#03 (75) ՄԱՐՏ, 2015
Archive for Մարտ 2015
Միշտ էլ շանս կա փոխելու քո և ժողովրդի կյանքը.
հերթական ընտրություններին ընդառաջ
Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ
Ժողովրդական իմաստությունների` հարյուրավոր, հազարավոր առած-ասացվածքների մեջ այսպիսի տարածված միտք էլ կա. «Ժողովուրդն իմաստուն է»: Անշուշտ, ժողովուրդն իմաստուն է: Բայց… Բայց երբեմն պարզվում է, որ, այնուամենայնիվ, ժողովուրդն էլ անսխալական չէ: Ժողովրդի իմաստուն միտքն էլ ունի մակընթացության և տեղատվության ժամանակներ, մտավոր դեպրեսիայի պահեր: Բարեբախտաբար, վերջինս հնարավորինս սակավադեպ է: Դա թերևս կախված է նաև նրանից, թե ինչ բարոյական մթնոլորտ է տիրում տվյալ երկրում, տվյալ հասարակության մեջ: Օրինակ, գաղջ մթնոլորտում կարծես թե անխուսափելի են նման վրիպումները:
Կունենա՞նք նոր խորհրդարանում բազմակարծություն
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է 2014-ին
Միլանա ԳՈՐԵՆՇՏԵՅՆ
Լրագրող
Երուսաղեմ
Աստված ոչ թե ուժի, այլ`ճշմարտության մեջ է:
Ալեքսանդր Նևսկի
Նորանկախ պետության ճանաչումը հնարավոր է երկու ձևով` դե-ֆակտո, այսինքն տվյալ պետության և իր կառավարության գոյության փաստի ճանաչումն` անկախ նրա իրավաբանական իրավունքներից, և` դե-յուրե, այսինքն` միջազգային հարաբերություններում իր բոլոր իրավասություններով և արտոնություններով:
Կոռուպցիան և պետական շինարարությունը.
հայկական ոստիկանության բարեփոխման համապատկերում
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան
Կոռուպցիայի մշակութային չափումը: Որոշ դեպքերում տնտեսական ստվերային (ոչ ֆորմալ) բաշխում-վերաբաշխումը և հաճախորդությունը նվազագույն մակարդակում գործում են որպես ժողովրդավարական հարաբերությունների վերջին ապաստանը:[1] Խոսքն այսպես կոչված բարոյական տնտեսության կամ գյուղացիական կոմունիզմ ակադեմիական կատեգորիայի մասին է, որը մշակել էր սոցիոլոգ Ջեյմս Սքոթը:[2] Այնուամենայնիվ, իրավապահ մարմինների կոռումպացվածությունը զգալիորեն գերազանցում է հասարակական ցինիզմը:[3]
Պայմանագրեր և խոսակցություններ
Մարիա ՊԼԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ
Մարտի 18-ին Ռուսաստանի և Հարավային Օսիայի նախագահները ստորագրեցին վաղուց պատրաստվող «Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության միջև ինտեգրման և դաշնակցման մասին պայմանագիրը: Պայմանագրի ստորագրմանը նախորդել են զանազան ինտրիգային իրադարձություններ. ստորագրման հետաձգումը, Ռուսաստանի նախագահի անհետացումը, ՀՕՀ արտգործնախարարին անվստահություն հայտնելը, պայմանագրի կարևոր կետերի շուրջ պաշտոնյաների ու քաղաքացիների թեժ բանավեճերը, բայց ի վերջո պայմանագիրը ստորագրվեց այն տեսքով, որով այն ուզում էին տեսնել Հարավային Օսիայի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունները:
Երբ վերևները չեն կարող, իսկ ներքևները չեն կամենում
Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում
Նախաձեռնությունը ներքևից էր: Ներքևներն այլևս չեն կամենում հանդուրժել երկրում տիրող կեղտն ու ավերը: Քաղաքներ և շրջաններ մաքրելու նպատակով խմբեր ստեղծող սովորական քաղաքացիները հարկադրել են իշխանությանը միանալ գործընթացին. փոցխն ու բահը դարձել են ամենապահանջված աշխատանքնային գործիքները: «Մենք կամենում ենք մաքուր քաղաքում ապրելե, – վճռականորեն ասել են նրանք: Ու սկսվեց. «Դուք ուզո՞ւմ եք լինել քաղաքային կամ շրջանային ժողովի պատգամավոր: Կամենո՞ւմ եք դառնալ քաղաքապետ կամ համայնքի ղեկավար: Այդ դեպքում հրավիրում ենք ձեզ շաբաթօրյակի և ապահովում ենք ձեռնոցներն ու փոցխը: Շաբաթօրյակները` շաբաթվա ամեն օրե:
Հայ կանայք` խաղաղության և հակամարտության խաչմերուկում
Քնարիկ ՄԿՐՏՉՅԱՆ
Խաղաղարար ծրագրերի համակարգող,
«Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան»
Երևան
Զինված հակամարտություններում կանանց` որպես հակամարտության ակտիվ մասնակիցների անդրադառնալը գիտական գրականության մեջ համեմատաբար նոր երևույթ է համարվում: Միայն 1990-2003թթ. ընթացքում կանայք մասնակցել են ավելի քան 38 զինված հակամարտությունների: Այնուամենայնիվ, պատերազմների լուսաբանմանը նվիրված առկա համաշխարհային գրականությունը գրեթե միշտ ունեցել է տղամարդկանց մասնակցությունն ընդգծելու միտում :
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԵԴԻԱՅՈՒՄ
Հայաստանի ինտերնետային լրատվամիջոցների հետազոտության արդյունքներ
2014 թ.հոկտեմբերի 1- նոյեմբերի 30
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանի ներկայությունը հայաստանյան ինֆորմացիոն հարթությունում ապահովվում է զանգվածային հաղորդակցական ժամանակակից ալիքներով.
(հայաստանյան եւ ռուսաստանյան ԶԼՄ-ների տարածման ավանդական եւ նորաձեւ միջոցներով), սոցիալական ցանցերով:
Քաղաքական իսլամը Օրհան Փամուկի «Ձյունը» վեպում.
նմանություններ Հյուսիսային Կովկասին
Մարգարիտա ՃԱՂԱՐՅԱՆ
Տնտեսության բարձրագույն դպրոց
Սանկտ-Պետերբուրգ
«Հյուսիսային Կովկասում առկա խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Նկատի ունեմ բնակչության շրջանում պահպանվող հարաբերական աղքատությունը, անգործության բարձր մակարդակը… կոռուպցիայի պարզապես հրեշավոր ծավալները, տարածաշրջանային մակարդակով պետական կառավարման համակարգային ձևախեղումները, իշխանական մարմինների ծայրաստիճան ցածր արդյունավետությունը»
Մուխու Ալիև, Դաղստանի նախագահ
Շուշիում հայերի կոտորածի չպարզաբանված երեք հանգամանք
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Որպես նախաբան
Սրանից ուղիղ 95 տարի առաջ` 1920 թվականի մարտին տեղի ունեցավ Շուշիի հայության կոտորածը: Արցախյան և ընդհանրապես` հայկական մամուլում այս ողբերգությանը շատ են անդրադարձել, գրվել են գրքեր, հրապարակվել են ուսումնասիրություններ: Աննշան բացառություններով` դրանց հիմնական լեյտմոտիվը հետևյալն է. ադրբեջանցիներն ու թուրքերը մեթոդաբար ոչնչացրել են Շուշիի ու շրջակայքի հայերին, անգլիացիների թողտվությամբ և աջակցությամբ փորձելով Ղարաբաղը ենթարկեցնել Ադրբեջանին: