Archive for Փետրվար 2017

Չեչնիայում երեխաների հանդեպ դաժանությունը հետպատերազմյան բարդույթ է

Կազբեկ ՉԱՆՏՈՒՐԻԱ

Վերջին տարիներին Չեչնիայում հաճախացել են երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը։ Ինչպես պրակտիկան է ցույց տալիս՝ երեխաները տառապում են մեծահասակների կողմից անբացատրելի նախահարձակությունից ու դաժանությունից։ Հոգեբանները կարծում են, որ դա հետպատերազմյան բարդույթ է։

Չեչնիայիում հերթական քրեական գործն է հարուցվել՝ երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության առնչությամբ։ ՌԴ Քննչական կոմիտեի Գուդերմեսի բաժինը հետաքննություն է սկսել Բաչի-յուրտ գյուղի բնակիչների՝ մի ամուսնական զույգի նկատմամբ։ Ամուսինները մեղադրվում են 10 և 11 տարեկան երկու դստրերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ֆիզիկական բռնության մեջ։ Քննությամբ պարզվել է, որ հայրն ու խորթ մայրը պարբերաբար դաժանորեն ծեծի են ենթարկել աղջնակներին, հաճախ էլ՝ պարզապես առանց որևիցե պատճառի։ Մեղադրյալները մեկուսացվել են ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ տուժած երեխաներն իրենց երկու փոքր քույրերի հետ հանձնվել են հարազատ մոր խնամքին։ …>>>

Share