Archive for Հունվար 2014

Խաղաղության հեռանկարի մերձեցում

Քաղաքացիական խաղաղարարության 20 տարին ղարաբաղյան հիմնախնդրի համապատկերում

 

#01 (61) ՀՈՒՆՎԱՐ, 2014

 

 

Share

Երախտագիտության խոսքեր

International Alert կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հետազոտություններին։ Մասնավորապես, մենք շնորհակալ ենք հաշվետվությունների հեղինակներ Գեղամ Բաղդասարյանին, Ավազ Հասանովին, Միքայել Զոլյանին, Մասիս Մայիլյանին եւ Գյուլշան Փաշաեւային՝ ուսումնասիրության իրականացման եւ սույն ժողովածուի պատրաստման համար։

 

 

Share

Հեղինակների մասին

Գեղամ Բաղդասարյանը զբաղվել է լրագրությամբ եւ քաղաքականությամբ, հանդիսանում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը, կազմակերպություն, որը 1998-ից ի վեր դարձել է Լեռնային Ղարաբաղում ազատ ԶԼՄ-ների կենտրոն։ 2004-2008 թվականներին խմբագրել է հանրաճանաչ «Դեմո» թերթը, ներկայումս «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

…>>>

Share

Համառոտ ակնարկ

Ներածություն

Հրադադարի մասին համաձայնագրի կնքումից մոտ երկու տասնամյակ անց ղարաբաղյան հիմնախնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող պաշտոնական խաղաղ գործընթացն այդպես էլ չի ավարտվել կարգավորմամբ։ Ներկայումս այդ տարածաշրջանում քաղաքացիական հասարակության խմբերը փորձում են խաղաղության հեռանկարները մերձեցնել  քաղաքական բանակցություններից դուրս տարբեր մակարդակներում։ Սույն հետազոտությունն իրենից ներկայացնում է քաղաքացիական հասարակության քսանամյա խաղարարար ջանքերի հավաքական իմաստավորման նորարական փորձ։ Ուսումնասիրությունը բաղկացած է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մի հանրության շրջանակներում խաղաղարար ծրագրերում աշխատող տեղական հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) ու քաղաքացիական հասարակության առաջնորդների մոտ գերակայող կարծիքները։ Դրանք միաբոլոր իրենցից ներկայացնում են հենց իր՝ խաղաղարար հանրույթի կողմից հակամարտության փոխակերպման գործում ունեցած սեփական դերի գնահատման հետահայաց պատկեր։

…>>>

Share

Հայացք Բաքվից

Ներածություն 

Հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման պաշտոնական բանակցային գործընթացում այսօր առկա փակուղային իրավիճակն անցած 20 տարում (1992-2012թթ.) տարածաշրջանում կուտակած «ժողովրդական դիվանագիտության» ներուժի քննադատական վերլուծության սուր անհրաժեշտություն է թելադրում։ Այդ իսկ նպատակով 2013 թվականի հունվարին Ադրբեջանում հարցում է անցկացվել քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների (ՀԿ-ների ղեկավարներ, փորձագետներ, լրագրողներ, երիտասարդներ եւ այլք) շրջանում, ովքեր անցած տարիներին մասնակցել են ամենատարբեր խաղաղարար նախաձեռնությունների իրականացմանը։

…>>>

Share

Հայացք Երեւանից

Ներածություն

Արդեն ավելի քան երկու տասնամյակ ամենատարբեր մակարդակներում եւ զանազան գործիչների կողմից իրականացվում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված խաղաղարար նախաձեռնություններ՝ հակամարտության մեջ ներգրավված պետությունների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միանգամայն բնական է, որ պարբերաբար ինչպես հենց իրենց՝ այդ նախաձեռնությունների հեղինակների, մասնակիցների  ու դոնորների, այնպես էլ հանրության ավելի լայն շերտերի մոտ հարց է ծագում, թե որքանո՞վ են արդյունավետ այդ նախաձեռնությունները։ Կամ էլ, այլ կերպ ասած, արժե, արդյո՞ք, նման նախաձեռնությունների համար այնքան ժամանակ, փող ու ջանք վատնել, որքան ծախսվում են դրանց վրա ինչպես հակամարտության մեջ ներգրավված երկրների ներսում, այնպես էլ՝ դրանց սահմաններից դուրս։

…>>>

Share

Հայացք Ստեփանակերտից

Խաղաղարար նախաձեռնությունների համառոտ ակնարկ

ԼՂՀ-ում առաջին ոչ կառավարական կազմակերպության՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի ստեղծումն անմիջականորեն կապված էր ղարաբաղյան հակամարտության հետ եւ պատասխան էր Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիների նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում դրսեւորված բռնություններին։ «ՀՆ-92» ԼՂ կոմիտեն առաջնահերթ խնդիր էր համարում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը։ Սույն կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ 1992-ից մինչեւ 1998-ը այդ կազմակերպությունը, փաստորեն լինելով Լեռնային Ղարաբաղում միակ ոչ կառավարական կազմակերպությունը, իր մեջ ներառել էր Լեռնային Ղարաբաղի գործնականում ողջ քաղաքացիական հասարակությունը։

…>>>

Share

International Alert կազմակերպությունն աջակցում է հակամարտությունների լուծման խաղաղ ուղիների որոնմանը

International Alert

International Alert կազմակերպությունն աջակցում է հակամարտությունների լուծման խաղաղ ուղիների որոնմանը։ Մենք հանդիսանում ենք միջազգային առաջատար խաղաղարար կազմակերպություններից մեկը՝ խաղաղության հիմունքների ձեւավորմանը միտված գրեթե 30-ամյա աշխատանքի փորձով։ Մենք աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում համագործակցում ենք տեղական հանրությունների հետ՝ օգնելով նրանց խաղաղություն կառուցելու։ Բացի դրանից, խորհրդատվական ծառայություններ ենք մատուցում կառավարություններին, կազմակերպություններին եւ ընկերություններին առ այն, թե ինչպես ապահովել խաղաղությունը։ Մեր ջանքերը նպատակաուղղված են այն գործոններին, որոնք ազդում են խաղաղության վրա, ինչպիսին են, օրինակ, պետական կառավարման մեթոդները, տնտեսությունը, գենդերային հարաբերությունները, սոցիալական զարգացումը, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաեւ առեւտրային ու միջազգային կազմակերպությունների դերը բարձր ռիսկային տարածաշրջաններում։

…>>>

Share