Archive for Սեպտեմբեր 2016

09 (93), Սեպտեմբեր, 2016
cover-sep-27

Share

Առանց այս հարցերին պատասխանելու՝ երկրի ապագան լինելու է հարցականի տակ


shushan-photo
Շուշան ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ

Քաղաքացիական հասարակության և
տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ
Երևան

«Սասնա ծռեր» խմբի կողմից Երևանում ՊՊԾ գնդի տարածքի գրավումը հարուցում է բազմաթիվ հարցեր, որոնցից որոշները դեռ պատասխան չունեն։ Տեղի ունեցածը հասարակության ներկայիս վիճակի լայն պատկերը բացահայտող յուրօրինակ լակմուսային թուղթ է։ Մարդիկ  սովոր են իրավիճակը քննարկել տրամագծորեն հակառակ՝ հաճախ՝ զգացմունքային ազդեցությամբ պայմանավորված դիրքրեից, թեև վաղուց արդեն ժամանակն է անցնել էությունն ու օրինաչափությունները բացահայտելուն։ Իմ նպատակը կարեկցելն ու մեղադրելը չէ, ես ձգտում եմ քննել տեղի ունեցածը հանրային միտումների ու տրամախոսությունների (դիսկուրսների)  տեսանկյունից, ինչպես նաև եզրահանգել՝ ի հայտ բերել քաղաքական և հասարակական հայեցակետերում «Սասնա ծռերի» գործողության «չոր մնացորդը», այսինքն՝ երևացող արդյունքը։ …>>>

Share

Restart Armenia. The Shadow of the Future.

Հայաստան` վերամեկնարկ. ապագայի ստվերը

 

ashot-margaryanԱշոտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան

 

Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մենք կարիք ունենք էլ ավելի ամրապնդելու մեր պետականության հիմքերը, նոր շունչ հաղորդելու մեր ազգային պայքարին: Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ ադրբեջանական ագրեսիայի բիրտ մեթոդներին. սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդի նկատմամբ կիրառվեց բռնություն` նպատակ ունենալով նրան զրկելու կենսական գոյության համար անհրաժեշտ բոլոր միջոցներից: Քսանից ավելի տարիների բանակցությունների արդյունքում Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ փոխել իր գործելաոճը, չդարձավ ոչ ավելի խոհեմ և ոչ էլ դրսևորեց խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքեր, իսկ վերջին հանդիպումները Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում օր օրի ապացուցում են իրենց անարդյունավետությունը: …>>>

Share

Վրացական ընտրությունների ռուսաստանյան երանգները


irakli
Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

 

Վրաստանում համարյա բոլոր մակարդակների ընտրություններն ու նախընտրական արշավները երբեք խաղաղությամբ աչքի չեն ընկել՝ հարուցելով վարկաբեկումների տարափ, ընդդիմության նկատմամբ ճնշումներ, ֆինանսական մեքենայություններ, ընտրակաշառքներ և մրցակիցներին գնելու ոտձգություններ…

Այնուամենայնիվ, վերջին 13 տարիների ընթացքում երկրում երկու անգամ տեղի ունեցած իշխանափոխությունն անցել է անարյուն և խաղաղ։ 2003թ. Շևարդնաձեի ժամանակաշրջանն ավարտվել էր Վարդերի հեղափոխությամբ, իսկ 2012թ. Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումն» իր դիրքերը զիջել էր «Վրացական երազանքին»։ …>>>

Share

Հուլիսի 15-ից մեկ օր անց. նոր Թուրքիա

 

Gevorg-photo-nbԳևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

Հուլիսի 15-ի երեկոյան թուրքական մեդիան սկսեց տեղեկություններ հաղորդել Ասիան և Եվրոպան կապող ստամբուլյան կամուրջների մոտ զինվորականների կուտակումների մասին: Ավելի ուշ տեղեկատվության հոսքը սկսեց հաստատել այն վարկածը, որ հարևան երկրում ռազմական հեղաշրջման փորձ է: Սա Թուրքիայի պատմության համար անսովոր երևույթ չէր, թեև այս դեպքը զգալի տարբերություններ ուներ նախկին, հիմնականում հաջող հեղաշրջման փորձերից:

Հեղաշրջման այս փորձի պատճառների, ընթացքի և արդյունքների վերաբերյալ հարյուրավոր էջերից բաղկացած հետազոտություններն էլ միգուցե չբավարարեն, սակայն մենք փորձ կկատարենք ընդհանուր գծերով ներկայացնել տեղի ունեցածն ու շարունակվողը՝ առանձին շեշտադրելով հայերի և Հայաստանի համար դրա դերն ու ազդեցությունը: …>>>

Share

Իրան-5+1 համաձայնագրի ազդեցությունն Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա

emma-begijanyanԷմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան

2013թ . սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Իրանի նորանշանակ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումից որոշ ժամանակ անց՝ արդեն  նոյեմբերին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան- 5+1 ( ՄԱԿ-ի 5 մշտական անդամներն են` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիան) բանակցություններում դրական տեղաշարժը նկատելի դարձավ: Այնուհետեւ՝ 2015թ. հուլիսի 14-ին կողմերը վերջնական համաձայնգիր ստորագրեցին, որն իրավամբ գնահատվեց իբրեւ պատմական, որպես դարի համաձայնագիր: Համաձայնություն, որը բանակցությունների գլխավոր դերակատարներ ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքական կամքի դրսեւորման արդյունք էր:  Եվ ահա 2016թ. հունվարի 16-ին Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի (IAEA) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարեց, թե Իրանը 5+1-ի հետ բանակցություններում եւ Համատեղ համապարփակ համաձայնության ծրագրի (ՀՀՀԾ, Joint Comprehensive Plan of Action)  շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է, եւ ՀՀՀԾ-ն կյանքի կոչվեց: …>>>

Share

Աստվածաշունչը՝ «Թարգմանությունների թագուհին»

karine-ghulyanԱստվածաշունչը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1666թ. Ամստերդամում Ոսկան Երևանցու ջանքերով, որի անունով էլ տպարանը կոչվել է Ոսկանյան: Տպագրությունը տևել է երկուսուկես տարի՝ 1666-1668թթ: Ոսկան Երևանցին Աստվածաշնչի տպագրության համար պատվիրել է նոր տառատեսակներ, թռչնագրեր, զարդեր, ձեռք է բերել նոր տեխնիկակակ միջոցներ: Այն համարվում է հայ հին տպագրության պսակը:

2016թ. նշվելու է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրության 350-ամյակը:
…>>>

Share

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն գործողություններ ձեռնարկի  Ադրբեջանի ուղղությամբ

Azerbaijani President Ilham Aliyev, left, and Uzbek President Islam Karimov in Tashkent, Uzbekistan, in 2010. (Anvar Ilyasov/Associated Press, file)

Դեյվիդ Ջ. Քրամեր
Ռիչարդ Կոզլարիչ

Դեյվիդ Ջ. Քրամերը  Մըքքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի մարդու իրավունքների և ժողովրդավարության գծով ավագ տնօրենն է և ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարցերով պետքարտուղարի նախկին օգնականը: Ռիչարդ Կոզլարիչը Ջորջ Մեյսոնի համալսարանին առընթեր պրոֆեսոր է, Ադրբեջանում ու Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Այս տարվա սկզբում նախագահ Իլհամ Ալիևը, թվում էր, երկրում մեղմացնում էր իր  ավտորիտար տիրապետությունը: Մարտ ամսին, նախքան նախագահ Օբամայի «Միջուկային անվտանգության գագաթաժողովին» մասնակցելը, նա ազատ արձակեց 14 քաղաքական բանտարկյալների: Անգամ ադրբեջանական պաշտոնյաների և ռեժիմի կողմից ղեկավարվող մեդիայում հնչող հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունն էր նվազել: Վաշինգտոնում Ալիևը  հանդիպեց փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: …>>>

Share

Մերկելն ընդառաջ է գնում Էրդողանի պահանջին

 

Kanzlerin Merkel, Staatspräsident Erdogan

Ռալֆ Նոյկիրխ և Քրիստոֆեր Շուլտ

Գերմանական կառավարությունը, ըստ Spiegel Online-ի տեղեկությունների, նպատակ ունի պաշտոնապես որոշակի քաղաքական հեռավորություն պահպանել Ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած որոշումից։ Դա գերմանացի պաշտոնյաների կողմից դեպի Թուրքիայում գտնվող գերմանական ռազմաբազա իրականացվող այցելությունների արգելանքը չեղարկելու նպատակէ հետապնդում ։

Գերմանիայի կառավարությունը ծրագրել է ուշադրության արժանի քաղաքական մի քայլ՝ ուղղված Թուրքիայի կառավարությանը, որի հաջող իրագործման դեպքում Բունդեսթագի պատգամավորները կրկին իրավունք կստանան այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորականներին։ Գերմանիայի դաշնային կառավարության որոշման արդյունքում կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը պետք է լրատվամիջոցների ներկայությամբ ելույթ ունենար և հիմնավորեր կառավարության  ձեռնպահ և զգուշավոր դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած որոշումից[1]։ …>>>

Share

«Թթվածին՝ հրեշի համար». Գարրի Կասպարով

«Թթվածին՝ հրեշի համար». Գարրի Կասպարով

Ռուսաստանցի քաղաքական գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն, «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի» միջազգային խորհրդի ղեկավար Գարրի Կասպարովն «Ազատություն» ռադիոյի կայքէջում հրապարակած իր «Թթվածին՝ հրեշի համար» հոդվածում, մեկնաբանելով Ռուսաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները, գրում է.

Ռուսաստանում այսպես կոչված խորհրդարանակն ընտրություններին մնացել է երկու շաբաթից պակաս, այնպես որ արդեն իսկ կարելի է որոշ եզրահանգումներ անել մեր աչքի առաջ կատարվածից։ Այն, ինչ տեսնում ենք հիմա, ի ցույց է դնում «ընտրություններին» ընդդիմության մասնակցության ոչ միայն անիմաստությունը, այլև կոնկրետ վնասը՝ պուտինյան վարչակարգին դիմակայելու տեսանկյունից։ …>>>

Share

Աշխատատար համաձայնագիր՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև

 Սիրիայում հրադադար հաստատելու համար

John Kerry et Sergueï Lavrov à Genève, le 9 septembre 2016. FABRICE COFFRINI / AFP

Շատ դժվար էր այս փոխզիջմանը գալը, և նույնիսկ եթե այն հարգվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ին սկսվող Էյդի տոնակատարությունների առաջին օրերին, ոչ մի երաշխիք չկա, որ այն մի քանի շաբաթից ավել կտևի և թույլ կտա Սիրիայում վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը: Ժնևում 10 ժամ տևած ծանր բանակցություններից հետո՝ սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին և նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովին հաջողվել է հասնել համաձայնության, որը նրանք համարում են «խոշոր», քանի որ այն կնքվել է հուլիսի կեսերից սկսած կես տասնյակ հանդիպումների և ամերիկացի դիվանագետի Մոսկվա այցի քննարկումների արդյունքում:

…>>>

Share