Archive for Օգոստոս 2013

#08 (56) ՕԳՈՍՏՈՍ, 2013

Share

Ու՞մ հետ է խոսում եկեղեցին

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Նորերս Արցախի հանրային հեռուստատեսությամբ տեսա մի ռեպորտաժ զինակոչիկների մասին։ Մի խումբ ջահել տղաների բանակ էին ուղարկում։ Խոսում էին տղաները, նրանց ծնողները, զինկոմիսարիատի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու տեղի եկեղեցու հոգևոր հովիվը։ Բոլորն էլ խոսում էին կարծրատիպերով ու կաղապարներով, այն տպավորությունն էր, որ նույն հրահանգիչը բոլորի համար մի տեքստ էր գրել ու բաժանել ըստ դերերի։ Հայրենասիրություն, զոհված եղբայրների ու քույրերի պատիվը բարձր պահելու հորդոր և այլն, և այլն։ Իսկ եկեղեցու սպասավորի խոսքից կարելի էր եզրակացնել, որ նա տղաներին ոչ թե բանակ էր ճանապարհում, այլ դեպի … երկնային դրախտ։

…>>>

Share

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ. կայսերական փակուղի և ժողովրդավարական ելք

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական և միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երևան 

Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ձեռք են բերում ճգնաժամային ուրվագծեր: Առնվազն շփման բառապաշարի և փոխադարձ ընկալման մակարդակում այս ճգնաժամն արդեն մակերեսի վրա է հայտնվել: Եվ սա հարաբերությունների զգալի սառեցումից առաջացած «այսբերգի» ընդամենը երևացող մասն է: Որտե՞ղ են բաժանվել պաշտոնապես այսօր էլ ռազմավարական դաշնակից համարվող մեր երկու պետությունների ուղիները:

…>>>

Share

Հայաստանն ու Ռուսաստանը՝ քառուղիում

Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ
Պատմական գիտությունների դոկտոր,
Ռուսաստանի Ազգային ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Զարգացման և արդիականացման խնդիրների կենտրոն
Մոսկվա 

Ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են ընդհանուր միջազգային համատեքստում և դրանց վիճակը զգալիորեն կախված է Հարավային Կովկասում հիմնական միջազգային դերակատարների վարած քաղաքականությունից: 2008թ. Ռուսաստանին հաջողվել է ամրապնդել իր դիրքերը նշված տարածաշրջանում: Այդ խնդրի լուծման գլխավոր միջոցը ֆինանսական աջակցության, ռուսական ռազմական ներկայության մեծացման և այն երկարաժամկետ հիմունքներով հաստատելու ջանքերի համատեղումն էր:

…>>>

Share

Ադրբեջանում սպասում են Պուտինի որոշմանը

Թեև այս անգամ Կրեմլի տիրոջ դիրքորոշումը հազիվ թե վերջնական արդյունք կանխորոշող գործոն է

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու 

Հետխորհրդային տարածությունն ունի իր առանձնահատկությունները, ընդ որում՝ հոգեկերտվածքային: Այսօր Կրեմլը պայքար է մղում եվրասիական տարածությունը ստեղծելու համար: Մի խոսքով՝ հարցը ողջ Արևելքին է առնչվում, իսկ Արևելքն, ինչպես հայտնի է, նուրբ գործ է:

 

…>>>

Share

Հասարակությունն ու կոռուպցիա Հայաստանում

Ի՞նչ է ցույց տվել Global Corruption Barometer-2013-ը

Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հետազոտող սոցիալական գիտությունների բնագավառում, Կովկասի ինստիտուտ
Երևան

Այսօր կոռուպցիան Հայաստանի հասարակական տրամախոսության մեջ առավել քննարկվող թեմաներից է: Կոռուպցիայի լայն տարածման մասին պատկերացումը Հայաստանում վաղուց է գերիշխում: Հայաստանի շատ քաղաքացիներ կոռուպցիայի խնդիրը կապում են տնտեսության մեջ գերիշխող առանձին անձնավորությունների, ուրիշները՝ քաղաքական վերնախավի,իսկ մյուսները՝ հայ ժողովրդի «հոգեկերտվածքի» հետ: Սակայն խնդրի ընկալման մակարդակն առնվազն անբավարար է, տրամախոսությունը քաղաքականացված է, հետևաբար, շատ բարձր է կանխակալության մակարդակը, որը, վերջին հաշվով, թույլ չի տալիս լուծել խնդիրը: Փորձենք քայլ կատարել խնդրի գիտական ըմբռնման ուղղությամբ:

…>>>

Share

Հայաստան. որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է տանում էներգակիրների թանկացումը

Սերգեյ ՔԱՄԱԼՅԱՆ
Անկախ փորձագետ
Երևան 

Հայտնի է, որ սույն թվականի հուլիսից գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ: Բնակչության համար՝ 132 հազ. դրամ 1000 խորանարդ մետր գազի համար՝ նախկին 132 հազ. դրամի փոխարեն. ցերեկային 38 դրամը և գիշերային 28 դրամը՝ էլեկտրաէներգիայի օգտագործման համար՝ նախկին 30 և 20 դրամի փոխարեն: Արդյունքում, բնակչության համար գազի սակագինը մեծացել է 18.2%-ով, իսկ էլեկտրաէներգիայինը՝ ցերեկայինի համար 26.7% և գիշերայինի համար 40%-ով: Գազի խոշոր սպառողների համար (10 հազ. խորանարդ մետրից ավելի)՝  115 հազ. դրամ յուրաքանչյուր 1000 խորանարդի մետրի համար՝ նախկին 100 հազ. դրամի փոխարեն: Այսինքն, թանկացումը կազմել է 15%:

…>>>

Share

Հանքարդյունաբերություն. լուրջ հեռանկա՞ր, թե՞ ծանր ժառանգություն

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

«Անալիտիկոնը» հարցման միջոցով ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից պարզել է, որ Արցախում կա 15 մետաղական և  51   ոչ մետաղական հանքավայր (ավազ, կրաքար  և այլն), որից 48-ը շահագործման լիցենզիա ունի:

…>>>

Share

Եգիպտոսը օգտագործում է Ցեղասպանության ճանաչումը

որպես փորձաքար՝ Թուրքիային զգուշացնելու համար

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Եգիպտոսում «Արաբական գարունը» վերածվել է դժոխային ամռան՝ անթիվ ու անհամար զոհերով:

Այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիին, մի հատուկ օտար ղեկավար կա, որ ամենաբարձր ճչում է՝ պահանջելով նրա անհապաղ վերադարձը: Այդ վիճահարույց ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ իր իսլամիստ ընկեր Մուրսիի և «Մահմեդական եղբայրների» սերտ կողմնակիցը:

…>>>

Share

Ի՞նչն է ավելի կարևոր. պետությա՞ն, թե՞ երկրի շահերը

(“The Washington Post“, США)
Էնդրյու ԲԱՑԵՎԻՉ (Andrew J. Bacevich)

Ովքե՞ր են Բրեդլի Մենինգը (Bradley Manning) և Էդվարդ Սնոուդենը(Edward Snowden). դավաճաննե՞ր, թե՞ հայրենասերներ: Քանի որ Մենինգն այժմ բանտում է, իսկ Սնոուդենի նկատմամբ հաստատված է խիստ հսկողություն, Օբամայի վարչակազմը կողմնորոշվել է, ցույց տալով, թե այս հարցում ո՞ր դիրքորոշմանն է հանգում:

…>>>

Share

Վրաստան. Քաղաքականությունը՝ թվերի մեջ

Ըստ NDI կատարած հարցման արդյունքների՝ աճել է Ռուսաստանը որպես սպառնալիք դիտող մարդկանց թիվը

ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության շրջանում իշխող կուսակցությունը կրկին վայելում է ամենամեծ ժողովրդականությունը, թեև վարչապետ Բիձինա Իվանիշվիլու աջակցության վարկանիշը վերջին ամիսներին նվազել է վեց տոկոսով: Մասնավորապես, ըստ NDI-ի հունիսյան հարցման՝ Իվանիշվիլու հանդեպ դրական են տրամադրված հարցվածների 69 տոկոսը, մինչդեռ մարտին վարչապետի վարկանիշը կազմում էր դեռևս 75 տոկոս:

…>>>

Share