Archive for Հունիս 2013

#06 (54) ՀՈՒՆԻՍ, 2013

Share

Հանրայի՞ն է, արդյոք, Արցախի հեռուստատեսությունը

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ստեփանակերտ

Ազատ և ինքնավար ԶԼՄ-ները ժողովրդավարական համակարգերի գոյության անհրաժեշտ նախապայմանն են: Իհարկե, միամիտ կլիներ կարծել, որ աշխարհի որևէ երկրում կարող են գոյություն ունենալ 100 տոկոսով ազատ ԶԼՄ-ներ: Արդի դարաշրջանում, երբ հրատարակությունների, հեռուստատեսությունների և ռադիոընկերությունների եկամտի գլխավոր աղբյուրը գովազդն է, խոսքի բացարձակ ազատությունը դժվար է պատկերացնել:

…>>>

Share

«Քաղաքացիական դիմադրությունը» Չիլիում 1983-1988թթ. եւ Սերբիայում 1991-2000թթ.։ Զուգահեռներ

Էդգար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական
կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան
Երևան 

19-րդ դարից սկսած մարդկությունը տարբեր երկրներում լիբերալ-դեմոկրատական ռեժիմների հաստատմանն է ականատես լինում: Նկատելի է, որ այդ գործընթացը տեղի է ունենում որոշակի փուլերով: Ըստ ամերիկացի քաղաքագետ Ս. Հանթինգթոնի՝ գոյություն ունի ժողովրդավարացման երեք ալիք: Վերջին ալիքը, որը շարունակվում է մինչ այսօր, սկսվել է 1974թ[1].:

…>>>

Share

Նոր «իրավազուրկները» Թուրքիայում դարձել են բողոքի շարժման հարվածային ուժ

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Թուրք ոստիկանությունը հունիսի 15-ի երեկոյան մտել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը՝ արցունքաբեր գազ և ջրանետներ կիրառելով  բողոքավոր զանգվածը ցրելու համար: Դրանից հետո ոստիկանության հետ ընդհարումները ոչ միայն Թաքսիմ հրապարակում, այլև Թուրքիայի ողջ տարածքում շարունակվել են մեկ օրից ավելի:

…>>>

Share

ԱՄՆ-ն և Ադրբեջանը. Կովկասի ապագան՝ «Ստրաթֆոր» աշխարհաքաղաքական նախագծի տեսանկյունից

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ 

Ուղեղային հանրահայտ տրեստ «Ստրաթֆորի» ղեկավար Ջորջ Ֆրիդմանի 2013թ. հունիսի 11-ին լույս տեսած հոդվածը նվիրված է Ադրբեջանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններին:[1] Հոդվածի արդիականությունն ընդգծում է այն փաստը, որ այն հետագայում վերահրապարակվել է «Ֆորբսի» էջերում:[2] Սույն ամսագրային հոդվածի շրջանակում հնարավոր է քննել միայն առավել կարևոր պահերը:

…>>>

Share

Այնտեղ, ուր մարդը դեռ մնացել է մոտ իր բնօրինակին

Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երևան

Մարդաբանը աֆրիկյան ցեղախմբի երեխաներին առաջարկեց խաղ խաղալ: Նա ծառի կողքին դրեց մրգերով լի զամբյուղը և, դիմելով երեխաներին, հայտարարեց. «Նա ով ձեզանից առաջինը կվազի ու կհասնի ծառին, կարժանանա բոլոր քաղցրահամ մրգերին»: Երբ նա երեխաներին վազքը սկսելու  նշան տվեց, նրանք ամուր բռնեցին իրար ձեռք ու վազեցին բոլորը միասին, իսկ հետո բոլորը միասին էլ նստեցին ու սկսեցին վայելել համեղ մրգերը:

…>>>

Share

Երկու սկանդալ, լիքը հարցադրումներ

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արձակագիր, լրագրող
Երևան

Մայիսի վերջին-հունիսի սկզբներին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող երկու խոշոր սկանդալային պատմություն եղավ, սակայն երկու դեպքում էլ հասարակությունը կարոտ մնաց եւ առայժմ  դեռ կարոտ է նորմալ մեկնաբանությունների, հերքումների կամ հաստատումների:

Դիտարկենք հերթով։

…>>>

Share

Ղարաբաղյան կարգավորումը և փոփոխվող իրողությունները

Մարգարիտա ՔԱՐԱՄՅԱՆ
Անկախ փորձագետ
Հադրութ

Ղարաբաղյան կարգավորման թեման կրկին աշխուժացել է, թեև եթե նախկինում նրա կապակցությամբ հնչում էին զուտ հերթապահ արտահայտություններ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների, այնպես էլ ընդհանուր առմամբ միջազգային հանրության մակարդակով, ապա այժմ արվում են որոշակիացված առաջարկություններ, հավաստիցումներ և պայմաններ պարունակող բավական հստակ հայտարարություններ: Սակայն, ամեն ինչի մասին՝ ըստ կարգի:

…>>>

Share

Գենդերը և պատերազմը

Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
Սանկտ-Պետերբուրգ

«Կինը պատերազմում» և «կինը և ազգայնականությունը» թեմաներն ավելի արդիական են դարձել 20-րդ դարի և 21-րդ դարասկզբի էթնո-ազգայնական շարժումների համատեքստում: Կանանց մասնակցությունը պատերազմին և այդ մասնակցության մեթոդաբանական հայեցակետերը սույն հոդվածի խնդրասահմանման թեման են:

…>>>

Share

Միակողմանի շարժ, կամ` վրաց-աբխազական եւ վրաց-օսական երկխոսություն

Գիորգի ԿԱՆԱՇՎԻԼԻ

Ժողովրդական դիվանագիտության և քաղաքացիական երկխոսության արդյունավետությունը մեր կամքից անկախ էապես պայմանավորված է պետության պաշտոնական քաղաքականությամբ: Բայց երբեմն լինում է այնպես, որ քաղաքացիական հասարակության խորքում մշակված մոտեցումները որոշակի փուլում վերածվում են պետական քաղաքականության: Ինձ այսպիսի հաստատում անելու հիմք են ընծայում վրաց-աբխազական և վրաց-օսական երկխոսության իմ կատարած բազմամյա դիտարկումները:

…>>>

Share

Փոլ ԳՈԲԼ. «Ռուս ազգային ինքնությունը Եվրասիայում ամենաթույլն է»

Ամերիկյան փորձագետը՝ ռուս էթնիկական ինքնության հատվածայնության, ռուսական ճանապարհների և տարածաշրջանային մարտահրավերների մասին

Վաշինգտոնյան քաղաքագետ և «Window on Eurasia» բլոգի հեղինակ Պոլ Գոբլը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ կիսվել է ռուսաստանյան գործընթացների քննությամբ և գնահատական է տվել ռուս-ամերիկյան հարաբերություններին:

…>>>

Share