Archive for Դեկտեմբեր 2015

 #12 (84) Դեկտեմբեր, 2015Резервная_копия_Резервная_копия_Dectember

Share

Ղարաբաղյան կարգավորումը 2015 թվականին

MM for mediaՄասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

2015 թվականն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր երեք կողմերի համար հագեցված էր զանգվածային միջոցառումների և համազգային քվեարկությունների անցկացման տեսանկյունից։ Ողջ տարվա ընթացքում և հատկապես ապրիլին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անցկացվել են Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնածավալ ոգեկոչման արարողությունները, մայիսին տեղի են ունեցել ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները [1], հունիսին Բաքվում կազմակերպվել են առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, նոյեմբերին Ադրբեջանում կայացել են խորհրդարանական ընտրությունները, իսկ դեկտեմբերին Հայաստանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
…>>>

Share

Դժվար տարի էր

ChanyaԻզիդա ՃԱՆԻԱ
«Նուժնայա գազետա» թերթի խմբագիր
Սուխում

 2015-ը Աբխազիայի համար ամենածանր տարիներից էր։ Եվ բանը միայն ռուսական ռուբլու արժեզրկումը չէ (իսկ Աբխազիայում շրջանառվում է ռուբլին). 2015 թվականը բեկումնային էր Աբխազիայի համար։

2014 թվականի բուռն իրադարձություններից հետո (կապված իշխանափոխության հետ) պարզվեց, որ երկիրը ոչ միայն ահռելի արտաքին, այլև ներքին պարտքեր ունի։ Հսկայածավալ ու անիմաստ շինարարական նախագծերը ավարտին չհասցվեցին,  նախորդ իշխանությունը ժառանգություն է թողել նաև շինարարներին հսկայական պարտքեր։ Եթե դրան նաև ավելացնենք բոլոր ոլորտները ներթափանցած կոռուպցիան և մաշված ենթակառուցվածքները, ապա լավատեսության նշույլ անգամ չեն առաջացնի այս համապատկերում նոր իշխանության խոստացած բարեփոխումներն ու կենսամակարդակի բարձրացումը։ …>>>

Share

2015-ը վերանայման տարի էր ԵՄ-ի հարևանության քաղաքականությունում

AnnaԱննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Շուրջ 11 տարի է անցել «Եվրոպական հարևանության քաղաքականության» և 6 տարի՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի մեկնարկից հետո:  Հարևանների հետ հարաբերություններում 2015-ին  ԵՄ-ն որդեգրեց վերափոխման մարտավարությունը, որը հիմք նախապատրաստեց հետագա առավել արդյունավետ համագործակցության համար: Այս տարվա համար առանցքային էին երկու իրադարձություն, որոնք էլ մատնանշեցին ԵՄ-ի և հարևանների քաղաքական երկխոսության հետագա  տեսլականը: …>>>

Share

Վրաստան. տարվա արդյունքները՝ երեք տեսանկյունից


gella-vasadzeԳելա ՎԱՍԱՁԵ
Քաղաքագետ
Թբիլիսի 

Հայտնի պատմաբան Լև Գումիլևը, որի անունն այսօր շատ անխղճաբար է օգտագործվում անսկզբունք քաղաքական տեխնոլոգների կողմից, իր ժամանակին պատմական իրադարձությունները գնահատելու համար առաջարկում էր երեք տեսանկյուն՝ մկան բնից, բլրի գագաթից և թռչնաթռիչք բարձրությունից։ Այսպիսի մոտեցումը շատ հետաքրքիր է, քանի որ թույլ է տալիս քննել զանազան երևույթներ հասարակ մարդկանց և մեծ քաղաքականության վրա դրանց ունեցած ազդեցության տեսանկյունից։ Եկեք մենք էլ փորձենք քննել Վրաստանում և Վրաստանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն այս երեք տեսանկյուններից։ …>>>

Share

Մերձավոր Արևելք. 2015 թվականը՝ հույսերի տարի, 2016 թվականը՝ լճացմա՞ն տարի

Anton-photoԱնտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ

2015 թվականը Միջին Արևելքի՝ աշխարհի թերևս ամենաքննարկվող և վտանգավոր տարածաշրջանի, համար դարձել է հույսերի տարին։ Հույսն այն էր, որ անգամ թանկ գնով խաղաղությունն, այնուամենայնիվ, հնարավոր է։ Այս հույսը մեծ և ոչ մեծ տերությունների՝ միմյանց հետ պայմանավորվելու, գործողությունները համակարգելու և ահաբեկիչների դեմ միասնաբար հանդես գալու ջղաձիգ փորձերի պատճառ է դարձել։ Այն, որ «Իսլամական պետություն», «Ջաբաաթ ալ Նուսրա» խմբավորումները կամ դրանց ճյուղավորումներն ահաբեկիչ են, տվյալ պահին հասկանում են բոլորը կամ համարյա բոլորը։ …>>>

Share

Ռուսաստանյան ռազմավարության վերանայման միտումները Հայաստանում

Davit StepanyanԴավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Ռուսաստանն իր կովկասյան քաղաքականությունում՝ ընդհանուր առմամբ, և Հայաստանում՝ մասնավորապես, ավանդաբար հենվում էր գործող իշխանության վրա առնվազն 1991 թվականից՝ հետխորհրդային երկրների անկախության ձեռքբերումից ի վեր։ Սակայն, ելնելով ոմանց կողմից դեռևս թյուրիմացաբար Ռուսաստանի ֆորպոստ դիտվող Հայաստանի արտաքին քաղաքականության, մեղմ ասած, անկանխատեսելի լինելու հանգամանքից, Մոսկվան վերջին տարիներին սկսել է հենվել նաև գործադիր իշխանության մեջ ուղիղ ներկայացվածություն չունեցող քաղաքական կուսակցությունների վրա։ Այս միտումն առանձնակի տարողություն է ստացել 2015 թվականին։   …>>>

Share

Երեք նախագահները և ժողովրդի թշնամին

Հարավային Օսիան զբաղեցնում է 3.900 քառ. կմ տարածք և ունի շուրջ 51000 բնակիչ՝ ըստ վերջին համընդհանուր մարդահամարի տվյալների։
Պահանջված չլինելու և գոյության տարրական պայմանների բացակայության պատճառով հանրապետության մտավորականության զգալի մասը 80-ականների վերջից ստիպված էր հեռանալ երկրից և մշտական բնակության վայրեր …>>>

Share

Ավազ Հասանով. Դեպի Ռուսաստան շրջադարձի գաղափարն Ադրբեջանում քչերին է գրավում

Հումանիտար հետազոտությունների միության (Բաքու) տնօրեն Ավազ Հասանովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների հեռանկարների մասին, մեկնաբանում Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ Բաքվի հարաբերությունների հեռանկարները: …>>>

Share

Իլգար Վելիզադե. Ադրբեջանի հետ Եվրամիության և ԱՄՆ հարաբերությունների վերանայում պետք չէ սպասել

«Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի /Բաքու/ ղեկավար Իլգար Վելիզադեն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խոսում ադրբեջանառուսական հարաբերությունների, ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարների, Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: …>>>

Share

8 դաս Փարիզի կլիմայական փոփոխությունների  համաժողովից

Financial review

Փարիզում ստորագրված կլիմակայական փոփոխությունների վերաբերյալ պատմական համաձայնագրին հասնելու համար ՄԱԿ-ից և 195  երկրներից պահանջվեցին տարիներ: …>>>

Share