Archive for Սեպտեմբեր 2013

#09 (57) ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2013

Share

Արցախում էլեկտրաէներգիայի աննախադեպ թանկացումը ոչ մի տնտեսական հիմնավորում չունի

Սերգեյ ՔԱՄԱԼՅԱՆ
Անկախ վերլուծաբան
Երևան

Արցախում էլեկտրաէներգիայի կտրուկ և աննախադեպ թանկացման հետ կապված իրավիճակը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում, եթե անտեսենք 1%-ի*  սահմաններում տնտեսական հիմնավորման հնարավորությունը՝ ռուսական գազի թանկացման կապակցությամբ: Էլեկտրաէներգիայի փաստացի թանկացումը 50 և 100 անգամ ավելի մեծ է և կարող է բացատրվել միայն քաղաքական պատճառներով:

…>>>

Share

«Ղարաբաղի միջազգային խորհրդաժողով»

2013թ. նոյեմբերի 6-ին, Թավրիզի համալսարանում 

 

Դոկտ. Ժիրայր ՔՈՉԱՐՅԱՆ
Անկախ փորձագետ
Բեռլին

Հուլիսի 25-29-ը ադրբեջանցի 15 ակտիվիստներ մեկնել են Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ), այցելել Թավրիզ և Արդաբիլ քաղաքները: Պատվիրակությունը գլխավորում էին «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նաղին և «Ղարաբաղի իսլամական դիմադրական շարժման» ղեկավար Ռովշան Ահմադլին:

…>>>

Share

Քուրդական գործոնը՝ թուրքական եւ ռուսական գոտիների միջեւ եւ ինքնավար Քուրդիստանի հեռանկարը

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Բեյրութ

Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժիններն ամփոփվում են հիմնական մի քանի  ուղղության վրայ:

Նախ, անշուշտ, հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսուժը ուղղակի եւ անուղղակի միջոցներով: Պարզ է, որ ամերիկյան ռազմական օժանդակությունը նաեւ թուրքական տարածքներից եւ կայաններից է անցնում` հասնելու համար Սիրիայի հակաիշխանական ուժերին: Եթե այս օժանդակությունը որոշ քողարկումներով  կամ կիսաբացահայտ ձեւով է կատարվում, ապա թուրքական աղբյուրներն իրենք  են հայտարարում տեղվույն թյուրքմենները զինելու եւ ընդհանուր շարժումին զորակցելու աշխատանքների մասին:

…>>>

Share

Սիրիական իրադարձություններում, անշուշտ, առաջնային է արտաքին գործոնը

Արդեն երկու տարուց ավել Սիրիայում շարունակվող ողբերգական իրադարձությունները ներկայումս որոշակի նոր որակ են ստացել

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արեւելագետ
Երևան

Նախ վերհիշենք, թե ինչպես և ինչից այդ ամենը սկսվեց: Այսպես կոչված «արաբական գարնան» գործընթացների տարածման քողի տակ Սիրիայի մի քանի բնակավայրերում կազմակերպվեցին ցույցեր, որոնք որակվեցին որպես «զանգվածային ժողովրդական բողոք»: Սկսվեց տեղեկատվական հզոր հարձակում ոչ միայն սիրիական հասարակության, այլ նաև միջազգային հանրության վրա, որի նպատակն էր հիմնավորել «Ասադի դիկտատուրայի» տապալման անհրաժեշտությունը:

…>>>

Share

Նման որոշումները պետք է կայացվեն հանրային լայն քննարկումների միջոցով

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը քննարկումների նոր ալիք բարձրացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում. երկու հայկական հանրապետություններում տարբեր կերպ ընդունվեց այդ որոշումը։ Տարաբնույթ քննարկումներ եղան նաև Լեռնային Ղարաբաղում: Այստեղ արձագանքներն այս անգամ առավել քան հակասական էին ու տարբեր, մի բացառությամբ, որ ոչ մեկը որոշմանը չանդրադարձավ տնտեսական տեսանկյունից՝ չնայած անուղղակի ակնարկներ, այնուամենայնիվ, եղան:

…>>>

Share

Զիջում՝ զիջման ետևից

Պաշտոնական Երևանի ոչ հետևողական քաղաքականությունը

Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
Քաղաքագետ
ԱՄՆ

Հայաստանի նախագահը հերթական անգամ շատերին, այդ թվում և իր թիմակիցներին «զարմացրեց», երբ այս ամսվա սկզբում հրապարակավ խոստացավ ներառել իր երկիրը Ռուսաստանի ստեղծած նոր տնտեսաքաղաքական միության մեջ: Այս հայտարարությունն ի չիք է դարձրել առավել քան երեք տարի նախապատրաստվող Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը և էապես սասանել է իր կառավարության հեղինակությունը եվրոպական մայրաքաղաքներում: Միաժամանակ, բանակցությունների գործընթացն ինքնին երկար ժամանակ պղտորում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները և չի կարողացել կանխել Հայաստանի համար այնպիսի տհաճ իրադարձություններ, ինչպիսին են Ադրբեջանին ռուսական սպառազինությունների վաճառքը:

…>>>

Share

Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց ջրախեղդ են անում

Ընդ որում՝ պուտինյան Ռուսաստանի օգտին

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փորձագետներն ու քաղաքագետները դեռ բոլորովին վերջերս փորձում էին բոլորին համոզել, թե շատ շուտով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում տեղի կունենա բեկում, այլապես մենք կսկսենք ազատագրման գործողություն: Եվ այս ամենն այն պարզ պատճառով, որ Հայաստանը որպես դաշնակից և «ֆորպոստ» Ռուսաստանին ապացուցել է իր անվստահելիությունը, իսկ մենք պատրաստ էինք Կրեմլին վճարել էներգետիկ համաձայնություններով և միջազգային գներով մեզ համար ոչ շատ կարևոր ռուսական սպառազինություների ձեռքբերմամբ:

…>>>

Share

Մաքսային միությունը և Հայաստանը. ակնկալիքներ և մարտահրավերներ

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար
Երևան

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ընձեռած հնարավորությունների ու մարտահրավերների մասին փաստարկներ ներկայացնելուց առաջ հարկ է նկատել հետևյալը։

…>>>

Share

Ֆյուլե․ «Եթե վստահություն լինի, շատ բանի կարելի է հասնել»

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:

«Ազատություն»․ – Եկեք սկսենք: Դուք երկու ժամ առաջ հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ և բավական երկար քննարկում եք անցկացրել նրա հետ: Ինչի՞ մասին եք խոսել, Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, որևէ փոխզիջում կա՞ Հայաստանի համար, թե՞ ամեն ինչ վերջացած է:

…>>>

Share

Հեֆերն․ «Մաքսային միությունում չկա որևէ բան, ինչը կխանգարեր Հայաստանին կատարելու բարեփոխումները»

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:

«Ազատություն» ․ – Առաջին հարցը, որը ցանկանում եմ տալ, վերաբերում է Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի կառավարության անսպասելի որոշմանը: Մենք արդեն ծանոթ ենք Պետդեպարտամենտի հայտարարությանը, բայց գտնվելով Երևանում և դիտարկելով ամբողջ գործընթացը, ինչպե՞ս կմեկնաբանեիք իրավիճակը: Դուք հույս էիք հայտնել, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում: Դուք հիասթափվա՞ծ եք:

…>>>

Share