Archive for Փետրվար 2016

# 02(86) Փետրվար, 2016

Feb 4

Share

Երբ պարզվում է, որ քո սիրելին…մարդասպան է

ANDERSON_PHOTO-01

Բենեդիկտ Անդերսոն

2015 թվականի դեկտեմբերի 13-ին Ինդոնեզիայի Ճավա կղզում 79 տարեկան հասակում մահացավ հայտնի սոցիոլոգ և քաղաքագետ, նեոմարքսիստ Բենեդիկտ Ռիչարդ Օ Գորման Անդերսոնը։ Անդերսոնը նշանակալից ավանդ է
ունեցել ազգայնականության՝ մեր ժամանակների ամենաօրախնդիր երևույթներից մեկի մասին հարացուցային (պարադիգմային) բանավեճում, դրանով իսկ փոփոխելով սոցիալական գիտությունների գաղափարա-մեթոդաբանական պատկերը։ Նա, ըստ էության, փոխեց հենց լեզուն, որով էլ այսօր հնարավոր դարձավ խոսել ազգերի և ազգայնականության մասին։ Նրան համաշխարհային հռչակ բերած գիրքը, նրա magnum opus-ը, որ լույս է տեսել 1983 թվականին, կոչվում է «Երևակայական հանրություններ. ազգայնականության ակունքների ու տարածման մասին»։ Իր զարմանահրաշ ուժով այս գիրքը սոցիալական գաղափարների աշխարհի հիմնական միտումների վրա իր ազդեցությամբ չի զիջում մյուս երկու հանրահայտ գրքերին՝ 2000 թվականին լույս տեսած «Ավանդույթի հայտնագործումը» (Էրիկ Հոբսբաումի և Թերենս Ռեյնջերի խմբագրմամբ) և 1991 թվականին հրատարակված Էրնեստ Գելների «Ազգերն ու ազգայնականությունը»։ …>>>

Share

Տեսաբան Բ. Անդերսոնի հայացքները ազգի և ազգայնականության մասին

10656273_956277011105513_695600014_n
Հայկ ԱՆՏՈՆՅԱՆ
Քաղաքագիտության մագիստրոս
Երևան

Ժամանակակից ազգայնականության տեսությունը բաժանվում է երկու հիմնական ուղղությունների` պրիմորդիալիստական և կոնստրուկտիվիստական: Ավելի վաղ հայեցակարգի` պրիմորդիալիզմի առավել հայտնի տեսաբաններից է հանդիսանում Է. Սմիթը, ով ցույց է տալիս միջէթնիկական հանրույթների տարբերակման 6 նշաններ/չափումներ` 1.ընդհանուր անուն (էթնանուն) 2. ծագման ընդհանուր միֆ 3. ընդհանուր պատմություն 4.ընդհանուր տարբերակիչ մշակույթ 5. որոշակի տարածքի հետ ասոցիացիա 6.համերաշխության զգացողություն:

…>>>

Share

Ինչու պետք է կործանվեր Ավստրիան. ազգայնականությունը և ազատական արժեքները  

 

Zolyan-photoՄիքայել ԶՈԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

«Ազգայնականություն» հասկացությունը հաճախ կապվում է ծայրահեղ պահպանողականության, ժողովրդավարական և ազատական արժեքների ժխտման, հակա-արևմտյան և հակա-արդիական դիրքորոշումների հետ: Ընդ որում, այս մտայնությունը հաճախ կիսում են ոչ միայն ազգայնականության քննադատները, այլև իրենց ազգայնական համարողներից շատերը: Այսպես, իրենց ազգայնական համարող որոշ գործիչներ դեմ են արտահայտվում ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված արժեքային համակարգին, ընդ որում այս դիրքորոշումը բացատրվում է հենց իրենց` ազգայնական լինելու հանգամանքով: Որքանո՞վ է հիմնավորված այս դիրքորոշումը: …>>>

Share

Ազգայնական գաղափարախոսությունները՝ որպես տարածաշրջանում քաղաքական գործիք

Shushan-photo
Շուշան ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ

Վերլուծաբան, Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ
Երևան

Մարդաբանական կոնստրուկտիվիզմի դրույթները, մասնավորապես՝ ժամանակակից աշխարհում ազգայնականության մասին Բենեդիկտ Անդերսոնի տեսությունը մեծ ներդրումներ էին 20-րդ դարի գիտության մեջ. 21-րդ դարը նույնպես օգտվում է այդ ժառանգությունից։ Ազգի՝ «երևակայական քաղաքական հանրույթ» լինելու մասին գաղափարը որոշակի արձագանքների և կամայական մեկնաբանությունների է արժանանում գաղափարաբանների և քաղաքական գործիչների կողմից, թեև այդ մարդկանց մեծ մասը Անդերսոնի երկերը չի ընթերցել։Այնուամենայնիվ, Անդերսոնի մտքերի հեռավոր արձագանքները նրանց մտածությունների ելակետ է դառնում նոր նացիոնալ-շովինիզմի՝ որպես անպաշտոն պետական գաղափարախոսության որոնումներում։ …>>>

Share

«Հայկական ազգայնականությունը» Հայաստանի ներսում և նրանից դուրս

Davit Stepanyan

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Հազիվ թե մեկն առարկի, որ հայերին՝ որպես ազգին վերագրվող որակների և հատկությունների մեջ անկասկած կարելի է նշել այսպես կոչված «հայկական ազգայնականությունը»։ Իհարկե, այս որակի սահմանման կամ եզրութաբանության շուրջ կարելի է երկար բանավիճել, բայց պետք է խոստովանել, որ մեզ իսկապես բնորոշ է մեր ազգի արժեք լինելու թեզը համարել հանրային միասնության բարձրագույն ձև և պետականակերտման գործընթացի առաջնահերթություն։ Բոլորովին պատահական չէ նաև այն, որ Հայաստանի բնակչության 97.9 %-ը հայեր են։  …>>>

Share

Թուրքական ազգայնամոլական կազմակերպությունները մեր օրերում

Gevorg-photo-nb

Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

Մերօրյա Թուրքիայի ազգայնականության հիմքերը հասնում են ընդհուպ մինչև Օսմանյան կայսրության շրջան: Օսմանյան շրջանից սկսած՝ ազգայնականությունը Թուրքիայում, շարունակաբար փոխարկումների ու ձևափոխությունների ենթարկվելով հանդերձ, մշտապես պահպանել է իրեն բնորոշ ագրեսիվ և այլատյաց դիմագիծը՝ վերածվելով ազգային փոքրամասնությունների գոյությունը չհանդուրժող ազգայնամոլական հոսանքի:

Թուրքիայի Հանրապետության ստեղծման հիմքում էլ ընկած էր Մուսթաֆա Քեմալի և նրա համախոհների ազգայնամոլական գործունեությունը, որն էլ պատմությանը հայտնի է «քեմալական շարժում» տարբերակով: …>>>

Share

Ազգայնականությունն այսօրվա Վրաստանում հասարակական կյանքի առաջատար հոսանքը չէ

Azgaynakanutyuny asorva Vrastanum...

Գիորգի Գոբրոնիձե


Հարցազրույց՝ միջազգային հարաբերությունների փորձագետ, Վրաց-ամերիկյան համալսարանի դասախոս Գիորգի ԳՈԲՐՈՆԻՁԵԻ հետ։

– Ինչպիսի՞ն է վրացական ազգայնականությունը և արդյո՞ք այն ներկա է երկրի այսօրվա ներքաղաքական կյանքում։ Եթե այո, ապա ի՞նչ ծավալով և ո՞ր ձևաչափով։

– Վրաց ամենօրյա կյանքում ազգայնականությունը միշտ ներկա էր, բայց չէի ասի, որ այսօրվա Վրաստանում ազգայնական տրամադրություններն ուժեղ են։ Իհարկե, ներկայիս տրամադրությունները տարբերվում են 90-ականների սկզբների ժամանակաշրջանից, որին բնորոշ էր ազգայնական տրամադրությունների պոռթկումն ու բազում ազգայնական շարժումների առաջացումը։ Հիշյալ ժամանակաշրջանին հատուկ էր որոշակի «ազգային էյֆորիան», քանի որ վրաց պետականության կայացումը, կարելի է ասել, շատ տարօրինակ է սկսվել։ …>>>

Share

Օրիենտալիզմը, ֆեդերալիզմը և կեղծ մոդեռնացումը

Ռասիզմը կրթության մեջ. ո՞ւմ համար են ստեղծվում «ուղղիչ» և «թերամիտների» դասարանները

NonaՆոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Դիրբորն-Միչիգանի համալսարան
ԱՄՆ

Ո՞վ ո՞ւմ է նմանակում։ Կենտրոնի և ծայրամասի հարցի շուրջ։ Վերջերս change.org էլեկտրոնային-փոստային հարթակով ստացել եմ սոցիալապես աշխույժ քաղաքացիների ստորագրություններ հայցող մի խնդրագիր։ Բողոքի դրդապատճառն այսպես է նկարագրվում բացատրագրում. «Մանկապարտեզներում հերթերի վերացման մասին օր առաջ զեկուցելու և, միաժամանակ, կրթության հաշվին նկատելիորեն տնտեսելու նպատակով պաշտոնյաները որոշ տարածաշրջաններում որոշել են սահմանափակել երեխաների հերթագրումը մանկապարտեզ ընդունվելու ցուցակներում։ Այժմ մանկապարտեզ ընդունվելու համար ծնողները պարտադիր կարգով պետք է հաստատեն տվյալ բնակության վայրում իրենց հաշվառված լինելը»։ …>>>

Share

Ժամանակակից ռուս ազգայնականությունը. էվոլյո՞ւցիա, թե՞ անկում

Anton-photoԱնտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ

Խորհրդային Միության փլուզումը և դրան հաջորդած հակասական քաղաքական գործընթացները սոցիալ-քաղաքական ասպարեզ են դուրս բերել մի շարք նոր ուժերի, որոնք էապես կանխորոշել են 90-ականների և հետագա ժամանակաշրջանի իրողությունները։ Ազգայնականությունն ազատականությունից հետո հիշյալ ժամանակաշրջանի երկրորդ՝ թերևս ամենավառ քաղաքական թրենդն էր։ Կովկասցիների համար ռուս ազգայնականների առավել աչքի ընկնող միջոցառումներից էին Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վորոնեժում և այլ քաղաքներում 2000-ականների սկզբներին հաճախակիացած նացի-սկինհեդների երթ-հավաքները։ Սակայն, ազգայնական շարժումը սկինհեդական ենթամշակույթի հետ նույնացնելը ակնհայտ պարզունակեցում է։ …>>>

Share

Էթնոազգայնականության գործընթացներն Օսմանյան կայսրությունում. 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ

Hasmik-photo (1)
Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մշակութաբան-ցեղասպանագետ
Երևան

19-րդ դարում հատկապես եվրոպական երկրներում մեծ թափ ստացան էթնոազգայնական շարժումները, որոնք, ձևավորվելով վերնախավի շրջանակներում (կայսրությունների և գաղութային պետությունների տապալման նպատակով), հետագայում զարգացան էթնոսի գերիշխանության հաստատման մոդելով:
Վերջինիս ձևավորման մեխանիզմները տարբեր ժողովուրդների մեջ հիմնականում կրկնվում են կարծրատիպերով: Անգլիացի հետազոտող Բենեդիկտ Անդերսոնը հիմնավորում է, որ ազգի և ազգայնականության ձևավորումը տեսականորեն կապվում է համընդհանուր մշակութային համակարգերում տեղի ունեցող վերափոխումների հետ: …>>>

Share