում՝ երկու կարեւոր քաղաքական իրադարձություն՝ ՀՀ նախագահի եւ Երեւանի ավագանու (իսկ ըստ էության՝ քաղաքապետի) ընտրություններ: Քաղաքական ուժերը, վերլուծաբանները, դիտորդները, փորձագետները վերլուծում են դրանք, մատնանշում կազմակերպական, իրականացման, բուն ընտրությունների՝ լավ ու վատ կողմերը, դրական եւ բացասական դրսեւորուոմները: Իշխանությունները, բնականաբար, մատնանշում են միայն դրականը, ընդդիմությունն, ընդհակառակը, ամեն ինչ որակում է «խայտառակ վատ»…

…>>>

Share

Մոսկվայի շանտաժն անցնում է բոլոր սահմանները

Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունն արտաքին ասպարեզում որոշակի կոնկրետ քայլեր է արել դիվերսիֆիկացման ուղղությամբ, որով էլ կարելի է բացատրել Ռուսաստանի հիստերիկ քայլերը Հայաստանի հանդեպ: Դրանք վերջին շրջանում արտահայտվեցին գազի գների եւ Ղարաբաղի հարցում այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններում: Հիշեցնենք, որ Լավրովը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում խոսեց ադրբեջանական հողերը վերադարձնելու մասին: Սա դիվանագիտական պրակտիկայում նոնսենս է՝ թե՛ ձեւակերպման, եւ թե՛ առկա իրողությունների համատեքստում:

…>>>

Share

Վիոլա ֆոն Կրամոն. «Այստեղ պատմություն էր կեղծվում»

Վիոլա ֆոն Կրամոնը 2009 թվականից Կանաչների կուսակցությունից Գերմանիայի Բունդեստագի եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անդամ է: Նա Վրաստանի մասին արեւմտյան ամենատեղեկացված քաղաքական գործիչներից է: Այս այցի շրջանակներում նա այցելել է նաեւ Աբխազիա, որտեղ մնացել է երկու օր:

 

…>>>

Share

Նաբիլ Օմրան. «Սիրիան սպասում է սիրիահայերի վերադարձին»

Սիրիայում տիրող իրավիճակը տարբերվու՞մ է «արաբական գարնան» այլ երկրներից, ո՞վ է սիրիական ճգնաժամի գլխավոր «տիկնիկավարը», ի՞նչ դրության մեջ են սիրիահայերն այսօր։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է Սիրիայի տեղեկատվության նախարարության դեպարտամենտի տնօրեն Նաբիլ Օմրանը, ով ապրիլի 25-ին և 26–ին մասնակցել է Աստանայում անցկացված Եվրասիական մեդիահամաժողովին։

…>>>

Share

Կիպրոսն էլ կործանեց «խնամի, ծանոթ, բարեկամ»-ի սկզբունքը

Մեր զրուցակիցն է Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանը

Տիկին Գույումճյան, ի՞նչ նորություն կա Կիպրոսի կյանքում, Կիպրոսը հաշտվե՞լ է ճգնաժամի հետ:

Ինչպես գիտեք, Կիպրոսի երկու խոշոր բանկերը՝ LAIKI BANK-ը ամբողջովին սնանկացել է, իսկ առաջին ամենամեծը՝ BANK OF CYPRUS-ը, լուրջ վտանգի առջև է կանգնած: Սակայն, ամեն կերպ փորձում են գոնե այս մեկը փրկել, որովհետև երկրի տնտեսությունը մեծապես կախված է այս բանկի ճիշտ գործունեությունից:

…>>>

Share