Archive for Հունիս 2016

#06 (90) Հունիս, 2016
Hunis

Share

Կարգավորման բանակցային գործընթացը

54a6922deca67_medium
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագրող
Երևան

Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը Խորհրդային Միության մաս էին կազմում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցով նրանք դիմում էին Կրեմլ: 1992-ին, երբ արդեն աշխարհի քարտեզի վրա չկար Խորհրդային Միությունը, Արցախյան հարցը միջազգայնացվեց: Առաջինը ԵԱՀԿ-ն էր, որ 1992-ի մարտի 24-ին ընդունեց փաստաթուղթ, որում ասվում էր, որ կարգավորման բանակցություններին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի “ընտրված և այլ ներկայացուցիչները”: “Ընտրված” անվան տակ նկատի էր առնվում 1991-ի դեկտեմբերի վերջերին Արցախում ընտրությունների ճանապարհով ձևավորված խորհրդարանը: “Այլ”-ը, հավանաբար, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներն էին, որոնք հանդես էին գալիս ի դեմս Շուշի քաղաքի իշխանությունների: …>>>

Share

Բանակցություններ՝ բանակցությունները շարունակելու շուրջ

admin-ajax
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Վերլուծաբան
Երևան

Վիեննայի բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ անդրադառնալով դրանց, նշել է` «Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կմեկնարկեն շատ լուրջ, միջնորդների խոսքով՝ էական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Խոսելով բանակցային գործընթացի մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն էլ է ցանկանում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այն, որ Ադրբեջանը վաղուց է ձգտում ձևավորված ստատուս քվոն փոխել, գաղտնիք չէ, իսկ ապրիլյան ագրեսիան դրա լավագույն վկայությունն է և բանակցային գործընթացում ադրբեջանական դիրքերն ամրապնդելու միջոց: …>>>

Share

Փաթեթային տարբերակ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (նախագիծ)

Patetajin-photo
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն

հուլիս, 1997թ.

Նախաբան

Կողմերը, լիովին ըմբռնելով խաղաղության և համագործակցության առավելությունը հանուն իրենց ժողովուրդների բարգավաճման և բարեկեցության, լի են Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնելու վճռականությամբ: Ստորեւ շարադրված կարգավորումը հիմք կստեղծի Կովկասի միասնական տնտեսական զարգացման համար` հնարավորություն տալով այս տարածաշրջանի ժողովուրդներին ապրել բնականոն և արդյունավետ` ունենալով ժողովրդավարական հաստատություններ, աճող բարեկեցություն, խոստումնալից ապագա: Այս համաձայնագրին համապատասխան համագործակցությունը կհանգեցնի բնականոն հարաբերությունների ողջ տարածաշրջանում` առևտրի, տրանսպորտի և կապի ոլորտներում` հնարավորություն տալով մարդկանց միջազգային կազմակերպությունների միջոցով վերականգնել իրենց քաղաքներն ու բնակավայրերը, հաստատել կայունություն, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում արտաքին կապիտալ ներդրումների ծավալի էական մեծացման համար, և  ճանապարհ բացել փոխշահավետ առևտրի համար, ինչը կհանգեցնի բոլոր մարդկանց բնական բարգավաճմանը, ինչի նախադրյալները դրված են կովկասյան տարածաշրջանում: Հաշտությունն ու համագործակցությունը մարդկանց միջև նրանց ահռելի ներուժը կծառայեցնեն ի շահ իրենց հարևանների և աշխարհի ժողովուրդների: …>>>

Share

Փուլային տարբերակ. Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր (նախագիծ)

Pulajin-photo
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, 2 դեկտեմբեր, 1997թ.

Նախաբան

Կողմերը` լի ԼՂ ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնելու վճռականությամբ, վերածելով գոյություն ունեցող հրադադարը կայուն խաղաղության, ըմբռնելով խաղաղության և համագործակցության առավելությունը` հանուն իրենց ժողովուրդների բարգավաճման և բարեկեցության, ցանկանալով հիմք ստեղծել Կովկասի համատեղ տնտեսական զարգացման համար, հնարավորություն տալով այս տարածաշրջանի ժողովուրդներին ապրել բնականոն և արդյունավետ` ունենալ ժողովրդավարական հաստատություններ, աճող բարեկեցություն, խոստումնալից ապագա, հասկանալով, որ այս համաձայնագրին համապատասխան համագործակցությունը կհանգեցնի բնականոն հարաբերությունների ողջ տարածաշրջանում` առևտրի, տրանսպորտի և կապի ոլորտներում, …>>>

Share

Ընդհանուր պետություն. Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին


@ndhanur petutjun-photo
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն

 10 նոյեմբեր, 1998թ.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ներառյալ` պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին համապատասխան իրագործելու վճռականությամբ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը պայմանավորվում են.

Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

Կողմերը կնքում են համաձայնագիր ԼՂ կարգավիճակի մասին, որը կներառի հետևյալ դրույթները. …>>>

Share

Մադրիդյան սկզբունքներ


Madridjan-photo-nb
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք, որպես պաշտոնական առաջարկ, ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (նոյեմբերի 29, 2007թ., Մադրիդ)

Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայնության ենք եկել, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում:
…>>>

Share

#5 (89) Մայիս, 2016

MAY-2016-ANALYTICON

Share