Archive for Հոկտեմբեր 2016

10 (94), Հոկտեմբեր, 2016cover-12

Share

Սահմանադրական փոփոխությունները՝ իշխանության վերարտադրության միջոց

 

hayk-khanumyan-2Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր
Ստեփանակերտ

 

Արցախում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը սովորաբար կապում են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գործընթացի հետ: Սակայն հանուն ճշմարտության պետք է նշել, որ Ստեփանակերտում քաղաքական գործիչները սահմանադրական փոփոխությունների օգտին հրապարակայնորեն արտահայտվում էին դեռևս նախքան ՀՀ-ում նման փոփոխությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնելը: Սկզբում այս մասին սկսեցին խոսել 2010-15թթ. ԱԺ-ում ամենաշատ պատգամավորներ ունեցած ՛՛Ազատ Հայրենիք՛՛ կուսակցության ներկայացուցիչները: Սույն կուսակցությունը հանդես էր գալիս խորհրդարանական կառավարման մոդելի օգտին: Այս մոտեցումն ավելի ամրապնդվեց 2015թ. մայիսյան ընտրություններից հետո, երբ կուսակցությունը 33 պատգամավորական տեղից վերցրեց 15-ը: Կուսակցության ղեկավարը Արցախի վարչապետն էր, 2005 թվականից ի վեր ՛՛Ազատ Հայրենիքն՛՛ անընդհատ ավելացրել էր իր տեղերն Ազգային ժողովում, և սահմանադրության նմանատիպ փոփոխությունների օգտին հանդես գալն ամբողջովին հասկանալի էր: …>>>

Share

ՏԻՄ-ից դեպի համապետական ընտրություններ

 

armen-grigoryanԱրմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

Սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները ստուգողական աշխատանքներ են եղել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության համար։ Այդ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին երկրի կառավարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները։ Ինչպես հաճախ պատահում է ընտրություններից հետո՝ խնդիրների հիմնական «մեղավոր» դարձան խնդրի հետ քիչ կապ ունեցող սուբյեկտները։

Հայաստանում  ընտրակեղծարարության հիմնական մեղադրանքը հաճախ դրվում է ժողովրդի վրա, ինչն իրականությունից շատ հեռու է: Այս մեղադրանքի տարածողներն իշխանական լրատվամիջոցներն ու դրանց արբանյակներն են: Իրականում, ընտրակեղծարարության հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն իշխանությունն է, և այդ կեղծարարության արդյունքներից գերազանցապես օգտվում են իշխանավորները: …>>>

Share

Կրկին պտտվեց վրաց պատմության «սատանայի անիվը».

ժողովրդի աջակցությամբ իշխանության հասած կուսակցությունը հաջորդ փուլում ստանում է բացարձակ իշխանություն

 

gella-vasadzeԳելա ՎԱՍԱՁԵ
Քաղաքագետ
Թբիլիսի 

 

Վրաստանում կայացած վերջին ընտրությունները բովանդակապես քիչ էին տարբերվում երկրում մինչ այդ անցած շատ այլ ընտրություններից, բայց ըստ ձևի բացառիկ էին։ Ուստի՝ սկսենք հենց ձևից։ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունների արդյունքները հայտնի չէին քվեարկության առաջին իսկ օրվանից հետո։ Եթե ավելի ճշգրիտ լինենք՝ դրանք հայտնի էին, բայց վերջնականապես ձևակերպված չէին։ Եթե այդպես չլիներ, ապա այս ընտրությունները կարող էինք քաղաքակիրթ երկրին հարիր միանգամայն ժողովրդավարական ընտրություններ համարել։ Ավա՜ղ, անցած ընտրությունների առարկայական քննությունը մեզ հիմք չի ընծայում դրանք հենց այսպես գնահատել։ Թեև, ամեն ինչ՝ ըստ կարգի։ …>>>

Share

Ժողովրդավարության կղզյակ. ընտրությունները Վրաստանում


daniel-ionisyan

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացի միավորում»
ՀԿ ծրագրերի համակարգող
Երևան


Ինչպես հայտնիէ, հոկտեմբերի 8-ին հարևան Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում վստահ հաղթանակ տարավ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած և նախկին 4 տարվա ընթացքում այդ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Այն գրեթե 2 անգամ ավել ձայն հավաքեց նախկին նախագահՄիխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունից: …>>>

Share

«Հեղինակազուրկ» ավտորիտարիզմ. ինչո՞ւ Հարավային Կովկասում այսօր այսպես են «ընտրում»


Ruben-photoՌուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Aravot.am-ի ռուսական տարբերակի խմբագիր
Երևան

 

Հարավային Կովկասի երկրները զբաղեցնում են ամենախոշոր «ավտորիտար զանգվածի»՝ Եվրասիայի «հարավային թևը»։ Արտաքին ազդեցություններին պատմականորեն ենթակա այս տարածաշրջանը չի կարող չնմանակել գերիշխող հասարակական-քաղաքական միտումը։ Այսուհանդերձ՝ հայ, վրաց և ադրբեջանական հասարակությունների մեջ նախորդ տարվա ընտրական գործընթացներում ի հայտ եկած տրամադրությունները յուրաքանչյուր հասարակության պարագայում ունեն նաև տարաբնույթ ներքին պատճառներ։  …>>>

Share

Ադրբեջանցիները ճամպրուկներն են հավաքում

Գեյեր, փախստականներ, ընդդիմադիրներ, ուսանողներ, բավականին ունևոր մարդիկ. նրանք բոլորը հանկարծ որոշեցին, որ ինչ-որ տեղ խոտն ավելի կանաչ է:

 Մանաթի փոխարժեքն ընկնում է, աճում է գործազրկությունը, իսկ խոստացված բարեփոխումների փոխարեն, որոնց Ադրբեջանում շատերն էին սպասում, հանրաքվե անցկացվեց: Սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, դրանցից շարքային քաղաքացիները ոչ մի լավ բան չեն սպասում: Դրա հետ կապված սոցցանցերում ակտիվացան քննարկումներն այն մասին, թե ով ուր է մեկնում: Ընդմիշտ: …>>>

Share

Ալիևը հասկացնել տվեց, որ արտահերթ ընտրություների է գնում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քողարկված ձևով մեկնարկեց նախագահական արտահերթ ընտրությունների նախապատրաստությունը, ընտրություներ, որոնք կարող են անցկացվել տարեվերջին։

Հոկտեմբերի 7-ին ելույթ ունենալով կառավարության՝ անցած տարվա ինն ամսվա սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նիստում՝ Ալիևը ժողովի բացման ժամանակ կոշտ կերպով քննադատեց Արևմուտքին, առաջ քաշելով մեղադրանքների մի ամբողջ ցանկ, ներառյալ երկակի չափորոշիչներն Ադրբեջանի, իսլամական աշխարհի, արաբ փախստականների նկատմամբ։ …>>>

Share

Մեկնաբան. Ադրբեջանի հանրաքվեն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան թվում է առաջին հայացքից

 

The First Family: Heidar (left), Arzu, and Leyla


Ադրբեջանի իշխանությունները սեպտեմբերի 26-ին հանրաքվե կանցկացնեն՝ փոխելու երկրի սահմանադրությունը,  որն էլ ավելի կամրապնդի  նախագահ Ալիևի և նրա ընտանիքի իշխանությունը: Ահա թե  ինչ է դրված խաղատախտակին։

Հարցեր, որոնց առերեսվում են  քվեարկողները

Հանրաքվեի են դրված  Ադրբեջանի սահմանադրության բազմաթիվ գլուխների 29 ոչ  սովորական  ուղղումներ: Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի ժողովրդական քվեարկության արդյունքներով և երկու անգամ փոփոխվել է` 2002-ին և 2009-ին: …>>>

Share

Քարերը` որպես փաստարկ

«Մենք՝ ադրբեջանցիներս, Քվեմո Քարթլիում 80%-ից շատ ենք: Մենք արժանի ենք մեր թեկնածուին»

378 ձայն 307-ի դիմաց: Այսպիսի արդյունքով ընդդիմադիր «Ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Ահմեդ Իմամկուլիևը հաղթեց իշանության ներկայացուցչին հոկտեմբերի 22-ին Մառնեուլի Կիզիլաջլո գյուղում կրկին կայացած ընտրություններին: Իմամկուլիևին մի քանի ձայն էր պակասում առաջին փուլում հաղթելու համար: Այժմ պետք է երկրորդ փուլ անցկացվի, որը կկայանա հոկտեմբերի 30-ին:

…>>>

Share

Ռուբեն Վարդանյան. «Երկրորդ շանս չենք ունենալու»

Ռուբեն Վարդանյանը Լուսանկարը` MISiS NITU

Այս տարի մենք երկու ճգնաժամ ունեցանք. գարնանը պատերազմ եղավ, իսկ ամռանը «Սասնա Ծռերը» գրավեց ՊՊԾ գունդը: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ու հասարակությունը լուրջ հետեւություններ արե՞լ են: Կամ էլ, գուցե գիտակցում կա, որ պետք է բան փոխել, բայց իրականացնելու կամք ու համարձակություն չկա: 
…>>>

Share