Archive for Հունվար 2015

#01 (73) ՀՈՒՆՎԱՐ, 2015

ANALYTICON COVER

 

Share

Հեղինակների մասին

Միքայել Զոլյանը պատմաբան է եւ քաղաքական վերլուծաբան, Երեւանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան: Ներկայումս նաև դասավանդում է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Միքայել Զոլյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է ազգայնականության եւ էթնիկականության հարցերը, էթնոքաղաքական հակամարտությունները, ժողովրդավարացման գործընթացները եւ հասարակական շարժումները: Հայաստանում եւ արտասահմանում հրապարակված մի շարքհոդվածների հեղինակ է:

Գեղամ Բաղդասարյանը հանդիսանում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը, կազմակերպություն, որը 1998-ից ի վեր դարձել է Լեռնային Ղարաբաղում ազատ ԶԼՄ-ների կենտրոն: 2004-2008 թվականներին խմբագրել է հանրաճանաչ «Դեմո» թերթը, ներկայումս «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիրն է:

Ավազ Հասանովը «Հումանիտար հետազոտությունների ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության տնօրենն է: Կազմակերպությունը ժողովրդավարական բարեփոխումների է ձգտում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության եւ քաղաքացիական հասարակության կառուցման գործում քաղաքացիների ավելի հետեւողական մասնակցության ապահովման ճանապարհով: Լինելով քաղաքացիական հասարակության ամենաակտիվ գործիչներից մեկը` Ավազ Հասանովը նաեւ հանդիսանում է «Մարդու իրավունքներն Ադրբեջանում» հանդեսի խմբագիրը եւ հաճախակի մասնակցում է Հայաստանի իր գործընկերների հետ հանդիպում-երկխոսություններին:

Մասիս Մայիլյանը  Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի («FSPC») նախագահն է: Խորհուրդը ոչ կառավարական գործընկերության եւ վերլուծությա նկենտրոն է Լեռնային Ղարաբաղում: Լինելով փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ, Մասիս Մայիլյանը մասնակցել է պաշտոնական (Track I)  բանակցություններին, ժողովրդական դիվանագիտության (Track II) համաժողովներին եւ քաղաքական փորձագետների` կովկասյան տարածաշրջանին ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումներին: Հեղինակ է ղարաբաղյան հիմնախնդրի ու տարածաշրջանային այլ հիմնախնդիրների մասին բազմաթիվ հոդվածների ու վերլուծական զեկույցների:

Իլգար Վելիզադեն քաղաքագետ է և վերլուծաբան, հեղինակ է քաղաքականության, տնտեսության, բնապահպանության հարցերով ավելի քան 200 հրապարակումների, ինչպես նաև մի քանի մենագրությունների: 1994 թվականին քաղաքական և տնտեսական աշխարհագրություն մասնագիտությամբ ավարտելով Բաքվի պետական համալսարանը՝արհեստավարժվել է տարածաշրջանային քաղաքականության, էթնիկական հակամարտությունների և աշխարհատնտեսական հետազոտությունների ոլորտում: Եղելէ «Publicity» PR գործակալության և “Профессионал” սոցիալ-քաղաքական հանդեսի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: 2007 թվականից ցայսօր Ադրբեջանի Հանրապետությունում “РИА-Новости” լրատվական գործակալության մասնաճյուղի ղեկավարի տեղակալն է, ինչպես նաև Բաքվում “Новости” միջազգային մամուլի կենտրոնի տնօրենը:

Share

Նախաբան

«International Alert» կազմակերպությունը 1990-ականների կեսերից Հարավային Կովկասում զբաղվում է հակամարտությունների փոխակերպմամբ: Ղարաբաղյան հակամարտության համապատկերում մենք ձգտում ենք հակամարտության տարբեր կողմերում հանրության զանազան հատվածների ներուժը բարձրացնել վստահության կառուցման ոլորտում, դիտարկում ենք հակամարտության այլընտրանքային տեքստեր եւ որոշում ընդունող մարդկանց շրջանում խաղաղություն քարոզում: «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությա նխաղաղ կարգավորման» («EPNK») ծրագրի շրջանակներում «International Alert» կազմակերպությունը հակամարտության տարածաշրջանից փորձագետների խումբ է ժողովել, նպատակ ունենալով այլ հակամարտությունների օրինակներով համեմատական վերլուծություն կատարել:

…>>>

Share

Ներածություն 

Խուան Բաուտիստա Խիմենեզ Գերա (Պաուլ Ռիոսի համահեղինակությամբ) 

Բասկյան հակամարտությունը 

Բասկ ազգայնականների համար այսպես կոչված «բասկյան հիմնախնդիրը» մի հակամարտություն է, որը բխել է բասկ ժողովրդի եւ իսպանական պետության միջեւ եղած տարաձայնություններից, իսկ Մադրիդի քաղաքական կուսակցությունների համար այս հակամարտությունը հենց իրենց՝ բասկերի միջեւ է: Այս տարաձայնությունների աղբյուրը պատմական բնույթ է կրում եւ առնչված է բասկ ժողովրդի՝ որպես առանձնահատուկ գծեր ունեցող ժողովրդի նույնականացման հետ, գծեր, որոնք օտար են իսպանական ժողովրդի համար, որի երկիրը եւ մարդիկ բնորոշվում են որպես բասկերին թշնամի: Բասկյան հիմնախնդիրը տարածքի խնդիր է, տարածք, որի բնակչության կեսն իրեն առնչված չի զգում իսպանական պետությանը, թեեւ վերջինս, այդուհանդերձ, խոր ազդեցություն է գործում այդ մարդկանց վրա՝ կամա թե ակամա:

…>>>

Share

Բասկերի Երկրի դասերը. Ժողովրդավարությունը որպես հակամարտության լուծման մեխանիզմ

Միքայել Զոլյան

Ավտորիտարիզմը, ժողովրդավարությունը եւ հակամարտությունը

Բասկյան հակամարտության ակնհայտ դասերից մեկը ժողովրդավարության եւ հակամարտության խաղաղ փոխակերպման փոխկապակցվածությունն է: Ի դեպ, առկա է նաեւ մեդալի մյուս կողմը. ոչ ժողովրդավարական վարչակարգի եւ հակամարտության սրման փոխկապակցվածությունը: Այսպես, բասկյան հակամարտության հետազոտողները համակարծիք են, որ Ֆրանկոյի բռնապետությունը նպաստել է հակամարտության ծագմանը, կամ էլ, համենայնդեպս, դրա անցմանը բռնության փուլ: Ինչ խոսք, Բասկերի Երկրում հակամարտային ներուժ կար նաեւ առանց Ֆրանկոյի. դեռեւս  դարասկզբից ակնհայտ էր բասկյան մշակույթն ու լեզուն պահպանելու՝ բասկ մտավորականների ձգտման եւ երկիրը միատեսակ դարձնելու ու հոմոգենության հասնելու՝ Մադրիդի ջանքերի հակասությունը:

…>>>

Share

Բասկյան «ապաքինումը» ղարաբաղյան կարգավորման հետ համեմատական վերլուծության լույսի ներքո

Գեղամ Բաղդասարյան

Մասնակցությունը՝  որպես անկյունաքար

Ազգամիջյան հակամարտությունների ծագման  պատմությունը, ինչպես նաեւ դրանց կարգավորման փորձը ցույց են տալիս, որ հակամարտության կողմերը, որպես կանոն, հստակ ձեւակերպում են իրենց իրավունքներն ու հավակնությունները՝ կարեւորություն չտալով մյուս կողմի դիրքորոշումներին: Ստեղծված իրավիճակից ելքը, իմա՝ հակամարտության լուծումը, յուրաքանչյուր կողմ տեսնում է հենց իր իրավունքների ու պահանջների լույսի ներքո: Իրավունքների ու պահանջների այս համակարգում տեղ չկա մյուս կողմի իրավունքների ու հավակնությունների համար: Ինչպես հակամարտությունների փորձագետ Կլեմ Մաքքարտնին է կարծում՝ «Հակամարտության իրենց վարկածը եւ դիմակայության պատմությունը նրանք «կառուցում են»  այնպես, որ դրանք արտացոլեն այն, թե ինչպես են իրենք նախընտրում տեսնել հակամարտությունը եւ արդարացնեն իրենց այսօրվա գործողություններն ու հակամարտության լուծման իրենց առաջարկները:

…>>>

Share

Խաղաղության կոչեր. ահաբեկչությանը դեմ առ դեմ

Ավազ Հասանով

Բասկերի Երկրում առկա հակամարտության հիմնական տարրերի մասին պատկերացում կազմելու համար նպատակահարմար է ուսումնասիրել ինչպես այն տարածքի պատմությունը, որտեղ ապրում է այս հպարտ ժողովուրդը, այնպես էլ հարգանքի այն կարեւոր սկզբունքները, որոնցով տեղի բնակչությունը վերաբերվում է իր լեզվին ու պատմությանը: Բասկերենի յուրօրինակությունը, նրա տարբերությունը եվրոպական այլ լեզուներից եւ դրա ծագման մասին ճշգրիտ տեղեկությունների բացակայությունը բասկերի մոտ ծնել է սեփական բացառիկության համոզմունք, ամրապնդել է ազգային ինքնագիտակցությունը եւ նրանց անկախության համար պայքարի մղել դարեր շարունակ:

…>>>

Share

Սոցիալական միջնորդության, ոչ պաշտոնական միջազգային միջնորդության եւ ԵՄ Անդրսահմանային համագործակցության («CBC»)  ծրագրերի դերը բասկյան հակամարտության փոխակերպման գործում

Մասիս Մայիլյան

Սույն տեքստը պատրաստվել է ղարաբաղյան հակամարտությանն (ՂՀ) առնչվող հանրություններում բաց ու փակ քննարկումների անցկացման նպատակով: Բասկյան հակամարտության ուսումնասիրումից քաղած փորձը (այդ թվում եւ՝ բացասական) կարող է օգտակար բանավեճերի առարկա դառնալ: Մտքերի փոխանակությունն ու համեմատական վերլուծությունը կարող են բացահայտել հետեւյալը. որքանո՞վ են ՂՀ կողմերն առաջ գնացել դրա լուծման գործում, կարգավորման ինչպիսի՞ խոչընդոտներ գոյություն ունեն բուն բասկ հանրությունում եւ Բասկերի Երկրի (ԲԵ) ու Մադրիդի կառավարության միջեւ, արդեն ի՞նչ փուլեր են անցել ՂՀ-ում, ո՞ր խնդիրներն են հրատապ ԲԵ-ում, որո՞նք առաջնային չեն ղարաբաղյան կարգավորման մեջ եւ այլն:

…>>>

Share

Մադրիդի կենտրոնական կառավարության եւ բասկյան ազգային ինքնավարության փոխգործակցության փորձը եւ ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման գործընթացի հետ զուգահեռները

Իլգար Վելիզադե

Մադրիդի կենտրոնական կառավարության եւ բասկյան ազգային ինքնավարության փոխհարաբերություններն Իսպանիայում սահմանադրական միապետության վերակառուցման ժամանակներից անցած գրեթե քառասուն տարում լուրջ փոփոխությունների են ենթարկվել[29]:

Ուշագրավ է, որ սույն գործընթացը զուգորդված   է եղել երկրում իրականացվող քաղաքական համակարգի բարեփոխման եւ միատարր պետությունից Իսպանիայի՝ դաշնային պետությանը շատ նման կառուցվածքի վերաճելուն: Հիմք ընդունելով առաջին մակարդակի վարչական միավորներին առավելագույնս հնարավոր լիազորությունների փոխանցման Արեւմտյան Եվրոպայի երկրներում գոյություն ունեցող փորձը՝ Մադրիդի կենտրոնական կառավարությունը շեշտը դրեց պետական կառավարմանն առնչված հիմնական հարցերի կարգավորման վրա:

…>>>

Share

International Alert

«International Alert» կազմակերպությունն օգնում է հակամարտությունների լուծման խաղաղ ուղիների որոնմանը:

Մենք հանդիսանում ենք առաջատար միջազգային խաղաղարար կազմակերպություններից մեկը՝ խաղաղության հիմունքների ձեւավորման մոտ 30-ամյա աշխատանքային փորձով:

Մենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում համագործակցում ենք տեղի ընկերակցությունների հետ՝ նրանց օգնելով խաղաղության կառուցման գործում: Բացի այդ, մենք կառավարություններին, կազմակերպություններին խորհրդատվություններ ենք ներկայացնում առ այն, թե ինչպես պահպանել խաղաղությունը:

…>>>

Share