Archive for Ապրիլ 2014

#04 (64) Ապրիլ, 2014

 

Share

Քեսաբ. հայությունը` ծանոթ մարտահրավերների առջեւ

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ
Ստեփանակերտ

2014թ. մարտի 21-ին իսլամիստական զինված կազմակերպություններից մեկի զինյալները, անցնելով թուրք-սիրիական սահմանը, հարձակվել են հայաբնակ Քեսաբի շրջանի վրա: Քեսաբի գյուղերի հայությունը` մոտ 600 ընտանիք, տարհանվել է դեպի սիրիական Լաթաքիա քաղաք, նրանց մեծ մասը ապաստան է գտել տեղի հայկական եկեղեցում: Մի քանի տասնյակ քեսաբահայեր մնացել են գրավված գյուղերում, նրանց մի մասը տարվել են Թուրքիա, իսկ մի քանիսը` սպանվել: Քեսաբում ամուր հայկական ներկայություն կա մի քանի հարյուր տարի, ընդհուպ` հազարամյակ: …>>>

Share

ԱՄՆ-ն եւ «խորհրդային ժառանգության համար» պատերազմը

Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
Armenian Reporter թերթի խմբագիր
Վաշինգտոն

Ապրիլի14-ին Վլադիմիր Պուտինը հերթական անգամ զանգահարել է Բարաք Օբամային` Ուկրաինայի մասին խոսելու համար: ԱՄՆ նախագահի մամլո ծառայությունը հաղորդել է, որ Օբաման կրկին առաջարկել է Պուտինին խաղաղեցնել Դոնեցկի եւ Լուգանսկի նահանգները փաստացի վերահսկող ռուսամետ ուժերին եւ հեռացնել ուկրաինական սահմանի երկայնքով կուտակված ռուսական զինուժը:  Դոնբասից ստացվող վերջին նորությունների համաձայն ուկրաինական բանակը սկսել է տարածաշրջանում ռուսամետ ուժերի ճնշման գործողությունը, իսկ ռուսամետներն իրենց հերթին պատրաստվում են դիմադրել: Ռուսաստանն ու Ուկրաինան կանգնած են միմյանց դեմ ուղղակի ռազմական գործողություններ սկսելու շեմին:

…>>>

Share

Տասներեքերորդը` Հովիկ Աբրահամյան

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երեւան

Սերժ Սարգսյանի եւ իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական որոշումը կանգ առավ Հովիկ Աբրահամյանի վրա: Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում ծնված 56-ամյա Աբրահամյանը, ով  խորհրդային բառապաշարով տիպիկ «ցեխավիկի» կերպար ունի, դարձավ Հայաստանի թվով 13-րդ վարչապետը: Նրա տնտեսական եւ քաղաքական անցյալը չպետք է ոգեւորի Հայաստանի քաղաքացիներին: Աբրահամյանի կրթությունը, ինտելեկտը, մտահորիզոնն ու էրուդիցիան, լեզուների իմացությունն ու ընդհանուր մակարդակը եւս չեն կարող ներշնչանքի աղբյուր լինել: Բայց սա է Սերժ Սարգսյանի եւ նրա Հանրապետական թիմի ճաշակը:

…>>>

Share

Պետությունների չճանաչվածության ու ձախողման առնչությունները

 


Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար
Ստեփանակերտ

Հասարակագիտական գրականության մեջ պետության դերի ու նպատակների վերաբերյալ կարող ենք հանդիպել մի շարք մոտեցումների, սակայն մի բան բոլորի մոտ միանշանակ է, այն է` պետությունը նպատակ ունի ապահովել եւ կարգավորել իր բնակչության պատշաճ սոցիալական կյանքը: Այդ կարգավորումները, կախված ընտրված մոտեցումներից, կարող են տարբեր լինել` պետության նվազագույն գործառույթից մինչեւ առավելագույն գործառույթ: …>>>
Share

Անգլոսաքսոնական նախադեպային իրավունքը պահանջում է ճանաչել ԼՂՀ-ն

 

Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
Մոսկվա

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիգը 2014թ. մարտի 5-ին Բաքվի Խազար համալսարանում հանդես է եկել «Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության եւ Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» ելույթով, որի ընթացքում արել է հետեւյալ նշանակալից հայտարարություն. «Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սանձազերծելու փոխարեն մենք կանցկացնենք հանրաքվե: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման ելքը նույնպես պետք է հանդիսանա հանրաքվեն: Սա տրամաբանական փոխզիջում է կարգավիճակի որոշման համար»:

…>>>

Share

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

կամ` երբ գիժը քար գլորեց ձորը


Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ

 Մի հիմար, ավելի ճիշտ` ապուշի մեկը, քար գլորեց ձորը: Մինչ ազգի խելոքները հավաքված, մտածում էին, թե ձորից ոնց հանեն սրա գլորած քարը, այս խելառը երկրորդ քարը գլորեց: Նախորդից մեծ քար:

…>>>

Share

ԼՂ վարչապետ. «Արցախը ներկայիս կարգավիճակը պետք է պահպանի երկար տարիներ»

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի եւ «Թվիթեր»-ի օգտատերերի հետ առցանց հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, թե Արցախը ներկայիս կարգավիճակը պետք է պահպանի երկար տարիներ:

Հարցին, թե Ղարաբաղի ճանաչման հարցի դրական լուծումից հետ արդյոք երկիրը գնալու է անկախության ամրապնդման ճանապարհով, Հարությունյանը պատասխանել է, թե դա պետք է որոշի ողջ հայությունը.«Այսօր ճիշտ չէ դրա պատասխանը տալ: Ժամանակը ինքը թելադրելու է: Ժամանակն ինքն իր պահանջը դնելու է: Ունեմ ես իմ անձնական կարծիքը, բայց դա պաշտոնական կարծիք չէ` որ Արցախի ստատուսի հետ կապված մենք փոփոխության չպիտի ենթարկենք»:

…>>>

Share

Էրդողանը մատ է թափ տվել Օբամայի վրա Սպիտակ տանը կայացած թեժ զրույցի ժամանակ

Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books երկշաբաթաթերթում հրապարակված «Կարմիր գիծը եւ առնետային արահետը» սենսացիոն հոդվածում բացահայտել է, որ Թուրքիայի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 21-ին, զարին քիմիական գազի կիրառմամբ գաղտնի հարձակում էր կազմակերպել Սիրիայում, սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ուներ, որ սիրիական վարչակարգը կմեղադրվեր այս հարձակման համար, ինչին կհետեւեր Միացյալ Նահանգների պատասխան հարվածը Սիրիային, քանի որ նախագահ Օբաման զգուշացրել էր Սիրիայի ղեկավարներին, որ ապստամբ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելով նրանք կհատեն «կարմիր գիծը»:

…>>>

Share

Պատժամիջոցներ` ընդդեմ Պուտինի.

ինչպիսի՞ թյուրիմացություն

Մի շարք պատճառներով շաբաթներ ի վեր խնամքով լռելուց հետո հանգում ենք մի մտքի՝ Պուտինը հեռու է սխալներ գործելուց: Կարճ թվարկենք փաստարկները, որոնք յուրաքանչյուր ոք կարող է հեշտությամբ ստուգել:

Պատմական առումով Ղրիմը ռուսական է 18-րդ դարից ի վեր: Կասեք՝ պատմությունն իրավունք չի ստեղծում:

…>>>

Share

Օբաման դարձյալ «Մեծ եղեռն» է ասել

 

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի դեպքերին առնչվող ամենամյա հայտարարության մեջ կրկնել է անցյալ տարվա ձեւակերպումը` «Մեծ եղեռն», գրում է The Armenian Weekly-ն՝ Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը հղումով:

Օբաման դարձյալ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:

…>>>

Share