Archive for Հոկտեմբեր 2015

 #10 (82) Հոկտեմբեր, 2015

Share

Հանրային կոնսենսուսը որպես ուղիղ ճանապարհ

IMG_0518Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի խմբագիր
Ստեփանակերտ


«Հուսալքված» Մեծեր

Քրիստոսի ծննդից մոտ 5 դար հետո հայոց պատմահայր Մովսես Խորենացին գրել է իր հանրահայտ «Ողբը»: Այնտեղ տրված գնահատականներին ծանոթ ենք դեռեւս աշակերտական նստարանից. ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, փողով ընտրված, կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, պատվասեր, քան աստվածասեր, աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, դատավորները՝ կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, իշխանները՝ հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, «եւ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»: Ու որպես դատավճիռ՝ «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»: …>>>

Share

Հայ ժողովրդի օրակարգը 21-րդ դարում․ մարտահրավերներ ու սպառնալիքներ

Hrachia ArzumanyanՀրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ռազմավարական հետազոտությունների «Աշխարհ» կենտրոնի     տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու
Ստեփանակերտ

Հայ հանրային օրակարգի շուրջ բանավեճը պետք է միանգամայն ողջունել։ Այն հույս է ներշնչում, որ այս տրամախոսության կարևորության ըմբռնումը դառնալու է ոչ միայն փորձագետների նեղ շրջանակի, այլև լայն հասարակության հետաքրքրության առարկա։ Հայոց նորագույն պատմությանն արված անգամ հպանցիկ ակնարկը ցույց է տալիս, թե որքան հաճախ էր հայությունը ներքաշվում այնպիսի հարցերի և խնդիրների քննարկման մեջ, որոնք ծավալվող իրադարձությունների ֆոնին լավագույն դեպքում անկարևոր էին, իսկ վատթարագույն դեպքում՝ բացասաբար էին ազդում Հայաստանի ապագայի վրա։  Իրավիճակը համարժեք կերպով …>>>

Share

Հանրային օրակարգի հիմնահարցը հայ ժամանակակից փոխակերպվող հասարակությունում

Movses DenirchyanՄովսես ԴԵՄԻՐՃՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ
Երևան

Որևէ հասարակության քաղաքական կյանքում հանրային օրակարգի առկայությունը կատարում է բանակցությունների և համաձայնությունների միջոցով մարդկանց և ռեսուրսները միավորելու և օրակարգային խնդիրների լուծմանը նպատակային ծառայեցնելու կարևոր գործառույթ: Սակայն հանրային օրակարգի ձևավորումը, որքան էլ նպատակահարմար կամ անհրաժեշտ լինի, երկարատև գործ է և կախված է առավելապես երկու երևույթներից՝ քաղաքականությունից և հանրային մշակույթից: …>>>

Share

«Հանրային օրակարգ» եզրի պատմական ու բովանդակային ուրվագծման փորձ

Ara NedolyanԱրա ՆԵԴՈԼՅԱՆ
Հրապարակախոս
Երևան

Հասկանալու համար, թե ինպիսին պետք է լինի Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքի մասնակից սուբյեկտների կողմից առաջարկվող, ձևավորվող այն տեսլականը, ծրագիրը, ինքնաբնութագրումը, որը կկարողանա գնահատվել հասարակության կողմից իբրև «հանրային օրակարգ», նկատենք սկզբից, թե հասարակական զարգացման ինչպիսի օրակարգ է առաջարկվել ու պարտադրվել Հայաստանին իշխանության կողմից: Երկրաչափորեն՝ այդ օրակարգը (կամ համակարգը), եղել է բրգաձև՝ վերեևում այն 40, թե 400,  ընտանիքանոց կամ անհատանոց ընտրանին, որը հսկում է երկրի տնտեսական կյանքը և հետևաբար՝ բոլոր մնացածների առօրյան: …>>>

Share

Հայկական ԶԼՄ-ների կողմից հասարակական օրակարգի ձևավորման նրբությունները

Davit StepanyanԴավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Վերջին տասնամյակը Հայաստանում նշանավորվել է կոնտենտի (բովանդակության) եւ քաղաքակիրթ երկրներում օրակարգ կոչվող երեւույթի բուն էության ամբողջական ու նպատակաուղղված նենգափոխմամբ: Ցավով ստիպված ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունների այս նախաձեռնության գլխավոր գործիքը հայրենի ԶԼՄ-ներն են:

Դարձյալ ցավով պետք է նշել, որ հանրային օրակարգը միտումնավորապես նենգափոխելու, իսկ իրերն իրենց անունով կոչելու դեպքում՝ հայ հասարակության մի ստվար զանգվածի բթացնելու …>>>

Share

Ո՞վ կլինի ժառանգորդը

Karen HarutyunyanԿարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ           
civilnet.am գլխավոր խմբագիր
Երևան

«Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ,  ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչև առաջնորդ դառնալը:  Երկրորդը՝ վախենամ,  որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ՝ ով կարող է լինել և,  իմ խորին համոզմամբ,  յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է՝ տեսնել, թե ով է իրեն փոխարինելու,  բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամում, 1-ը հոկտեմբերի, 2015թ., Վաշինգտոն: …>>>

Share

Կեղծ օրակարգերի մահաբեր տագնապը

Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ոժերի շփման գծում ադրբեջանական արկակոծման հետևանքով հայկական հենակետում ունեցել ենք չորս զոհ: Ադրբեջանը փաստորեն շարունակել է հրադադարի սանձարձակ խախտումները, որոնք սեպտեմբերի 24-ին էլ Տավուշի մարզում հանգեցրել էին երեք խաղաղ բնակչի մահվան: Փաստորեն, վերջին երկու օրերին հայկական կողմը ունեցել է յոթը զոհ: Սա իսկապես արտառոց իրադրության վկայությունն է: …>>>

Share

Արհեստական օրակարգեր

Արհեստական օրակարգերը ձեւավորվում են կա՛մ երկրից դուրս եւ պարտադրվում մեր կառավարությանը, կա՛մ էլ ձեւավորվում հենց կառավարության կողմից` պարտադրվելով հասարակությանը:

Հիշում եմ 2008-ի փետրվարին, երբ հասարակության ուշադրության կենտրոնում էր զանգվածային ընդվզումը, «Հայլուրը» օրակարգային էր դարձնում այնպիսի «կարեւոր» թեմաներ, ինչպիսիք են «Իսրայելի դրոշի» հայտնվելը Ազատության Հրապարակում կամ …>>>

Share

«Չեմ ուզում, որ դադարենք համեմատել մեզ լավագույնների հետ»

Рубен Варданян Фото: PAN Photo

« Չի ստացվի հասնել երազանքին, եթե մի նախաձեռնություն-աղյուսը իր հետ չքաշի-տանի մյուսներին »

 Գործարար,բարերար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հայաստանում իրականացվող հավակնոտ ու մեծ ներդրումներ պահանջող իր տարբեր նախաձեռնություններով կարծես փորձում է հայաստանցիներին վերադարձնել լայն հեռանկարներով ու երկարատեւ ծրագրերով ապրելու հմայքն ու առավելությունները: …>>>

Share

Խթանել  «ՄԱԿ-ի կայուն զարգացում 2030»    օրակարգը

ՄԱԿ-ի յոթանասուներորդ տարեդարձի կապակցությամբ 2015թ. սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում՝ կազմակերպության գլխավոր շտաբում, հավաքվել էին  մի շարք  պետությունների  և կառավարությունների  ղեկավարներ և բարձրագույն ներկայացուցիչներ՝  ընդունելու  «Կայուն զարգացման համաշխարհային նպատակները»: Համաշխարհային առաջնորդներն ընդունեցին պատմական որոշում՝ համապարփակ, երկարաժամկետ և մարդակենտրոն  կանոնակարգ՝ հիմնված համամոլորակային և  փոփոխվող նպատակների և թիրախների վրա: …>>>

Share