Archive for Մայիս 2014

#05 (65) ՄԱՅԻՍ, 2014

Share

«Ղարաբաղ տելեկոմից» մինչեւ բյուրոկրատիա

Կամ` երկրորդ օպերատորին սպասելիս

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

«Ղարաբաղ տելեկոմի» մասին շատ-շատ է գրվել: Ե՛վ մենաշնորհի,  ե՛ւ անհամարժեք սակագների, ե՛ւ «անհասկանալի» բաժանորդավճարի մասին: Որպեսզի փոքր ինչ նորովի լինի հոդվածս` որոշեցի պարզել վերջին տարիներին բջջային կապի կանխիկ ծառայությունից օգտվողների քանակը ու ՂՏ-ի բարեգործությունների դրամային համարժեքը:

…>>>

Share

Անկվաբն Աբխազիան անցյալ է վերադարձրել

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում

Մայիսի 6-ին Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ: Ոչ պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներս չեն թողել:

Եթե դատենք ըստ Աբխազիայի օրենսդրությունում արձանագրվածի, ապա հանրության հետ հանդիպման ժամանակ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի այն խոսքերը, թե Աբխազիայում ազատության մակարդակն աննախադեպ է եւ էլ ոչ մի երկրում չկա, եւ թե ամբողջ աշխարհը նախանձում է մեր երկրում առկա խոսքի ազատությանը, ապա դրանք թերեւս այնքան էլ ստահոդ չէին հնչի:

…>>>

Share

Լինե՞լ, թե՞ չլինել …տեղեկացված` այս է խնդիրը

Մտորումներ դեսպան Ուորլիքի ելույթի շուրջ 

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

Մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում դեսպան Ջեյմս Ուորլիքի ունեցած ելույթը շատ յուրովի մեկնաբանվեց հայկական մամուլում` միանգամայն հարիր այսօրվա մթնոլորտին ու մեր հոգեբանությանը: Հերթական անգամ որեւիցե տեղեկատվություն դառնում է ՖԻԼ-երի ու ՖՈԲ-երի ընդհարման առիթ: Մամուլն ու սոցիալական ցանցերը լիքն էին ռուսամետների ու արեւմտամետների փաստարկներով ու փոխադարձ մեղադրանքներով: Բայց ինձ առավելս ապշեցրեց ու մտահոգեց այն հանգամանքը, որ քննադատական հեղեղն առավելս վերաբերում էր տեղեկատվության աղբյուրին, այլ ոչ թե բուն տեղեկատվությանը:

…>>>

Share

Արդյո՞ք կա Կյանք Ղրիմից հետո. ղարաբաղյան հակամարտությունը եւ ուկրաինական ճգնաժամը

Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան

Ուկրաինան եւ «նրա շուրջը». ղարաբաղյան հակամարտությունը փոփոխվող տարածաշրջանային համատեքստում

Ղրիմյան հանրաքվեից հետո Երեւանում ամենաքննարկվող հարցերից է այն, թե արդյո՞ք Ղրիմում տեղի ունեցածը կարող է նախադեպ համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար: Արտահայտվում էին ամենատարբեր տեսակետներ, ընդ որում` մեկնաբանների դիրքորոշումը սովորաբար կախված էր լինում արեւմտյան/եվրոպական կամ ռուսաստանյան/եվրասիական ինտեգրացիոն նախագծերի հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքից:

…>>>

Share

Ո՞վ է իրականում սեպ խրում հայ-ռուսական հարաբերություններում

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երեւան

Ռուսաստանը, ավելի ճիշտ` նրա այսօրվա իշխող վերնախավը հաստատուն քայլերով վերադառնում է դեպի խորհրդային անցյալ: Դրա վկայությունը նրա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ առկա որոշ ազդակներն են: Իսկ ամենամեծ ազդակն այն է, որ այդ երկրի ղեկավարության ու նրան սատարող լրատվամիջոցների աչքին ամենուր թշնամիներ ու արտասահմանյան գործակալներ են երեւում:

…>>>

Share

Հայաստանի «մաքսային» ճանապարհն ու արցախյան հակամարտությունը

Աշոտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՂՀ վարչապետի օգնական
Ստեփանակերտ

Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո արտաքին քաղաքականության ուղեծրի ընտրության անորոշության առջեւ հայտնված հետխորհրդային պետությունները ժամանակի ընթացքում ինտեգրացիայի բազմաթիվ փորձեր ձեռնարկեցին: Սակայն դրանցից շատերը տարբեր հանգամանքների բերումով դուրս չեկան քաղաքական հավակնությունների շրջանակից:

…>>>

Share

Գլխիվայր աշխարհ

Դր. Ջոն ՄԱԼԿՈԼՄ (Dr. John MALCOLM)
«Ֆլամանդական ներդրողների ֆեդերացիայի»
եւ «Ֆլամանդական Ազատագրում միացյալ կուսակցության» անդամ ԳենտԲելգիա

Արեւելյան Եվրոպայի բոլոր այն երկրներում, ներառյալ Ռուսաստանը, որտեղ նախկինում գործում էր կոմունիստական կուսակցությունը, ժողովուրդը կոմունիստական գաղափարախոսության նկատմամբ իմունիտետ է ձեռք բերել, մինչդեռ Արեւմուտքում դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգանում է ձախական ամբողջատիրական կառավարման ձեւը, որտեղ «մեծ եղբայրն» անընդհատ բոլորին հետեւում է:

…>>>

Share

ԱՄՆ-ն առաջարկում է Ղարաբաղի կարգավորման ուղին. 6 կետ

Դեսպան Ջեյմս Ուորլիքի ելույթը. Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ

 Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամ

 Չորեքշաբթի, 7-ը մայիսի, ժամը 9:00

Հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք,

Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք ինձ հետ միասին: Ձեզնից ոմանց ես ճանաչում եմ, դուք վերջին ութ ամիսների ընթացքում ինձ համար եղել եք խորհրդատու, գնահատական եք տվել հնչեցված գաղափարներին եւ ես առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ձեզ: …>>>

Share

Ղարաբաղյան հակամարտությունն ու կացնային քաղաքականությունը

Բանակցություններն արդյունավետ կլինեն ռազմական գործողություններից հրաժարվելուց հետո միայն

Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ

Հեղինակի մասին. Կազիմիրով Վլադիմիր Նիկոլաեւիչ` Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: 1992-1996թթ-ին` Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդական առաքելության ղեկավար, Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ: 2000 թ-ից անցել է թոշակի: Կազիմիրովը «Ղարաբաղյան հակամարտությունն ու կացնային քաղաքականությունը» հոդվածը «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակել է Ղարաբաղյան պատերազմի ավարտի 20-ամյակի կապակցությամբ:

…>>>

Share

«Միջազգային իրավունքը խուսափում է սուր անկյուններից»

Ալեքսեյ Արբատովը կարծում է, որ Ղրիմը եւ ուկրաինական հակամարտությունը մերկացրել են երկու համապարփակ տեսանկյունների հակասությունները

ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը պնդում են, որ նախապատվություն պետք է տալ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, իսկ Ռուսաստանի իշխանությունները հակադարձում են, թե չպետք է անտեսվի նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Սա հին վեճ է, պարզապես 1990-ականներին կողմերն ամբողջովին հակադիր դիրքորոշումներ ունեին: Ի՞նչ է տեղի ունեցել եւ որքանո՞վ է մեծ ՄԱԿ-ի Կանոնադրության այս երկու հիմնարար սկզբունքների հակասությունը: «Օգոնյոկ»-ի համար հարցը լուսաբանում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Արբատովը:

…>>>

Share