#02 (74) ՓԵՏՐՎԱՐ, 2015
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդկային բանականության մեջ: Եթե 1988-ին` Մայր Հայաստանի հետ վերամիավորման կարգախոսով սկսված արցախյան շարժման արշալույսին, որեւիցե մեկը փորձեր նման կանխագուշակում անել, ապա հաստատ կմեկուսացնեին հոգեկան խնդիրներ ունեցողների համար նախատեսված վայրում:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնում հաշվառված են երեսունից ավելի թերթեր: Բացի այդ, Ղարաբաղում գործում են մի քանի էլեկտրոնային թերթեր, ռադիոներ եւ միակ` Արցախի հանրային հեռուստատեսությունը, որը, թերեւս, ամենամեծ լսարանն ունի հանրապետությունում:
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Առաջին լրատվականի ռուսական
ծառայության`ru.1in.am խմբագիր
Երեւան
«Ահա թե ինչու այն ամենը, ինչը բնորոշ է պատերազի ժամանակին, երբ յուրաքանչյուրը յուրաքանչյուրի թշնամին է, բնորոշ է նաեւ այն ժամանակներին, երբ մարդիկ ապրում են առանց անվտանգության որեւէ այլ երաշխիքի, քան այն, որով նրանց օժտում են իրենց սեփական ֆիզիկական ուժն ու հնարամտությունը:
Այսպիսի իրավիճակում աշխատասիրության համար տեղ չի մնում, քանի որ ոչ մեկին իր աշխատանքի պտուղները երաշխավորված չեն… եւ չկա հասարակություն եւ, ինչն ավելի վատ է, կա հավերժական սարսափ եւ բռնի մահվան մշտական վտանգ, երբ մարդու կյանքը միայնակ է, թշվառ է, անհույս, բութ եւ կարճաժամկետ»:
Թոմաս Հոբս, «Լեւիաթան», 1651թ
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», հայտարարեց Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին եւ կրկնեց երկու անգամ` մինչեւ աքլորականչ, երրորդը ոչ թե չհասցրեց, այլ երեւի թե չկրկնեց, որովհետեւ «աքլորականչից» կամ ավելի ճիշտ կլինի ասել` «աքլորակռվից» հետո պետք է պարզվեր, որ տեղի ունեցողը հենց կրկես էլ լինելու է` քաղաքական կրկես:
(Ֆուկույամայի նոր գրքի մասին)
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան
Դեռեւս 1989 թվականին Ֆրենսիս Ֆուկույաման գրել էր իր «Պատմության ավարտը» հոդվածը, որի հիման վրա հետագայում հրապարակեց «Պատմության ավարտն ու վերջին մարդը», որում հեղինակը պնդում էր, որ լիբերալ ժողովրդավարությունը հաղթանակել է, եւ որեւիցե կառավարման համակարգ չի կարող մրցակցել այդ մոդելի հետ: Այսօր, սակայն, հստակ է, որ լիբերալ ժողովրդավարությունը չի հաղթանակել ամբողջությամբ: Ըստ Freedom House-ի հետազոտությունների` վերջին տարիներին աշխարհում նկատվում է ժողովրդավարության հետընթաց: Բացի դրանից, Չինաստանի հզորացումը հարցականի տակ է դրել այս թեզը:
Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների մասին
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան
Ծիծաղում են այնտեղ, որտեղ լալիս են: Դա թաղումը հարսանիքի հետ խառնած հիմարի մասին առակ չէ: Դա արձակի բովանդակությունն ու իմաստն է: Դա Սերգեյ Դովլաթովի` վերջին տասնամյակների իմաստնագույն արձակագիրներից մեկի ստեղծագործությունների բովանդակությունն ու իմաստն է:
Անդրեյ Արյեւ
Մարգարիտա ՃԱՂԱՐՅԱՆ
Տնտեսության բարձրագույն դպրոց
Սանկտ-Պետերբուրգ
Մենք սովոր ենք լսել, որ բողոքականության սոցիալական եւ հոգեւոր արժեքները հիմք են ծառայել կապիտալիզմի զարգացման համար: Վերաշարադրելով Մաքս Վեբերին` հարց եմ տալիս, արդյո՞ք հնարավոր է խոսել ուղղափառ էթիկայի եւ սոցիալիզմի ոգու մասին: Իմ պատասխանը` այո՛:
Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ
Lragir.am գլխավոր խմբագիր
Երեւան
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի ղեկավարներն այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների կենտրոնում են: Նրանք հայտարարում են, որ կազմակերպել են դարի հաշտությունը՝ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ: Դաշնակները գրեթե պարծենում են դրանով, իրենց քայլը մեկնելով արյունահեղությունից խուսափելու, ցեղասպանության 100-րդ տարելիցի, սահմանների լարվածության եւ այլ տափակ փաստարկներով:
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Բեյրութ (Լիբանան)
Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը: