Archive for Օգոստոս 2015

#08 (80) Օգոստոս, 2015

Share

«Միացումը» դեռ չի կայացել

vardges-ovyan1Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող-հրապարակախոս
Ստեփանակերտ

 

1988-ի Արցախյան շարժումից, «Միացում»-ից, որի համար Արցախի ողջ հայ բնակչությունը ոտքի ելավ, անցել է 27 տարի: Գուցե թե շատ մեծ ժամանակահատված չէ 27 տարին, թերեւս նաեւ փոքր ժամանակահատված չէ հայ ժողովրդի երկու հատվածների փոխըմբռնման, իրար ճանաչելու առումով: Հատկապես երբ այդ տարիներին նաեւ պատերազմ է եղել, եւ ղարաբաղցիների հետ ուս-ուսի Հայոց այս հողակտորի ազատության համար պայքարել են նաեւ հազարավոր հայաստանցիներ: Երկու հայկական պետություն է ստեղծվել այդ տարիներին՝ իրենց նախագահներով, վարչապետներով, ԱԺ-ներով, նախարարներով: Պարբերաբար փոխայցելություններ են եղել, միջխորհրդարանական կապերի, համագործակցության մասին բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել: …>>>

Share

ՄԵՆՔ Մայդան չենք. ՄԵՆՔ մարշալ Բաղրամյան ենք

Քաղաքացիական շարժում «ներքեւի՞ց», թե՞ «գունավոր հեղափոխություն»

 

unnamed (1)Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Ֆրիբուրգ, Շվեյցարիա

 

«Ո՛չ թալանին» կամ «Էլեկտրիկ Երեւան» շարժման համատեքստն ու բնույթը

«Էլեկտրիկ Երեւան» շարժումը, ինչպես այն անվանում էին արեւմտյան ԶԼՄ-ները, վեր էր հառնում որպես տարրական քաղաքացիական ու սոցիալական իրավունքների եւ Հայաստանի բնակչությանը տնտեսապես ճնշելու դեմ պայքար: Բողոքողները մերթ ընդ մերթ գտնվում էին երկու վայրում՝ Ազատության հրապարակում (Օպերայի շենքը, որտեղից սկզիբ էր առել Արցախյան շարժումը) եւ Բաղրամյան պողոտայում (որտեղ գտնվում են կառավարական շենքերը): …>>>

Share

Իրանի ազատագրումը Վիեննայում. հաջողություն հարեւանների համար

Евстратов44-300x274Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ


Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության եւ 5+1 խմբի միջեւ ս.թ. հուլիսին Վիեննայում ստորագրված համաձայնությունն, ի հեճուկս փաստաթղթի ողջ հակասականության, բոլոր հնարավորություններն ունի դառնալու Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածաշրջաններում նոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրողությունների կառուցման ելակետ: Ահռելի տնտեսական կարողությունների տեր եւ քաղաքականապես հզոր Իրանի ներուժի ապաշրջափակումը դրական եւ կայունացնող ազդեցություն կունենա Սիրիայի, Եմենի, Իրաքի եւ Աֆղանստանի վրա, կհանգեցնի հարավկովկասյան Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունների ամրապնդմանը եւ կնվազեցնի տարածաշրջանային ապակայունացնողների՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Ադրբեջանի ագրեսիան ու քաղաքական հավակնությունները: …>>>

Share

«Արմենիզացիա». նոր ֆենոմեն ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երեւան

 

Մինչեւ  Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը պարբերաբար նշվում էր, որ Հայաստանը  բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն համագործակցել  հակադիր շահեր ունեցող տարբեր ուժային կենտրոնների հետ:  Իհարկե, հարկ է փաստել, որ դա ոչ միայն դիվանագիտական հարթակում ՀՀ-ի ցուցաբերած ճկունության, այլ նաեւ միջազգային ասպարեզում ստեղծված նպաստավոր դրության արդյունք էր, երբ  տարածաշրջանային դերակատարների շահերը պարզապես մրցակցում, այլ ոչ թե բախվում էին միմյանց:  Ասվածի վկայությունը Արեւելյան գործընկերության ծրագիրն էր: …>>>

Share

Հոգեւոր ծառայությունը հայոց բանակում (ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդություն)

Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ
ՀԱԵ Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն,
ԱՀ ՊԲ N զորամասի հոգեւոր սպասավոր
Ստեփանակերտ

 

Չնայած այն փաստին, որ արդի աշխարհում ռազմական ուժի հզորությունը սերտորեն պայմանավորված է գերժամանակակից ու կատարելագործված զինտեխնիկայի ու սպառազինության հագեցվածությամբ, այդուհանդերձ մարդկային գործոնը` հոգեւոր, հոգեբանական  եւ բարոյական դրսեւորումներով, շարունակում է չկորցնել իր առանցքային նշանակությունը: Եվ դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ այսօր էլ աշխարհի քրիստոնյա շատ երկրներում (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Չեխիա, Դանիա եւ այլն) գործում է բանակային հոգեւորականների` կապելլանների ինստիտուտը: Անգամ ոչ քրիստոնյա որոշ …>>>

Share

Շուշիի տպագրության զարգացման պատմությունից

азсдсдсдсдсд

Կարինե ՂՈՒԼՅԱՆ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի գրադարանավար
Ստեփանակերտ

 

Ինչպես հայտնի է՝ հայ գրքի տպագրությունը սկզբնավորվելով հայրենիքից հեռու, օտար ափերում՝ Վենետիկում (1512թ.), ճյուղավորվեց (Մադրաս, Կալկաթա, Վիեննա, Կ. Պոլիս, Զմյուռնիա եւ այլուր) ու միայն 1771 թվականին հասավ Էջմիածին: Հետեւաբար, Շուշին, հայ տպագրության այս կարեւորագույն օջախը, բուն Հայաստանում, Էջմիածնից հետո, ըստ հերթականության, երկրորդն էր, իսկ ամբողջ Այսրկովկասում երրորդը՝ Թիֆլիսից (1823թ.) հետո: Մեսրոպատառ առաջին գիրքը՝ «Պատմություն Սուրբ Գրոց» խորագրով, Շուշիում լույս տեսավ 1828 թվականին, շվեյցարացի քարոզիչների կողմից բացված առաջին տպարանում: …>>>

Share

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը վերսկսելու է փողոցային պայքարը

Նախաձեռնության անդամները փակագծերը չեն բացում, թե ինչ գործողությունների կդիմեն այս անգամ՝ միաժամանակ չբացառելով Բաղրամյանը կրկին փակելու տարբերակը

 

Բաղրամյան պողոտան մոտ տասն օր փակած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից կրկին կանցնեն քաղաքաղաքացիական անհնազանդության գործողությունների՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ համարելու պահանջով: …>>>

Share

Իրան. պատժամիջոցները շրջանցելու փորձ  

Սերգեյ Սարգսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

 

Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն ավելի քան տասը տարի շարունակվող բանակցություններում անգամ նախնական համաձայնագրերի կնքումը հնարավոր է դարձրել որոշ չափով թուլացնել երկրի հանդեպ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները: Սակայն դրանք ամբողջովին հանելու մասին խոսք չկա: Պատժամիջոցների մասնակի հանումը նույնպես մեծ հարցականի տակ է: …>>>

Share

Մերձավոր Արեւելքում թուրք-իրանական մրցակցության շուրջ

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 26-ին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով Եմենի դեպքերի մասին, հայտարարել է, որ իրենք կարող են լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտությանը, ինչպես նաեւ քննադատության է ենթարկել Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը. «Իրանի դիրքորոշումն անկեղծ չէ, որովհետեւ դրանում առկա է դավանաբանական հռետորաբանություն: Իրանն ու ահաբեկչական խմբերը պետք է դուրս գան Եմենից: …>>>

Share

Ինտեգրացիոն գործընթացների օպտիմալ լուծումը

Արդյոք Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ի չիք չե՞ն դարձնի ԵՏՄ անդամակցությունից ակնկալվող դրական տեղաշարժերը, էլ ավելի չե՞ն բարդացնի մեր երկրի տնտեսական վիճակը: Այս հարցերի շուրջ է մեր հարցազրույցը տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ:

…>>>

Share