Archive for Հուլիս 2014

#07 (67) ՀՈՒԼԻՍ, 2014

N7

Share

Հեղինակների մասին

Գեղամ Բաղդասարյանը զբաղվել է լրագրությամբ եւ քաղաքականությամբ, հանդիսանում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը, կազմակերպություն, որը 1998-ից ի վեր դարձել է Լեռնային Ղարաբաղում ազատ ԶԼՄ-ների կենտրոն: 2004-2008 թվականներին խմբագրել է հանրաճանաչ «Դեմո» թերթը, ներկայումս «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Այն լույս է տեսնում հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

…>>>

Share

Ներածություն

«International Alert» կազմակերպությունը Հարավային Կովկասում 1990-ականների կեսերից զբաղվում է հակամարտության փոխակերպմամբ: Ղարաբաղյան հակամարտության համապատկերում մենք ձգտում ենք հակամարտության տարբեր կողմերում հանրության զանազան հատվածների ներուժը բարձրացնել վստահության կառուցման ոլորտում, դիտարկում ենք հակամարտության այլընտրանքային տեքստեր եւ խաղաղություն քարոզում որոշում ընդունող մարդկանց շրջանում: «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) շրջանակներում «International Alert» կազմակերպությունը հակամարտության տարածաշրջանից փորձագետների խումբ է ժողովել, նպատակ ունենալով այլ հակամարտությունների օրինակներով համեմատական վերլուծություն կատարել:

…>>>

Share

Ինչպե՞ս ենք մենք հայտնվել այս իրավիճակում

Քլեմ ՄԱԿՔԱՐՏՆԻ

Անձնական կարծիք

Մարդկանց համար դժվար է կողքից` առանց հակամարտությունների կիզակետում գտնվելու, հասկանալ դրանց մեծամասնության էությունը: Հակամարտության կողմերն անցնում են մի շարք փոխակերպումների ու փոփոխությունների միջով եւ, առաջին հայացքից, քիչ են տարբերվում միմյանցից: Հակամարտության հիմքում ընկած հարցերը երբեմն այնքան առօրեական են պատկերանում, որ, թվում է, չարժե դրանց համար անտեղի ժամանակ վատնել: Նույնիսկ հակամարտություններում օգտագործվող եզրույթներն են մշտապես փոխում իրենց գուներանգն ու նշանակությունը եւ հենց իրենք էլ դառնում հակամարտության աղբյուր: «Ախր ինչու՞ նրանք իրենց հասուն մարդկանց պես չեն պահում եւ չեն սովորում խաղաղ ապրել»` ուզում ես կամա թե ակամա բացականչել, նայելով այդ ամենին: Այս առումով Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը ոչնչով չի տարբերվում այլ հակամարտություններից:

…>>>

Share

Ռումբերից մինչեւ քվեաթերթիկներ. Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական հաստատությունները եւ հակամարտության փոխակերպումը

Միքայել ԶՈԼՅԱՆ

Ի՞նչ կարող է տալ հյուսիսիռլանդական հակամարտության ուսումնասիրումն այլ հակամարտությունների լուծման որոնումներում: Տոլստոյն, ինչպես հայտնի է, գտնում էր, որ յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Սույն դիտարկումը միանգամայն ընդունելի է նաեւ էթնոքաղաքական հակամարտությունների առնչությամբ. էթնոքաղաքական յուրաքանչյուր հակամարտություն բացառիկ է: Բացի այդ, հարկ է հիշել, որ պատմական զանազան համատեքստներով պայմանավորված` սկզբունքային տարբերություներ կան հետխորհրդային տարածությունում առկա հակամարտությունների եւ Արեւմտյան Եվրոպայի հակամարտությունների միջեւ:

…>>>

Share

Պաշտոնական դիվանագիտության եւ արտաքին խաղացողների դերը հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման գործում

Գյուլշան ՓԱՇԱԵՎԱ

Ներածություն

Հյուսիսիռլանդական հակամարտությունը Եվրոպայի ամենաերկարատեւ էթնոտարածքային հակամարտություններից է, որը տասնամյակներ շարունակ ապակայունացնող դեր է խաղացել Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի փոխհարաբերություներում:

…>>>

Share

Սփյուռքի դերը հյուսիսիռլանդական դիմակայությունում եւ հակամարտության փոխակերպման մեջ նրա ներգրավման մեխանիզմները

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ

Ներածություն

Պատմական հայրենիքում հակամարտության ակտիվ փուլերում սփյուռքի դերի եւ խաղաղ կարգավորման գործում նրա ավանդի ուսումնասիրությունը` հյուսիսիռլանդական հակամարտության օրինակով, նշանակալից հետաքրքրություն է իրենից ներկայացնում: Ինչպիսի՞ն է իրականում սփյուռքի դերը. արդյո՞ք այն խաղաղ գործընթացը սատարող ուժ է, թե՞ հանդես է գալիս որպես հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտող գործոն:

…>>>

Share

ԶԼՄ-ների դերը հյուսիսիռլանդական հակամարտությունում

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լրագրությունը եւ խաղաղարարությունը

Մի առիթով Բելֆաստում անվտանգության հարցեր լուսաբանող լրագրող Բրայան Ռոուանի հետ բանավիճեցինք ԶԼՄ-ների դերի մասին տեւական հակամարտություններում եւ, մասնավորապես, հյուսիսիռլանդական դիմակայությունում: Հայաստանից, Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած մի խումբ փորձագետների հետ զրույցի ժամանակ նա դժգոհեց այն հանգամանքից, որ Հյուսիսային Իռլանդիայում լրատվամիջոցները խաղաղարար առաքելություն չունեին: Ինձ թույլ տվեցի չհամաձայնվել նման հարցադրմանը, ավելի ճիշտ` չորրորդ իշխանությանը հավելյալ գործառույթ` խաղաղարարություն, վերագրելուն:

…>>>

Share

Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական հասարակությունը խաղաղության որոնումներում

Ավազ ՀԱՍԱՆՈՎ 

Հյուսիսիռլանդական հակամարտության ուսումնասիրումը, հակամարտող կողմերի ու հակամարտության մեջ ներգրավված մարդկանց հետ հանդիպումներն ապացուցում են, որ հակամարտությունները ծագում են ոչ միայն թույլ զարգացած երկրներում կամ էլ թույլ զարգացած հասարակական հարաբերություններ ունեցող հանրություններում: Սովորաբար ենթադրվում էր, որ հակամարտություններ ծագում են այն երկրներում, որտեղ կան սոցիալական բնույթի խնդիրներ եւ էթնիկական խմբերի միջեւ առկա է լուրջ դիմակայություն: Հյուսիսային Իռլանդիայում նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ավերածություններից հետո կենսամակարդակը բավականին բարձր էր:

…>>>

Share