Archive for Նոյեմբեր 2015

Ռուսաստանը՝ Ղրիմից հետո

artatputyun LipmanՄարիա Լիպման. “Այն քաղաքական ընդդիմությունը, որը կարող էր մրցակից լինել Պուտինին, աստիճանաբար զրոյացվում է”

Ամերիկայի ձայն. Ռուսաստանին Ղրիմը պետք է, որպեսզի ԱՄՆ-ին դարձնի Արևմուտքի թշնամական վերաբերմունքի խորհրդանիշ

Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հեռանկարները բացարձակապես պատրանքային են՝ գտնում է նորերս ստեղծված “Կոնտրապունկտ” առցանց հանդեսի գլխավոր խմբագիր Մարիա Լիպմանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուժեղացող քաղաքական դիմակայության պայմաններում Ռուսաստանը Ղրիմն օգտագործում է որպես գործիք՝ Ամերիկան դարձնելու համար Արևմուտքի թշնամական վերաբերմունքի խորհրդանիշ, հաղորդում է Ամերիկայի ձայնը։ …>>>

Share

Գուգարքը Սումգայիթից հետո

«Այդ օրը եկանք դպրոց, ադրբեջանցի աշակերտներից ու ուսուցիչներից մարդ չկար, դպրոցի տնօրեն Ալի Ալասկյարովին հարցրինք՝ ո՞ւր են, ասաց, որ բոլորը ավտոբուսներով փախել են Հայաստանից»,- պատմում է Գուգարքի շրջանի (այժմյան Լոռու մարզ) Շահումյան գյուղի ինտերնացիոնալ դպրոցի տնօրենի դաստիարակությանգծով տեղակալ Ռիմա Սարգսյանը:

1988թ. փետրվարի 26-ն էր. Սումգայիթի դեպքերից երկու օր առաջ: …>>>

Share

Ընտանեկան բռնությունը, սոցիալական փոփոխությունները (mutation) և գենդերային դերաբաշխումը (assignation) Հարավային Կովկասում. Հայաստան և Ադրբեջան

artatputyun Sofa (2)Այս հոդվածը վերաբերում է հարավկովկասյան երկու երկրներում` Ադրբեջանում և Հայաստանում ընտանեկան վարքագծի ձևափոխություններին (transformation) և հասարակական փոփոխություններին (մուտացիաներին, mutations): Նախ՝ այն ուսումնասիրում է այս հասարակություններում ընտանեկան կառույցների, հավատարմության համակարգերի և հեղինակության հարաբերությունների պատմությունը: Հոդվածի հետաքրքրության առանցքում են նաև գենդերի հայեցակարգն (la notion de genre) ու Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում ի հայտ եկած ընտանեկան բռնությունը: Երկրորդ՝ սույն հոդվածը, հիմնվելով ժողովրդագրական և …>>>

Share