Archive for Դեկտեմբեր 2016

12 (96), Դեկտեմբեր, 2016

Share

2016-ի դասերը. ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո


Մասիս
ՄԱՅԻԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ստեփանակերտ

 

Ապրիլյան պատերազմը դարձավ ոչ միայն 2016 թվականի, այլև հրադադարի բոլոր նախորդ 22 տարիների ամենադրամատիկ իրադարձությունը. այն վճռորոշ դեր ունեցավ միջազգային միջնորդների և ԼՂՀ ու Ադրբեջանի միջպետական հակամարտության կողմերի հետագա գործողություններում։ Վերլուծելով 2014-2015թթ. իրադարձությունների զարգացումները՝ մենք նշել էիք, որ խաղաղ կարգավորման կողմնակիցները պետք է անեն ամեն հնարավոր բան, որպեսզի հրադադարի ռեժիմի, հատկապես՝ հրետանու կիրառմամբ խախտումները, կանոնավոր չդառնան։ «Եթե ադրբեջանական կողմի սույն աղաղակող գործողությունները ժամանակին չկանխվեն, ապա պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա»։[1] Հակամարտության ընդարձակման վտանգի մասին զգուշացնում էին տարածաշրջանի խնդիրներին գիտակ շատ փորձագետներ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը»։[2] …>>>

Share

2016-ի դասերը

 

Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Հրապարակախոս
Երևան

Պատմությունը ժամանակների վկայությունն է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, անցյալի սուրհանդակը:
Historia vero testis temporum,
luxveritatis, vita memoriae, magistra vitae, nuntiavetustatis.

Կիկերոն

 

«Պատմության գլխավոր դասն այն է, որ նրանից ոչ ոք դաս չի քաղում», սիրում էր կրկնել հայտնի ասույթը համալսարանի դասախոսներիցս մեկը: Եթե սա մեկտեղենք Կիկերոնի խոսքերի հետ, կստացվի՝ պատմությունը լավ ուսուցիչ է, մենք ենք ծույլ աշակերտներ: Բայց ինչպես ցանկացած գիտելիք, այնպես էլ պատմության դասը տարբեր մարդիկ կարող են կիրառել տարակերպ, կամ նույն ճշմարտությունից կատարել տարբերվող հետևություններ: Երբ Ադոլֆ Հիտլերն ասում էր՝ ով է այժմ հիշում հայերի ջարդերը, սա նշանակում էր, որ նա չի՞ սովորել պատմության այն դասը, որն ասում է՝ չի կարելի բնաջնջել մեկ այլ ժողովրդի, թե՞ ընդհակառակը՝ սովորել էր մյուս դասը, որ կարելի է բնաջնջել և մնալ անպատիժ: Ուրեմն՝ պատմության դասը պարտադիր չէ, որ լինի բարոյախրատական և ոչ էլ օգտակար՝ հանուն հասարակական բարեկեցության: Հակառակը, կարող է բերել նոր արհավիրքների, եթե, օրինակ, իշխանությունն ու հանրությունը նույն դասից կատարեն տարբեր հետևություններ՝ ամենքինը միտված սեփական շահերի սպասարկմանը: Մեծագույն դժբախտություն է, երբ իշխանության և հանրության շահերը տարբեր են, իսկ երբեմն՝ հակադիր: …>>>

Share

Ադրբեջանը 2016 թվականին. էկոնոմիկան՝ փորձության առաջ

 

Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների
ընկերության տնօրեն
Բաքու

 

Այն, որ միլիարդավոր դոլարների եկամուտներ ստացող Ադրբեջանը կհանդիպի այնպիսի տնտեսական դժվարությունների, որոնց առաջ հայտնվեց 2016-ին, շատերի համար ճակատագրի անսպասելի շրջադարձ էր։ Մարդիկ արդեն հարմարվել էին կայուն կյանքի, նրանց եկամուտները սոցիալական նոր պայմաններում ապրելու համար այնքան էլ փոքր չէին, նրանք հարմարվել էին կյանքին՝ իր նոր դրսևորումներով։ Բիզնես-պլանների հարցում ևս ամեն ինչ կարգին էր, եկամուտների նկատմամբ պետական ուժեղացված հսկողություն չկար։ Անգամ շարքային գործարարները, որոնք իրենց փոքր բիզնեսն ունեին, կարող էին ինքնուրույն իրենց կյանքը դասավորել, իսկ պետությունից նրանց կախվածությունը դրսևորվում էր զուտ փոքրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի միջամտությունների ձևով։ Կառավարությունը ժամանակ առ ժամանակ ծրագրեր և որոշումներ էր ընդունում՝ նվազեցնելու համար պաշտոնյաների հնարավորությունները՝ խանգարելու գործարարներին։ …>>>

Share

Հայ-իրանական ռազմական համագործակցության արձակն ու իրողությունները

 

Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքական վերլուծաբան
Վորոնեժ

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի սպասվող այցը Հայաստան հաջորդեց տարբեր մակարդակներում կայացած երկու երկրների քաղաքական գործիչների շփումների շարքին: Միջազգային տնտեսական պատժամիջոցների ճնշումից դուրս եկող Իրանը և զարգացման ասպարեզում լուրջ խնդիրների բախվող Հայաստանը սուր կերպով զգում են միմյանց կարիքը: Խոսքն ամենատարբեր՝ տնտեսական (որտեղ վերջին տարվա ընթացքում գրանցվել է ապրանքաշրջանառության 4 տոկոսանոց նվազում),  քաղաքական (երկու պետությունները սուր կերպով դաշնակիցների և գործընկերների կարիք են զգում) բնագավառների մասին է: Հանդիպմանն առանձնահատուկ նշանակություն է հաղորդում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջերս արձանագրված սրացումը, որը հատկապես կարևոր է Երևանի համար՝ հաշվի առնելով հայ-իրանական շփումների ռազմական չափումը:    …>>>

Share

2017 թվականին ընդառաջ. միջազգային «ջունգլիների» լուռ ֆատալիզմը

 

Ռուբեն Հ.ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»-ի ռուսական
տարբերակի խմբագիր
Երևան

 

2016 թվականը պատմության գիրկն է անցնում՝ դառնալով վերջինիս, մեղմ ասած, ոչ փառավորագույն կամ լավագույն գլուխը։ 

Մեր խոշորագույն հարևանները՝ Իրանն ու Թուրքիան, անմիջական մասնակցության մակարդակով ներքաշված են Սիրիայում ընթացող կեղտոտ և արյունալի հակամարտության մեջ։ Մեր հյուսիսային հարևան Վրաստանը՝ Ռուսաստանի հետ հակամարտության համապատկերում շարունակում է ընթանալ դեպի Արևմուտք, թեև չափազանցություն կլինի պնդել, որ հոկտեմբերյան ընտրություններից հետո երկիրն ավելի ամրապինդ է դարձել, իսկ նրա ճամփան՝ անամպ ու հեռանկարներն՝ ավելի պայծառ։ …>>>

Share

Մենք չենք վարում, չենք ցանում, չենք կառուցում…

 

Իզիդա  ՃԱՆԻԱ
«Нужная газета»-ի գլխավոր խմբագիր
Սուխում

 

Անցնող նահանջ տարին լի էր քաղաքական իրադարձություններով՝ համագումարներով, ցույցերով, գրոհներով և մեր պես փոքր երկրի համար ահռելի թիվ կազմող կուսակցությունների և հասարակական-քաղաքական շարժումների ստեղծմամբ, ինչպես նաև բնական աղետներով՝ ջրհեղեղներով, փոթորիկներով, արևադարձային անձրևներով, որոնք, պատճառ դառնալով կոմունալ ծառայությունների և էներգետիկ համակարգի աշխատանքի խանգարման, առաջացրել են մի շարք անհարմարություններ։ …>>>

Share

Տարվա արդյունքները՝ որպես դաս քաղաքական գործիչների համար

Ալան ՊԱՐԱՍՏԱԵՎ
Անկախ փորձագետ
Ցխինվալ

 

Տարվա ավարտին ընդունված է ի մի բերել արդյունքները։ Բայց արդյունքները, ինչպիսին էլ դրանք լինեն, վերլուծաբանների և քաղաքագետների գործն են։ Ավելի  գործնական մարդիկ, ասենք՝ քաղաքական գործիչները, ընդհակառակը, սովոր են արդյունքներից առաջ անցնել և արդյունքները որպես դասեր ընկալել։ Մասնագիտությամբ ուսուցիչ լինելով՝ ես չեմ կարող չսկսել դասը սխալների վրա աշխատանքից, չեմ կարող գոնե չքննարկել, թե ինչ են այս տարում ուսանել անցած տարվա սխալներից։ Այսպես, անցած տարին, արտապատկերված այս՝ դեռևս չանցած տարվա վրա։ Հարավային Օսիայի քաղաքական վերնախավի քաղաքական դասեր սերտած լինելու լավ օրինակ կարող ենք դիտել «Մեծ Պայմանագրի» ստորագրման հետ կապված պատմությունը։ …>>>

Share

  2016-ը կառուցողական երկխոսության տարի էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

2016-ը Հայաստան-ԵՄ հարաբերություններում կառուցողական երկխոսության և հարաբերությունների անշտապ զարգացման տարի էր: 2013-ի հայտնի իրադարձություններից հետո 2015-ի վերջին եռամսյակում արդեն իսկ ուրվագծվում էին ՀՀ-ԵՄ հարաբերություններում կարգավորման և վերաթարմացման միտումները, երբ նշված տարվա դեկտեմբերի 7-ին ազդարարվեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքմանն ուղղված պաշտոնական բանակցությունների  սկիզբը:

Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունն, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստին: Նիստի օրակարգում գլխավոր հարցը Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի մշակումն էր, որը երկկողմ համագործակցությունը նոր հարթություն   տեղափոխելու համար ամուր  հիմք կծառայեր: …>>>

Share

Թուրքիայի արտաքին քաղաքականության ամփոփում

 

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

Թուրքիան 2016 թվական թևակոխեց մի շարք երկրների հետ զգալի խնդիրներով, ինչը նեղացրեց արտաքին-քաղաքական ոլորտում նրա մանևրելու հնարավորությունները։ Դա Թուրքիային հարկադրեց ժամանակավորապես վերադառնալ «զրո խնդիր հարևանների» հետ քաղաքականությանը, որը զգալի հաջողություններ էր գրանցել 2009թ., և որի ճարտարապետ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան Foreign Policy պարբերականի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն դիվանագետներից մեկը, «Նոր Քիսինջեր»։ Դավութօղլուին են պատկանում հետևյալ խոսքերը. «Երբ մենք հասնենք մեր հարևանների հետ զրո խնդիր մակարդակի, այդ ժամանակ արտաքին քաղաքականություն վարելու առումով կստանանք վերին աստիճանի լայն մանևրելու դաշտ»: Թուրքիան «զրո խնդիր հարևանների» հետ քաղաքականությամբ ստացավ այդ դաշտը և անցում կատարեց նեոօսմանիզմի քաղաքականությանը։ …>>>

Share

Ինքնության ճգնաժամը Թուրքիայում ու դրա հետևանքները քրդական գործոնի համապատկերում

 


Հովիկ ԱՎԱՆ
ԵՍՈՎ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի  պատմության  ամբիոնի դասախոս
Ստեփանակերտ

 

«Եթե մի օր Թուրքիան քանդվի,
ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով,
այլ՝ ինքնության խնդրի…»
Հրանտ Դինք

 Օսմանյան կայսրության ձևավորումն ընթացել է նվաճողական արշավանքների միջոցով, որոնց զուգահեռ կիրառվել է նաև բռնի  իսլամացման,  թուրքացման քաղաքականություն, ինչի արդյունքում  էլ  կազմավորվել է խառնածին բնակչություն[1]: 1923թ. կազմավորված Թուրքիայի Հանրապետության կառավարությունը շարունակեց Օսմանյան կայսրության ձուլողական քաղաքականությունը[1, էջ 5 ]: Այդ քաղաքականության հիմնական նպատակը միատարր թուրքական պետականության ստեղծումն էր: Թուրքական պետական քարոզչամեքենան Թուրքիայում բնակվող  շուրջ 40 ժողովուրդների  ու էթնիկական խմբերի ներկայացնում էր որպես թուրքեր` միանգամայն  անտեսելով նրանց բոլոր (կրոնական, լեզվական, մշակութային ու մի շարք այլ) իրավունքները: …>>>

Share