Archive for Փետրվար 2014

#02 (62) ՓԵՏՐՎԱՐ, 2014

Share

Պուտինյան «Ռեգնումն» ուզում է մեզ դասեր տալ. խելքի աշեցեք

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լրագրող
Երեւան

1970-ականներին հայրս ՎԷՖ ռադիոընդունիչ էր գնել, ու դրանում մենք մի կերպ որսում էինք «Ամերիկայի ձայնի» հաղորդումները եւ ամեն երեկո ժամը 7-ից 8-ը էսօրվա հասկացությամբ  «ալտերնատիվ»  լուրեր լսում: Սովետն ամեն կերպ խոչընդոտում էր. խշշոցներ էր մտցնում, խլացնում էր ձայնը… Շատ բան չէինք կարողանում որսալ… Սա էր սովետական գործելակերպը, որը նոր ձեւով վերականգնվում է պուտինյան Ռուսաստանում: Բայց եթե միայն իրենց մոտ վերականգնեն՝ քարն իրենց գլուխը: Նրանք դա ուզում են պարտադրել նաեւ մեզ:

…>>>

Share

Կիբերընդհարումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ իրավիճակի զարգացման դինամիկան

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Երեւան

Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունը քաղաքական, ռազմական եւ քարոզչական ճակատներում ուղեկցվում է կիբերդաշտերում պարբերաբար բռնկվող ակտիվությամբ։ Արդեն երկար տարիներ հաքերական խմբերը երկկողմանի հարձակումներ են կատարում «ենթադրվող թշնամու» կայքերի եւ տեղեկությունների բազաների վրա։

…>>>

Share

«Ռումբ» Էրդողանի համար

Այն պայթեցվել է ճիշտ ժամանակին եւ պատեհ տեղում

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Անկարա

Ճիշտ է այն ասացվածքը, որը պնդում է, թե «որքան խորանում ես անտառի մեջ, այնքան շատանում է փայտը․․․»։ Չէ՞ որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը զգուշացրել է վարչապետին հենց այդ վտանգի մասին տառացիորեն օրեր առաջ, երբ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «զուգահեռ պետությունը» գաղտնալսում էր ոչ միայն իրեն, այլեւ պետության ղեկավարին եւ թուրքական խորհրդարանի նախագահին։ Մեծ հաշվով՝ Գյուլը զգուշացրել է Էրդողանին Ֆեթուլա Գյուլենի ղեկավարած «նուրչուլարների» շարժման հետ քաղաքական առճակատման վտանգավոր հետեւանքների մասին։ Չէ՞ որ, մեծ հաշվով, յուրային մարդիկ են, էլ ինչո՞ւ աղբը խրճիթից հանել։

…>>>

Share

Ուկրաիներենի դասերը․ ամեն ինչ որոշում է քաղաքացու կամքը

«Ուկրաինայում դեռ չեն մեռել փառքն ու կամքը,
Դեռ, երիտասարդ եղբայրնե՜ր, մեզ կժպտա բախտը»

                                      Ուկրաինայի օրհներգից

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Առաջին լրատվական՝ 1in.am-ի
ռուսական ծառայության խմբագիր
Երեւան

Ու որքա՜ն ճիշտ էր ամեն ինչ սկսվում։ Ուկրաինական ազգն անցել է Կրեմլի աշխատասենյակների բնակիչներին բազում անքուն գիշերներ պատճառած 2004թ․ Նարնջագույն հեղափոխության միջով, կանգնելով Մայդանում այն ժամանակ, երբ հասկացել է, որ իրեն պարտադրում են կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ Կրեմլն էլ, չսպասելով վերջնական արդյունքներին, երկու անգամ շնորհավորել էր կեղծարարներին։

…>>>

Share

Արցախի Հանրապետությանը ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ստեփանակերտ

Հանրահայտ տնտեսագետներ Դարոն Աճեմoղլուն եւ Ջեյմս Ռոբինսոնն իրենց «Ինչու են ազգերը ձախողվում» (“Why nations fail”) գրքում պետությունների բարգավաճման եւ ձախողման պատճառները բացատրում են քաղաքական եւ տնտեսական որոշ ինստիտուտների առկայությամբ ու բացակայությամբ: Այն երկրները, որոնց  քաղաքական համակարգերը գործիք են հանդիսանում նեղ էլիտաների ձեռքում` բնակչության մեծամասնությանը հարստահարելու համար, դատապարտված են տասնամյակներով դոփելու զարգացման գործընթացների հետնամասերում:

…>>>

Share

«Դեմ եմ»

Շարժում՝ ընդդեմ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի

Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատ լրագրող
Երեւան 

2014 թվականի հունվարից Հայաստանում գործարկվեց երեք տարի առաջ ընդունված` բարեփոխված կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչը, որի դեմ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից քաղաքացիական բողոքի ալիք էր ձեւավորվել՝ այս տարվա սկզբին վերածվելով «Դեմ եմ» անվանումով հզոր հասարակական շարժման:

…>>>

Share

ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եկամուտները

Հանուն կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ մեխանիզմների ստեղծման եւ հասարակության վստահության ապահովման

Հայկ Ղազարյան
Լրագրող
Ստեփանակերտ

Դեկտեմբերին «Անալիտիկոնը» ԼՂՀ Հարկային պետական ծառայություն հարցում է կատարել երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետի, նախարարների եւ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքը (այսուհետեւ՝ տեղեկանք) ստանալու նպատակով:

…>>>

Share

«Արեւելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր, որը Հայաստանում արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռ/կ-ն, այդ փաստաթուղթը բաղկացած է 20 կետերից: Իրականում փաստաթուղթը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արեւելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»:

…>>>

Share

«Հայաստանը 5-7 տարի դեռ «թավալվելու» է իր հիմարության եւ քաղաքական թշվառության մեջ»․ Իգոր Մուրադյան

Առաջին լրատվականի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգ Իգոր Մուրադյանը։


Պարոն Մուրադյան, Իրանի շուրջ ձեւավորվում է նոր քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակ։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, մասնավորապես՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների ջերմացման համապատկերում։

– Իրանի շուրջ նոր քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակի ձեւավորման հիմնարար պայմանը ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն է, որին հակված է ոչ միայն ԱՄՆ վարչակազմը, այլեւ ամերիկյան իստեբլիշմենտը։ ԱՄՆ-ում կան զորավոր ուժեր, որոնք այդ միտմամբ շահագրգռված չեն, բայց նրանք հիմնականում Իսրայելի բարեկամներն են, իսկ արդի կացությունը ցույց է տվել, որ տվյալ խմբերը ԱՄՆ-ում մեկուսացման մեջ են հայտնվել, թեեւ նրանց դիրքերը նախկինի պես ամուր են։

…>>>

Share

Արդյո՞ք Կրեմլը Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ուկրաինական սցենար է տեսնում

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ”EurasiaNet” կայքում բլոգներից մեկի հեղինակ Ջոշուա Կուչերայի հոդվածը:

Ուկրաինայի հետխորհրդային հարեւաններն ուշադիր հետեւում են Կիեւում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, որպեսզի տեսնեն, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանը: Ցույցերի համար կայծն աշխարհաքաղաքական բնույթ ուներ՝ Վիկտոր Յանուկովիչի հանկարածակի որոշումը դանդաղեցնել Եվրամիության հետ բանակցությունները հօգուտ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միության:

…>>>

Share