Archive for Նոյեմբեր 2013
Ստամբուլի հայկական դպրոցները
Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Երևան
Ազատ լրագրող
Ստամբուլում գործում են 16 տեղական հայկական դպրոցներ, որոնցից միայն մեկն է բացվել թուրքական հանրապետության ժամանակ, մնացածը գործել են օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր: Տասը տարի առաջ` Թուրքիա աշխատանքային միգրացիայի մեկնած Հայաստանի քաղաքացիների երեխաների համար բացվեց նաև անլեգալ գործող հայկական դպրոց, որտեղ դասավանդման լեզուն արևելահայերենն է:
Հայ-թուրքական հարաբերություններն ապագա ունեն
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Քաղաքական մեկնաբան
Բաքու
Մարդիկ իրականությունը միօրինակ չեն ընկալում: Ավելի շուտ, նրանք ընկալում են իրականությունն այնպես, ինչպես այն կամենում են տեսնել: Դրա համար էլ միևնույն իրականությունը քննելու ժամանակ մենք կարող ենք հանգել տրամագծորեն հակառակ եզրահանգումների: Այսինքն, բոլոր հայտարարություններն ու եզրակացությունները կարող են և պետք է կասկածի տակ դրվեն: Իրականությունը քննելու ժամանակ անթույլատրելի է առաջնորդվել «Ընձուղտը մեծ է, նա ավելի լավ է տեսնում» սկզբունքով:
Պենտագոնի ռազմավարագետ և ուսուցիչ Ֆրից Կրեմերի ժառանգությունը
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
Ներածություն
2012թ. վերջին լույս է տեսել գերմանացի ռազմավարագետ՝ դոկտոր Հուբերտ Հոֆմանի (Hubertus Hoffmann) հեղինակած «Սրբազան (շնորհաբաշխ) կրակի իրական պահապանը. Պենտագոնի ռազմավարագետ և ուսուցիչ՝ դոկտոր Ֆրից Կրեմերի ժառանգությունը» [1] գիրքը: Ո՞րն է դոկտոր Ֆրից Կրեմերի (Fritz Gustav Anton Kraemer) բացառիկությունը: Կրեմերը Պենտագոնում 27-ամյա կարիերա է ունեցել՝ որպես աշխարհաքաղաքականության և ռազմավարության գծով խորհրդական:
Սոչի-2014. էթնոքաղաքական հանգույցներ
Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Անկախ քաղաքագետ
Մոսկվա
2014թ. փետրվարի 7-ին սևծովյան հայտնի հանգստավայր Սոչիում հանդիսավորապես բացվելու են 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Հետխորհրդային Ռուսաստանի համար դրանք առաջին խաղերն են լինելու: Ընդ որում, սպասվող իրադարձության նշանակությունն էապես դուրս է գալիս քառամյակի գլխավոր սպորտային տոնի շրջանակներից: Օլիմպիադան ունենալու է կարևոր քաղաքական նշանակություն: Ռուսաստանի ղեկավարությունն օլիմպիադան դիտում է որպես միջազգային ասպարեզում երկրի աճող ներուժի ցուցադրում և լուրջ ներքին խնդիրների հաղթահարման ակներև վկայություն:
Սա դարն է քսանմեկերորդ
Ընդդեմ մարտնչող կղերականության
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, լրագրող
Երևան
Ես ագնոստիկ չեմ, աթեիստ չեմ, բայց եւ՝ թունդ հավատացյալ չեմ, պաս չեմ պահում, եկեղեցական ծեսերին չեմ հետեւում: Լավագույն դեպքում՝ շաբաթը մեկ անգամ ալցելում եմ եկեղեցի, ընդ որում՝ այնպիսի ժամերի, որ շատ մարդ ու նաեւ եկեղեցական արարողություններ չլինեն, որպեսզի ինքս ինձ հետ մի քանի րոպե լուռ լինեմ, երբեմն՝ պարզապես խաղաղվեմ, եթե այդ օրը շատ բարկացած եմ եղել: Ամեն այցելությունս ավարտվում է մոմ վառելով: Միով բանիվ՝ ես հայ եկեղեցականի պատկերացրած հավատացյալը չեմ:
Արցախի առնչությամբ հատվածական քաղաքական խաղերը վնասում են հայկական շահերին
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր»
թերթի հրատարակիչ և խմբագիր
Քանի որ բոլոր հայերն անխտիր պաշտպանում են Արցախի շահերը, շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել նրա անկախությունը:
Մոսկվան ծանր պարտություն է կրում Հայաստանում
Այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ-ռուսական «հարաբերություններում», կարելի է բնութագրել մեկ բառով՝ օկուպացիա: Թվում էր, մինչեւ սեպտեմբերի 3-ը տեղի ունեցող շանտաժն ու սպառնալիքները պետք է սեպտեմբերի 3-ին ավարտվեին, քանի որ Մոսկվան ստացավ իր ուզածը եւ կարող էր տոնել «հաղթանակը»: Սակայն, Մոսկվայում եւ Հայաստանում նրա կրեատուրայի միջավայրում ոգեւորություն չկա: Եւ ավելին, նկատելի է, որ շանտաժն ու սպառնալիքները շարունակվում են ավելի մեծ թափով եւ ընդգրկում նորանոր «ոլորտներ»:
Վերևները չեն կարող, իսկ ներքևները չեն կամենում…
Ռուսաստանի կողմից Աբխազիայի ինքնիշխանության ճանաչման պահից անցել է հինգ տարի: Դա միանգամայն բավարար ժամկետ էր, որպեսզի, հաշվի առնելով ռուսաստանյան աջակցության ծավալները, երկրում իրականացվեին կառուցվածքային բարեփոխումներ և ստեղծվեին զարգացման համար բարենպաստ պայմաններ: Բայց, ինչպես ցուց է տվել պրակտիկան, երկիրը ոչ միայն դուրս չի եկել ակնկալվող մակարդակի վրա, այլև վատթարացում ու նահանջ է ապրել՝ ընկնելով ավելի մեծ կախման մեջ: Օրինակ, մեր երկրի տնտեսությունը, ի հեճուկս Ռուսաստանի նշանակալից աջակցության, չի աճում, ինչն էլ վկայում է անկումային միտումների մասին: Առկա է խորը քաղաքական սնանկության վերածվող կառուցվածքային ճգնաժամ:
Մամուլի տեսություն. գործադուլների ժամանակաշրջան Վրաստանում, ՆԳՆ-ն վերահսկում է հեռուստատեսությունը, և կրկին մեղադրանքներ
Հայաստանի շուրջ խաղը բարդանում է. ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ծրագրերը
Հայաստանը հայտնվել է անհեթեթության գոտում, եւ չնայած նրա հանդեպ Արեւմուտքի նվազագույն հետաքրքրությանը, դա հնարավոր չէ չնկատել: Ռուսաստանն անթաքույց ու կոշտ ձեւով Հայաստանին ցույց տվեց նրա տեղը ռուսական ազգային շահերի պաշտպանության «գոտում»: Եւ ինչպես էլ այս իրավիճակը ներկայացվի կիսապաշտոնական հայտարարություններում (պաշտոնական ընդհանրապես չի եղել), Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հակառակորդն ու թշնամին: