#11 (83) Նոյեմբեր, 2015
Archive for Նոյեմբեր 2015
Հրապարակային տարածությունը և սոցիալապես տաբուացված թեմաները, կամ՝ կա՞ր, արդյոք, սեքս ԽՍՀՄ-ում
Հատուկ համարի հայեցակագ
Ներածական
Տաբուացված թեմաները տարբեր բացատրական հնարքներով ներթափանցաբար առկա են բոլոր հասարակություններում։ Ինչպիսի՞ ծառայություն են մատուցում հասարակություններին այս արգելքները. ո՞րն է դրանց սոցիալական գործառույթը։ Այս համարի տեքստերը փորձում են պատասխանել միայն խոսակցական տաբուների հետ կապված որոշ հարցերի։ Ինչո՞վ էկարևոր այս համարի թեման. ո՞րն է դրա արդիականության գրավականը մեր ամսագրի ստեղծողների և, առհասարակ, համընդհանուր ինտելեկտուալ հասարակությունների համար։ Ամեն ինչ պարզ է, բայց, միաժամանակ, բավականին բարդ։Հարցն այն է, որ տաբուացված թեմաների թիվը ճշգրիտ չափանիշ է կառավարող վերնախավի ժողովրդավարականության …>>>
Արցախյան գլխավոր տաբուն և դրա փոխակերպումը
Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերլուծաբան
Ստեփանակերտ
Ինչպես նշում են «բիհեյվիորիստական» (վարքաբանական) խնդիրներով զբաղվող փորձագետները՝ մարդկային պահվածքը պայմանավորված չէ միայն ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակությամբ: Գրեթե բոլոր հասարակություններն ունեն արժեքներ և ընդունելի պահվածքի չափանիշներ: Եվ գրեթե բոլոր հասարակություններն իրենց անդամներին քաջալերում, իսկ շատ դեպքերում էլ պարզապես պարտադրում են հավատարիմ լինել այդ արժեքներին ու չափանիշներին:Մշակույթները, կրոնները և հասարակությունները ուղղորդում են իրենց հետևորդների ևանդամների պահվածքն ու մտքերը համապատասխան սպասելիքներով, կանոններով և օրենքներով: Վարքագծային ուղեցույցների այդ ամբողջությունը գիտնականները նորմեր են անվանում, և տաբուներն այդ նորմերի մասն են: Վերջիններս հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքի ամենատարբեր ասպեկտների վրա: Այդ ուղեցույցների ամբողջությունից է շատ հաճախ կախված, թե մենք ինչպես ենք շփվում մարդկանց հետ, ինչ ենք հագնում, ինչ ենք ուտում և այլն: …>>>
«Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք» կամ տաբուներից ձերբազատվելու ժամանակը
Արթուր ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ
Միջազգայնագետ
Երևան
Հայկական իրականության մեջ ցանկացած երևույթ ունի իր արտաքին, մակերեսի վրա գտնվող և առավել թաքնված ու իրական դրսևորումները, և դա արդարացիորեն վերաբերում է նաև Հայաստան[1]-Սփյուռք[2] հարաբերություններին: Մի կողմից՝ աշխարհասփյուռ հայություն, «Մեկ ազգ, մեկ մշակույթ», Հայկական լոբբի, 200 միլիարդ դոլարն անցնող հայկական համաշխարհային կարողություն և ի վերջո, Սփյուռքի նախարարություն ու համահայկական թելեթոն, մյուս կողմից՝ խաբված սփյուռքահայ գործարար, շահագործվող բարեգործ, «Ով առաքելական չէ, նա հայ չէ» բանաձև ու ներկայից չափազանց հետ ընկած պատկերացումներ հայկական երկու պետությունների առօրյայի ու հայաստաբնակների հոգսերի մասին: Արդյունքում՝ փոխադարձ …>>>
«Անցանկալի» թեմաները սփյուռքահայ պատմագրության մեջ
Սույն ուսումնասիրությունը նախապատրաստական փուլում էր տարիներ շարունակ: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին Երևանի «Ականաթ» սրճարան-պատկերասրահում այս թեմայով կարդացած դասախոսությունից հետո սա իմ տեսակետները տպագիր արտահայտելու առաջին փորձն է: Կփորձեմ տեսականորեն համակարգել անցած երեսուն տարիներին կուտակած իմ անձնական փորձառությունը` Բեյրութում, Երևանում (Միխայիլ Գորբաչովի այսպես կոչված վերակառուցման տարիներին), Լոնդոնում ու Դիրբորնում (Միչիգան, ԱՄՆ)` որպես սփյուռքահայ անհատ, որպես պատմության մեջ մասնագիտացող ուսանող, որպես նույն առարկայի դասախոս և որպես տարբեր ժամանակներում երկու տարբեր …>>>
Խորհրդային Լորդ Վոլան-դե-Մորտը
կամ «այն, ինչի մասին խոսել չի կարելի»
Վիկտոր ՎՈՐՈՆԿՈՎ
Անկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն
Սանկտ Պետերբուրգ
Սույն հոդվածում կցանկանայի ընթերցողի դատին հանձնել Խորհրդային Միությունում տաբուի ոլորտի հայեցակարգի բացատրությունը։ Տաբուացման նկարագրված մեխանիզմն ապրում է նաև խորհրդային տեսակի սոցիալիզմի մահվանից հետո։ Թեև նախորդ հասարակական հաստատություններն արդեն քառորդ դար առաջ գործնականում դադարել են գոյություն ունենալ, դրանք խորապես
դաջվել են անգամ այն մարդկանց գիտակցության մեջ, որոնք խորհրդային հասարակությունոում մեկ իսկ օր չեն ապրել։ Համենայն դեպս, այսպես է պնդում Հարթված շավղից (path dependency) կախվածության նեոինստիտուցիոնալ տեսությունը։ …>>>
Արգելված արվեստը հյուսիսկովկասյան քաղաքում
Քաղաքային տարածության անհատականացումը և արգելված թեմաների շոշափումը
Զիգրիդ ՇԻՍԵՐ
Վիեննա
Վիեննայի համալսարանի ասպիրանտ
Այս հոդվածը վերլուծում է Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում գեղարվեստական անօրինական գործունեության հետևանքով տարածության վերափոխման սոցիալական և նյութական հետևանքները:
Առաջին՝ հոդվածում ուսումնասիրվում է փողոցային հատուկ մշակույթի տեղայնացումն ու դրա հասարակա-տարածական չափումները և խորանում է այդ տարածությունների …>>>
Սեքսիզմն ադրբեջանական մամուլում, կամ կին վիրավորելը՝ որպես զսպաշապիկ
Գյունել ՄԵՎԼՈՒԴ
Անկախ լրագրող
Բեռլին
Սեքսիզմն ու ԶԼՄ-ները. ո՞ւր ենք գնում։ Հարավկովկասյան հանրապետություններում ընդունված չէ խոսել ԶԼՄ-ների միջոցով սեքսիզմի՝ սեռային/գենդերային հատկանիշներով քարոզվող խտրականության մասին։ Պարզապես այսպիսի ավանդույթ չի ձևավորվել ոչ «վերևի»՝ ակադեմիական, և, առավել ևս, ո՛չ «ներքևի»՝ ժողովրդական մակարդակներում։ Թե ո՞ր հանգամանքների բերմամբ այն չի ձևավորվել՝ այլ հարց է։ Այնուամենայնիվ, Կովկասում թե՛ …>>>
Կարմիր խնձորի, հիմենոպլաստիկայի և վհուկների որսի մասին.
մեր ավանդույթի տառն ընդդեմ սեռական հեղափոխությա՞ն
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Դիրբորն-Միչիգանի համալսարան
ԱՄՆ
Չբացված փաթեթավոր նվե՞ր, թե՞ խաղագնդակ։ Հիմենոպլաստիկայի դասերը Հայաստանում։ Վերջերս list.am կայքում հանդիպեցի մի տեղեկության, թե Հայաստան է ներկրվել արհեստական կուսաթաղանթի խմբաքանակ… Այսպես էլ ծնվեց սույն հոդվածը գրելու գաղափարը։ …>>>
Տան պատերից դուրս
ԼԳԲՏ այլընտրանքային դիսկուրսի ձևավորման խոչընդոտներ
Լուսինե ՍԱՂՈՒՄՅԱՆ
Անկախ հետազոտող
Երևան
Հայաստանը աչքի չի ընկնում ԼԳԲՏ անձանց` հասարակության մեջ ընդունված լինելու բարձր մակարդակով: Ավելին, հետազոտությունները (Կովկասյան Բարոմետր, Համաշխարհային արժեքների հարցում) ցույց են տալիս, որ հասարակության խիստ մեծամասնությունը (95-97%) անհանդուրժող դիրքորոշում է արտահայտում ԼԳԲՏ նկատմամբ: Նմանատիպ վերաբերմունքը պայմանավորված է մի շարք գործոններով: Խորհրդային միության տարիներին և անկախության առաջին տարիներին, մինչև Հայաստանի՝ Եվրոպական Խորհրդին անդամակցությունը (2003 թ.), Հայաստանում նույնասեռ տղամարդկանց սեռական կապը քրեորեն հետապնդելի արարք էր համարվում: Այս հանգամանքը ոչ միայն բացառում էր ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը հասարակության մեջ, այլև խոչընդոտում ԼԳԲՏ հանրային դիսկուրսի ձևավորմանը: …>>>
Եթե ծեծում է, ուրեմն սիրու՞մ է
Բռնությունը վրաց ընտանիքում՝ որպես արգելված թեմա
Էդիտա ԲԱԴԱՍՅԱՆ
Լրագրող
Թբիլիսի
Բոլորիս մանկությունից ծանոթ է. «Ծեծում է, որեմն՝ սիրում է» արտահայտությունը։ Ու թեև ես այն շատ եմ լսել, երբեք չէի կարող հասկանալ դրա իմաստը. ո՞րն է բռնի սիրո՝ բռնարար հարաբերությունների էությունը։ Ինչպե՞ս կարող է քեզ սիրող մարդը քեզ սառնասրտորեն սպանել։
Կովկասում, մասնավորապես Վրաստանում, տղամարդը նույնացվում է քաջարի մարտիկի, ով պատրաստ է պաշտպանել իր ընտանիքն ամեն տեսակ արհավիրքներից։ Երբ Վրաստանում կանանց կենացն են …>>>