Archive for Սեպտեմբեր 2015

#09 (81) Սեպտեմբեր, 2015
kazm Sept-2015+

Share

«Արցախյան ջիհադի» հրավերը անվտանգության նոր մարտահրավեր է ստեղծում տարածաշրջանում  

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Հայաստանի Հանրապետության տարածքից ընդամենը 700 կիլոմետր հեռավորության վրա աշխարհն առերեսվում է  21-րդ դարի անվտանգության գլխավոր սպառանլիքներից մեկի` «Իսլամական պետության» արյունոտ  և բարբարոս գործունեության հետ: Հնագույն քաղաքակրթության գոհարներն ընկնում են մեկը մյուսի ետևից, միլիոնավոր մարդկային  ճակատագրեր են խեղվում` դառնալով իսլամի ծայրահեղ չափաբաժնի գլխավոր զոհերը: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը, …>>>

Share

Եզդիները Մերձավոր Արևելքի ճգնաժամից հետո. արևի սպասմամբ

Ագիթ ՄԻՐԶՈԵՎ
«Analytical Center for Interethnic Cooperation and Consultations» (ACICC) կազմակերպության գործադիր տնօրեն
Թբիլիսի


Տարբեր աղբյուրների համաձայն՝ տվյալ պահին աշխարհում կա շուրջ մեկ միլիոն եզդի։ Ամենախոշոր սփյուռքն Իրաքում էր՝ ավելի քան 500 հազար հոգի։ Ողջ պատմության ընթացքում այս ժողովուրդը կրոնական պատկանելության պատճառով հալածանքների է ենթարկվում։ Օրինակ, Օսմանյան կայսրությունը տարբեր տվյալներով 72 անգամ իրականացրել է եզդիների ջարդեր և ցեղասպանություն՝ ստիպելով նրանց մահմեդականություն ընդունել: …>>>

Share

«Կալաշնիկովի» կոդով սոցիալական վերելա՞կ

Ռոջավայի (Հյուսիսային Սիրիա) կանանց ջոկատները

Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Վաշինգտոն (ԱՄՆ)

 

Ռոջավայի իդեալիստները. հայրիշխանության դեմ պայքարողնե՞ր, թե՞ (հակա)ահաբեկիչներ

 Ռոջավան այսօր լրագրողների ամենաշատ այցելած տեղերից է աշխարհում։ Ամենաարմատական խաղաղասերներն անգամ «գորովանում» են՝ լսելով կոմունալիստական հեղափոխության և ինքնամոռաց դիմակայության խորհրդանիշ Ռոջավայի նահանգի անունը։ Իրադարձությունների վայրից հասնող տեղեկությունների համաձայն՝ այս չճանաչված և բոլորովին ոչ ամենաարհեստավարժ ու փորձառու բանակը սպառազինված է «հնամենի» կալաշներով և թշնամուց խլված զինամթերքով …>>>

Share

Վրաստան. Ռուսաստանի և Սիրիայի միջև

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

Համաշխարհային ահաբեկչության լրջագույն բաղադրիչներից է այսպես կոչված «Իսլամական պետությունը», որը, բնականաբար, վտանգավոր է համաշխարհային ողջ հանրության համար։  Այս վտանգն այլևայլ տարածաշրջանների դեպքում տարբեր չափով է արտահայտված։

Վրաստանի պարագայում ԻՊ-ի հարուցած ուղիղ վտանգներն ու սպառնալիքներն, ըստ իս, որոշակիորեն չափազանցված են …>>>

Share

Թուրքական արկածախնդրությունը Սիրիայում. վճարելու ժամանակը մոտ է

Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Երևան

Նախքան «արաբական գարնան» գալուստը թուրք-սիրիական հարաբերությունները ծաղկում էին ապրում: Միջպետական սերտագույն բարեկամական հարաբերությունները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարների` Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Բաշար Ասադի ու նրանց ընտանիքների միջև աշխարհին ի ցույց դրվող ընկերական հարաբերություններով:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ 2011թ. մարտին «արաբական գարունը» հասավ Սիրիա: Այս երկրում, ինչպես և մի շարք այլ արաբական երկրներում, սկիզբ առավ և ԱՄՆ-ի աջակցությամբ գնալով մեծ թափ ստացավ հակակառավարական զինված շարժումը: …>>>

Share

Դուրս կմղվե՞ն արդյոք քրիստոնյաները Մերձավոր Արևելքից

Կարո՞ղ է արդյոք գոյատևել Մերձավոր Արևելքի՝ օրեցօր ավելի ու ավելի կոշտ հալածանքների և հակամարտությունների ենթարկվող քրիստոնեությունը քրիստոնեական քաղաքակրթության օրրան հանդիսացող այս տարածաշրջանում։

Բի Բի Սի-ի թղթակից Ջեյն Քորբինն  անցել է ողջ Մերձավոր Արևելքով, ներառյալ Իրաքն ու Սիրիան։ Նա ուսումնասիրել է այնտեղ ապրող քրիստոնյաների ճակատագիրը,որոնք հարյուր հազարներով ստիպված են փախչել այս տարածաշրջանում թափ հավաքող ռազմատենչ իսլամի սպառնալիքից։

Որքան ավելի վեր եմ մագլցում իրաքյան Նինվեի դաշտավայրի թեք ու զառիթափ լեռնային արահետով …>>>

Share

Ինչո՞ւ Թուրքիայի համար ավելի կարևոր է պատերազմել քրդերի, քան ԻՊ դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երդվել է ոչնչացնել քրդական ընդհատակը և այժմ նա լի է իր մտադրությունների լրջությունը կենաց-մահու գնով ցուցադրելու վճռականությամբ։ Սակայն,  Էրդողանի համար ահաբեկչության դեմ պայքարը միակ նպատակը չէ։ Խոսքը թուրք առաջնորդի յուրահատուկ ռազմավարության մասին է՝ շատ կարևոր տարեթիվ՝ նոյեմբերի 1-ին ընդառաջ։ Այդ օրը Թուրքիայում կայանալու են երկրորդ ընտրությունները։

Հունիսին Էրդողանը ջախջախիչ պարտություն է կրել։ Այս անգամ նա չի կարող իրեն պարտվել թույլ տալ։ …>>>

Share

ԻԼԻՊ-ից ձերբազատվելու համար թուրքերը նախ պետք է ազատվեն Էրդողանից

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

 

Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:

Բրիտանական «Գարդիան» պարբերականը հայտնել է, որ մայիսին, երբ Միացյալ Նահանգների հատուկ ուժերը Արևելյան Սիրիայում շրջապատեցին և սպանեցին ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Սայաֆին, հարձակման ժամանակ առգրավված փաստաթղթերը բացահայտեցին Անկարայի սերտ համագործակցությունը ԻԼԻՊ-ի հետ: …>>>

Share

Քաղաքագետ. Թուրքիայի ռմբակոծությունները բացարձակ իմիտացիա են

Թուրքիան գերազանցապես զբաղվում է քրդերի ոչնչացմամբ, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հատուկ տվյալների համաձայն՝ Թուրքիայի ռմբակոծություններն «Իսլամական պետության» դեմ բացարձակ իմիտացիա են, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ …>>>

Share

Հարցազրույց Հենրի Քիսինջերի հետ

Հենրի Քիսինջեր

Հենրի Քիսինջեր

 Ջեյկոբ Հեյլբրան.- Ինչո՞ւ է ռեալիզմն այսօր ենթարկվում հարձակումների՝ որպես անկարող մոտեցում արտաքին քաղաքականությանը։ Կամ, առնվազն, ոչ այնքան նշանակալի, ինչպես 1970-ականներին էր, երբ ղեկին այնպիսի ականավոր գործիչներ էին, ինչպիսին են Հանս Մորգենթաուն, Ջորջ Քենանը, Դին Աչեսոնը և Դուք։ Ի՞նչ է փոխվել։

Հենրի Քիսինջեր. -Չեմ կարծում, թե իմ հայացքներն այս հաշվով 1970-ականներից հետո շատ են փոխվել։ Ես միշտ ազգային շահերի ընդլայնիչ մեկնաբանման կողմնակից եմ եղել, և ռեալիզմի՝ որպես իդեալիզմի տարատեսակի դեմ փաստարկների մեծ մասը, իմ կարծիքով, հորինված է։ Գոյություն ունի ուժը …>>>

Share