Archive for Դեկտեմբեր 2013
Արցախյան կարգավորումը 2013 թվականին
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արտաքին քաղաքականության և անվտանգության
հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ
Մինսկյան գործընթացը
2013 թվականը, ինչպես եւ ենթադրվում էր[1], ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից աշխույժ ժամանակահատված չի եղել: 2012թ. հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումից հետո Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը մտել է կրավորական փուլ, թեեւ հանդիպումները շարունակվում էին ԱԳՆ ղեկավարների մակարդակով:
2013. ապակողմնորոշման տարի
Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր
Երևան
«Կողմնորոշման տարի». «Սիվիլիթաս» հիմնադրամն այսպես է վերնագրել 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Առանց որեւէ բովանդակային փոփոխության` զեկույցը միանգամայն կարելի է վերնագրել նաեւ «Ապակողմնորոշման տարի՚:
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միությանը: Սա փաստացի նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրից եւ դրա շրջանակում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագրից, որի համար բանակցել էր շուրջ չորս տարի:
Նորին Մեծություն Ժողովուրդը «բացակայում» է
Թե՛ Հայաստանում, եւ թե՛ Ադրբեջանում, ինչն էլ 2013թ. գլխավոր արդյունքն է
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու
Արդյունքներ ի մի բերելը միշտ տխրեցնող է (անգամ եթե այդ արդյունքներում դրականը շատ ավելի է, քան բացասականը) այն պարզ պատճառով, որ ամեն մի նախնական կամ միջանկյալ արդյունք մարդուն վերջնական նշանակետին է մոտեցնում: Իմ սերնդի, այսինքն՝ 50 տարին բոլորած մարդկանց համար այն պետք է կրկնակի տխրեցնող լինի: Կյանքի երկու երրորդ մասն արդեն անցել է: Լավագույն դեպքում մնացել է մեկ երրորդը:
Հարավային Կովկասի երկրները 2013 թվականին. հիմնական արդյունքներ
Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Անկախ քաղաքագետ
Մոսկվա
Անցնող տարին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար իրադարձություններով չափազանց հագեցված տարի էր: Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն անցել են նախագահական ընտրությունների միջով, ընդ որում՝ Վրաստանում տեղի է ունեցել պետության եւ կառավարության ղեկավարների փոփոխություն, ինչպես նաեւ սկսվել է նախագահական կառավարման մոդելից խորհրդարանականին անցումը:
«2014 թվականից ես չէի ակնկալի որակական փոփոխություններ եւ առանձնակի արդյունքներ»
Հարցազրույց «Կովկասյան տուն» մշակութային փոխհարաբերությունների կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի ԿԱՆԱՇՎԻԼՈՒ հետ
– 2012թ. հոկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերը Վրաստանն ապրում էր խորհրդարանական, ապա նաև նախագահական ընտրությունների ռեժիմով: Ի՞նչ են տվել այս ընտրությունները և ի՞նչ կարող են դրանք տալ ապագայում: Ի՞նչ են ուսուցանել դրանք վրաց հասարակությանը:
– Իհարկե, անհրաժեշտ է նշել, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները բեկումնային էին, իսկ նախագահական ընտրությունները նման քաղաքական տարողություն չունեին: Ըստ սահմանադրական փոփոխությունների՝ նախագահի լիազորությունները սահմանափակվել են, եւ այդ պաշտոնն ավելի խորհրդանշական է դարձել: Կառավարության լիազորություններն, ընդհակառակը, ընդլայնվել են: Այնուամենայնիվ, երկրորդ ընտրությունները դարձել են պետության կողմից բարեհաջող հանձնված հերթական քննությունը:
Թուրքական աշխարհիկության առասպելը
Դավիթ ԲՈՅԱՋՅԱՆ
Անկախ լրագրող
ԱՄՆ
Թուրքիան աշխարհիկ պետություն է: Այդ են պնդում թե երկրի կառավարությունը, եւ թե՛ ամենաազդեցիկ ԶԼՄ-ները: Սակայն, այս պնդումը սխալ է:
Քաղաքակիրթ ժողովրդավարական պետություններում աշխարհիկությունը ենթադրում է ոչ միայն եկեղեցու եւ պետության հարգալից բաժանում, այլեւ դավանանքի ազատություն: Ստորեւ մենք ցույց ենք տալու, որ իրական քաղաքականությունը վաղուց հակասում է աշխարհիկության դրույթին:
Եռաստիճան երկխոսությունը որպես ուղիղ ճանապարհ
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Անցնող տարում շատ են եղել նաեւ խաղաղարարության, ավելի ճիշտ՝ քաղաքացիական խաղաղարարության արդյունքներն ամփոփելու եւ գնահատելու փորձերը: Նորերս էլ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի մի խումբ փորձագետների հետ նման հետազոտություն է անցկացրել International Alert կազմակերպությունը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Եվրոպական գործընկերության շրջանակներում (EPNK) իրականացված սույն ուսումնասիրությունը կոչվում է «Խաղաղության հեռանկարի մերձեցում. քաղաքացիական խաղաղարարության 20 տարին` ղարաբաղյան հիմնախնդրի համապատկերում»:
Հարյուրի շարժումից մինչև Եվրամայդան
Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում գնալով ակտիվանում են
Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատ լրագրող
Երևան
Հայաստանի ակտիվ քաղաքացիական հատվածի պայքարը, որը 2013-ին հաղթանակով պսակվեց Երեւան քաղաքի տրանսպորտի գների բարձրացման դեմ արշավում, տարին ավարտում է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու դեմ բողոքների շարունակական ակցիաներով:
Սեպտեմբերի 3-ից (երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշման մասին) հետո տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են կազմակերպում ընդդեմ նախագահի այդ որոշման:
Կենացներ շատ են ասվել, վաղուց արդեն ժամանակն է գործի անցնելու
Այդ թվում՝ տեղեկատվական դաշտում
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
ԼՂՀ վարչական ռեգիստրում հաշվառված են 30 տպագիր թերթեր ու հանդեսներ, որոնց թվում է «Ազատ Արցախ» հանրապետական թերթը, քաղաքապետարանի պաշտոնաթերթը, շրջանային թերթերը, տարբեր կուսակցությունների եւ գերատեսչությունների պաշտոնաթերթեր ու ամսագրեր եւ այլն: Դրանցից ամենաշատ տպաքանակն ունեն կրթության եւ գիտության նախարարության «Լուսարար» (3150 օրինակ) եւ «Լուսայգ» թերթերը, հարկային պետական ծառայության «Հարկատու» հանդեսը: Ուշագրավ է, որ երկրի գլխավոր պաշտոնաթերթը` «Ազատ Արցախը», լույս է տեսնում շաբաթական երեք անգամ` ընդամենը 650 օրինակով: