#10 (58) ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2013
Այսինքն՝ միգրացիայի բալանսը դրական է
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
«Արցախում արտագաղթ չկա» հայտարարությունը անում են պարբերաբար: Պաշտոնական տվյալներով՝ Արցախ եկածների թիվը միշտ գերազանցում է մեկնածներին: Թվերը վերլուծում ու հրապարակում է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմվելով ԼՂՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների բաժնի տվյալների վրա:
«Մեկնածները անձնագրային բաժնի հաշվառումից հանվածներն են, եկածները` գրանցվածները» …>>>
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
ԼՂՀ բնակչության թվաքանակի մասին հստակ պատկերացում կազմելն այնքան էլ դյուրին գործ չէ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ պատերազմից հետո՝ 1995-ին, բնակչությունը կազմել է 122 հազար 600 մարդ: Ըստ վերջին՝ 2005 թվականին անցկացված մարդահամարի՝ ԼՂՀ-ում ապրում էր 137 հազար 137 մարդ։ Այսինքն՝ հետպատերազմյան տասը տարիների ընթացքում բնակչությունը աճել է 12.3 տոկոսով (14 հազար 537 մարդով), տարեկան մոտավորապես 1500 մարդով:
Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Լրագրող
Երևան
Հայաստանում անցկացվող տնտեսական քաղաքականությունը ենթադրում է բնակչության աշխույժ աշխատանքային տեղաշարժ և այս իմաստով այդ քաղաքականությունն առավել քան հաջողված է:
Դավիթ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ
Անկախ վերլուծաբան
Ստեփանակերտ
«2013թ. հոկտեմբերի 4-5-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ Ազգային ժողովում, տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ «Արցախահայության ազգային-ազատագրական պայքարը՝ Գյուլիստանից մինչև մեր օրերը», որին մասնակցել են հայտնի գիտնականներ և դիվանագետներ ինչպես ԼՂՀ-ից, այնպես էլ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հունաստանից, Կիպրոսից, Լիբանանից և աշխարհի այլ երկրներից: Միջոցառման կազմակերպիչներն էին Արցախի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, Հայ Դատի եվրոպական կոմիտեն, Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) և Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիան»:
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Իբր ո՞վ էր կասկածում:
Մեծ հաշվով ընտրությունները տեղի են ունեցել ծրագրային-կանխատեսելի ռեժիմով: Գործող նախագահը հավաքել է հոկտեմբերի 9-ին ընտրատարածքներ եկած ընտրողների ձայների համարյա 85 տոկոսը: Համենայն դեպս, այդպիսին են 2000 թվականից անընդմեջ Մազահիր Փանահովի ղեկավարած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալները:
Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գրող, լրագրող
Ստեփանակերտ
Ակնհայտ է, որ մարդասիրական (իմա՝ մարդկային) մոտեցում պահանջող խնդիրների քաղաքականացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Ղարաբաղյան հակամարտության համապատկերում, որպես օրինակ, կարելի է հիշատակել փախստականների խնդիրը, որը լուծվելու փոխարեն ավելի շատ է խորանում՝ տասնամյակների ընթացքում այլևայլ քաղաքական-քարոզչական ձեռնածությունների ենթարկվելու պատճառով:
Հայաստանից արտագաղթն ահռելի չափերի է հասել, ուղեղների արտահոսքը զրկում է երկիրն այն մտավոր կարողությունից, որը կարելի էր օգտագործել երկրի տնտեսական աճի խթանման համար: Այս տեղեկատվությունը ներառված է «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցում, որը կազմվել է վերջին ժամանակահատվածում անցկացված հարցումների հիման վրա: Հետազոտության արդյունքները ներկայացնելու համար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Երևանում այսօր կազմակերպել են «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են նաև հայազգի գիտնականներ Ավստրալիայից և ԱՄՆ-ից:
Ադրբեջանը միլիոններ է վճարում ամերիկյան ընկերություններին
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը:
Ըստ Արիֆ Յունուսովի՝ Ադրբեջանում մեծացել է այսպես մտածողների թիվը, եւ նրանց, ովքեր կարծում են, որ իրենց շարունակելու են կերակրել խոստումներով:
-Պարոն Յունուսով, ինչո՞վ տարբերվեցին Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատությամբ, ինչպիսի՞ մթնոլորտում դրանք անցկացվեցին:
Ի՞նչ է ընկած ղարաբաղյան կարգավորման և հակամարտության վերսկսման միջև
Դր. Լոուրենս Բրոերս,
«Հաշտության պաշարներ»
Անտեսման ռիսկը և ռիսկի անտեսումը
Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության թեման բացակայում է ընթացիկ նորությունների վերնագրերում, ինչը նշանակում է միայն այն, որ նրա մասին քիչ են հիշում կամ խոսում, բայց այս հակամարտությանն ուշիուշով հետևողներն, ըստ երևույթին, կիսում են հրատապության զգացումը: Գալիք տարի լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը: Անցած տարիներին մենք տեսել ենք հինգ տարբեր խաղաղ առաջարկություններ և խաղաղության գործընթացի որոշ վրիպումներ, իսկ ընդհանուր պատկերը՝ ուժեղացված ռազմականացում և հակամարտության վարակիչ ազդեցություն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: