#12 (72) ԴԵԿՏԵՄԲԵՐ, 2014
Archive for Դեկտեմբեր 2014
Ղարաբաղյան կարգավորումը 2014 թվականին
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ
2014թ. հրադադարի խախտման առաջին լուրջ դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ ադրբեջանական զինված կազմավորումները դիվերսիոն գործողությունների փորձ են կատարել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմանի հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններով: Հիշյալ փորձերը կանխվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Մարտերից մեկի ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմի կորուստները տարբեր տվյալներով կազմել են 5-6 հոգի սպանված եւ շուրջ 20 հոգի վիրավոր:
Ո՞վ է խոսում խաղաղության մասին
Ատելությունը թույլ մարդկանց զայրույթն է:
Ալֆոնս Դոդե
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Այս տարին էլ մոտեցավ իր ավարտին, բայց դարձյալ ոչ մի քայլ չարեցինք մեր այն գլխավոր «նպատակին» հասնելու համար, որի մասին արդեն խոսում ենք քսան տարուց ավելի: Խոսքս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին է, որի անհրաժեշտությունն այս քսան տարիների ընթացքում տարաբնույթ հայտարարություններով ընդգծվել է եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Ղարաբաղում: Էլ չենք խոսում միջնորդների ու միջազգային կառույցների բազմաթիվ հայտարարությունների մասին:
Հայաստանը ճակատագրական ընտրություն կատարեց ցեղասպանության 100-ամյակի շեմին
Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Լրագրող
Երեւան
2014 թվականը պատմության մեջ կմնա որպես Ռուսաստանի վրա միջազգային ճնշում գործադրելու տարի: Տարեսկզբին Ռուսաստանը բռնակցեց ուկրաինական Ղրիմն, ինչն այնքան էլ նյարդային չընդունվեց միջազգային հանրության կողմից: Ավելին` Ուկրաինան ինքնակամ հանեց սեփական բանակը Ղրիմից:
Ադրբեջանը 2014 թվականին
Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների միության տնօրեն
Բաքու
Արաբական աշխարհում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո նախկին խորհրդային հանրապետություններում եւ հատկապես Հարավային Կովկասում կայունություն պահպանելու հնարավորությունը չէր կարող կասկածներ չհարուցել: 2014թ. Ուկրաինայում մայդանական շարժման ընդարձակումը, որը ներքաշեց երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ, նպաստեց բոլոր հարեւան երկրներում ներքին քաղաքականության վերանայմանը:
Բացասական նիշով իրադարձություններն ավելի շատ ներքաղաքական կյանքին են վերաբերում
Հարցազրույց` փորձագետ-հակամարտաբան Զուրաբ ԲԵՆԴԻԱՆԻՇՎԻԼՈՒ հետ
– 2014 թ. Վրաստանում տեղի ունեցած հիմնական իրադարձություններից որո՞նք կգնահատեիք դրական, եւ որո՞նք` բացասական նիշով:
– Դրական իրադարձություններից ամենակարեւորը թերեւս այն է, որ պահպանվել են քաղաքական արեւմտամետ ուղեգիծն ու եվրոպական ընտանիքին Վրաստանի խորացող ինտեգրման միտումները: Այս տարի մենք վերջապես ստորագրել ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, կայացել են պետության ղեկավարի մի քանի շատ կարեւոր այցեր ԱՄՆ եւ Եվրամիության երկրներ` հանդիպումներ Բարաք Օբամայի, Ժոզե Բառոզուի հետ եւ այլն: Բազմաթիվ դրական այլ պահեր են հիշատակելի կառավարության արտաքին քաղաքական ուղեգծում:
Ռուսաստանի օգտին Աբխազիայի կատարած ընտրությունը կանխորոշված էր օբեկտիվ գործոններով
Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում
Ամփոփել օրացուցային տարվա արդյունքներն այն ժամանակ, երբ քաղաքական տարին նոր է ուժի մեջ մտնում` հեշտ գործ չէ: 2014թ. մայիսին Աբխազիայում խաղաղ` առանց մեկ կրակոցի հեղափոխություն է տեղի ունեցել:
Հանցավորության բարձրագույն մակարդակը, հարաճուն կոռուպցիան, բնակչության սոցիալական պաշտպանության ցածր մակարդակը, անբավարար թոշակներն ու աշխատավարձերը, առողջապահության եւ կրթության փաստացի բացակայությունը եւ երկրի կառավարման ավտորիտար ոճը տեղի ունեցած հեղափոխության համար լավագույն նախադրյալներն էին ստեղծել:
Անցնող տարվա արդյունքները Հարավային Օսիայում
Մարիա ՊԼԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ
Անցնող տարվա ընթացքում Հարավային Օսիայում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել. երկրում կայացել են խորհրդարանական ընտրություններ, ոչ կառավարական կազմակերպությունների դեմ օրենք է ընդունվել (օրենքում դրանք անվանված են ոչ առեւտրային կազմակերպություններ), իրականացվել է հանրապետության գլխավոր ավտոմայրուղու` Տրանսկամի վերանորոգումը, ճանապարհ, որը ոչ միայն Հարավային Օսիան է միացնում Հյուսիսային Օսիայի հետ, այլեւ ողջ Հարավային Կովկասը` Հյուսիսային Կովկասի հետ: Կարգի է բերվել նաեւ մայրաքաղաքը հեռավոր Լենինգորի շրջանի հետ կապող ճանապարհը, որը 2004-2008թթ. մասամբ գտնվել է Վրաստանի իրավասության ներքո: Իսկ արտաքին քաղաքականության մեջ «ամենանշանավոր» իրադարձությունը Հարավային Օսիայի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումն էր:
Քաղաքացիական նախաձեռնություններն այս տարի նվազ հաջողակ էին
Անցնող տարին Հայաստանի քաղաքացիական հասարակության համար լի էր բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք առնչվում էին հասարակության ամենատարբեր ոլորտներին ու շոշափում տարաբնույթ խնդիրներ, սակայն եթե նախորդ երկու տարիներին արձանագրվեց երկու խոշոր` Մաշտոցի պուրակի եւ 100-ի շարժումն ապահովող հաղթանակներ, ապա նույնը չի կարելի ասել 2014 թվականի համար: Նախորդ տարեվերջից սկիզբ առած եւ տարվա ընթացքում ձեւավորված բազմաթիվ նախաձեռնություններից միակը, որ կարելի է հաջողված համարել` հղի կանանց տրվող նպաստի կրճատման դեմ ուղղված պայքարն էր, որը հիմնականում հասավ նրան, ինչին ձգտում էր:
Հայաստանի մուտքը ԵՏՄ. անվտանգության երաշխիքներ` քաղաքական սուբեկտության դիմա՞ց
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան
Join, or die, Join and die, կամ վերադա՞րձ դեպի ապագա: Տարվա իրադարձությունները` Ռուսաստանի աջուահյակ հարձակողական եւ շահարկումային քաղաքականությունն, ըստ իս, հանդիսանում է աշխարհում հռչակված գաղափարներից եւ արժեքներից աննախադեպ նահանջ: Հանուն արդարության հարկ է նշել, որ արեւմտյան երկրների քաղաքական գործիչները նույնպես կատարել են մի շարք ապակառուցողական գործողություններ` հարված հասցնելով համաշխարհային հավասարակշռությանը: Այսպես թե այնպես, 2013թ. Վ. Պուտինը պաշտոնապես հայտարարել էր, որ հարգելու է Ուկրաինայի որոշումն` անկախ նրանից, թե այն ինչպիսին է լինելու: Ակնհայտ է, որ նա տրամագծորեն հակառակ կերպով վարվեց` գլորելով աշխարհը դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանում առատորեն խմորված կարծրատիպային դիխոտոմիաների եւ «աշխարհաքաղաքական փակուղիների» անդունդը:
Տարվա ներքին եւ արտաքին քաղաքականության դասերը
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան
Անցնող տարում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումները նշանավորվեցին մի քանի ուղղություններով: Երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս կատարված փոփոխությունները որոշակիորեն ուրվագծում են գալիք 2015 թվականը` խոսելով նաեւ պատմությունից առնելիք դասերի անհրաժեշտության մասին: Միջազգային հարաբերությունների շրջանակներում ընթացող գործընթացները եւս մեկ անգամ հաստատեցին, որ այդ հարաբերություններում վճռորոշը շարունակում է մնալ ուժը` ի հեճուկս երկրների անվտանգությունը երաշխավորող փաստաթղթերի: Երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց տվեցին, որ կառավարման համակարգի կայացման համար անհրաժեշտ են մրցակցող ուժեր: