Archive for Հունիս 2017

06 (102), Հունիս, 2017

Share

ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ

 

“Անալիտիկոնի” սույն համարում զետեղված են “Խաղաղության, անվտանգության և կայունության նոր ճարտարապետության ձևավորում Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակներում 2017 թվականի փետրվարի 10-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված միջազգային համաժողովում Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից ներկայացված վերլուծական նյութերը (ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության Հակամարտությունների կանխարգելման, կայունության և անվտանգության սատարման հիմնադրամի աջակցությամբ)։

Նյութերում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և չեն կարող դիտարկվել որպես Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական տեսակետ։

Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածներից բացի համաժողովում ներկայացվել են նաև նունյ թեմաներով վրացի, աբխազ և հարավօսական փորձագետների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, ինչը թույլ տվեց ուրվագծելու Հարավային Կովկասում նշյալ թեմաներին առնչվող հնարավորինս ամբողջական պատկերը (մյուս նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝) …>>>

Share

ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ՀԱՅԱՑՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ

 



Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
[1]

«Տեղական և ամենօրյա հարթությունից սկսած ընդհուպ մինչև աշխարհակարգի մակարդակը բռնությունից հրաժարվելը թող դառնա մեր որոշումների, մեր հարաբերությունների, մեր գործողությունների և ամեն ձևի քաղաքականության առանձնահատուկ ոճը»։[2]

Հռոմի պապ Ֆրանցիսկոս

2017թ. հունվարի 1 …>>>

Share

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ



Սևինջ Ս
ԱՄԵԴԶԱԴԵ[1]

 

Ընդհանուր դիտարկում


Հարավկովկասյան տարածաշրջանը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո վերածվել էր ակտիվ տարածքային հակամարտությունների կիզակետի, դեռ շարունակում է մնալ որպես մի քանի չլուծված հակամարտությունների տեղաշրջան։ Դեռևս 1980-ականների վերջում Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում բռնկված հակամարտությունը ընթացել է ներքին բախումներով և Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից և Հայաստանից բնակչության արտամղմամբ և վերաճել է Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների միջև չհայտարարված պատերազմի։ Քանի որ կրակի դադարեցման մասին վերջնական համաձայնագիրը ստորագրվել է 1994թ., կողմերը պատասխանատվություն են ստանձնել գտնելու հակամարտության քաղաքական լուծումը ուժի չկիրառման միջոցով՝ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) շարունակական մշտադիտարկման առաքելության պայմաններում։ …>>>

Share

ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ

 


Միքայել ԶՈԼՅԱՆ[1]

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՄԱՆ ԽՆԴԻՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ

Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում և, ինչպես 1980-ականների վերջում էին ասում, «նրա շուրջը» ծավալված իրադարձությունները թեև կարճ ժամանակով, բայց կրկին հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կիզակետում։ Հակամարտությունը, որի մասին 2016 թվականին արդեն բոլորը գրեթե մոռացել էին, նոր ուժգնությամբ բռնկվեց։ Ապրիլյան թեժացումը ցույց տվեց, որ այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» շարքում ղարաբաղյան հակամարտությունը կարելի է «ամենաթեժը» դիտել։ Մինչ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր ավելի ծավալուն «ուկրաինական ճգնաժամի» կամ Սիրիայում և Իրաքում ընթացող քաղաքացիական պատերազմների վրա, պարզվեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում փխրուն հավասարակշռությունը խախտված է, և տարածաշրջանը հայտնվել է աղետի շեմին։ Թեև ապրիլյան բախումները դադարեցվել են նախքան լիածավալ տևական պատերազմի վերաճելը, ակնհայտ է դարձել, որ ղարաբաղյան հակամարտության թեժացումը իրադարձությունների զարգացման միանգամայն հավանական սցենար է։ …>>>

Share

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՕՐԻՆԱԿԸ


Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 1

Ղարաբաղյան հանրությունում միակարծիք չեն այն հարցում, թե հակամարտության փոխակերպման գործում որքանով է ազդեցիկ ու արդյունավետ եղել միջազգային աջակցությունը։ Կարծիքները տարատեսակ են ոչ միայն հանրության տարբեր շերտերում, այլև երբեմն էլ հենց նույն՝ այս կամ այն շերտում, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունում։ Բանավեճերի հիմնական թեման հետևյալն է՝ որքանո՞վ է այդ ամենը համապատասխանել տեղերում մարդկանց իրական կարիքներին ու պահանջմունքներին։ Եւ արդյո՞ք բավարար էր աջակցությունը։

Վերջին տարիներին մի շարք փորձեր են ձեռնարկվել՝ գնահատելու հակամարտության փոխակերպման գործում միջազգային աջակցության օգտակարությունն ու արդյունավետությունը, ամփոփելու քաղաքացիական խաղաղարարության արդյունքները։ Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ փորձագետների ներգրավմամբ նմանատիպ ուսումնասիրություն է անցկացրել նաև International Alert կազմակերպությունը՝ Եվրամիության EPNK ծրագրի շրջանակներում (տողերիս հեղինակը նույնպես անմիջական մասնակցություն է ունեցել այդ աշխատանքներին)։ «Խաղաղության հեռանկարի մերձեցում.  քաղաքացիական խաղաղարարության 20 տարին՝ ղարաբաղյան հակամարտության համապատկերում» վերտառությամբ ուսումնասիրությունում մեր թեմային առնչվող բավականին հետաքրքիր և ուշագրավ դիտարկումներ կարելի է գտնել։ …>>>

Share

Հարավային Կովկասում առկա հակամարտություների խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային աջակցության ազդեցության ընկալումը  

Փորձագիտական հայացք Բաքվից

 


Համիդա ԳԻՅԱՍԲԵՅԼԻ 
1

 

Կովկասը, ինչպես և Արևելքը, նուրբ թեմա է։ Հենց դրա վկայությունն է տարածաշրջանում առկա հակամարտությունների կծիկը։ Սույն հոդվածում կփորձեմ արծարծել մի բավականին նրբանկատ թեմա։ Թե ինչու նրբանկատ՝ արդեն իսկ պարզ է դառնում, կարդալով Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսիայի իմ գործընկերների անցկացրած հետազոտությունները։ Բավականին դժվար է ընդհանրական կարծիք հայտնել Հարավային Կովկասի մասին, քանի որ այստեղ առկա հակամարտությունները, ինչպես նաև սոցիալ-քաղաքական իրավիճակները որքան տարբեր, նույնքան էլ իրար նման են։ …>>>

Share

Միջազգային կազմակերպություների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման/փոխակերպման վրա


Արտակ ԱՅՈՒՆՑ 1

 

Համառոտ ակնարկ

 Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները Հայաստանում, Ադրբեջանում և ԼՂ-ում  շատերի համար քիչ հավանական են թվում։ Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), մասնավորապես Ռուսաստանի կողմից միջնորդական ջանքերի աշխուժացմանը՝ քառօրյա պատերազմից անմիջապես հետո բանակցային գործընթացի վերականգնման հետ կապված շատ խնդիրներ են մնացել, առանց որոնց լուծման անհնար է պատկերացնել շրջանակային խաղաղ համաձայնпգրի ստորագրման համար հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցում։ …>>>

Share