08 (104), Օգոստոս, 2017
Archive for Օգոստոս 2017
Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը Հայաստանի վրա
Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ
ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար
Երևան
Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի ու Իրանի դեմ պատժամիջոցների պահպանում, համալրում և խստացում նախատեսող օրինագիծ ընդունեց, որն օգոստոսի 2-ին ստորագրեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պատժամիջոցների փաթեթը վերջ դրեց ռուսական ու այլ ուղղություններով ԱՄՆ քաղաքականությունների անորոշություններին, որոնք առաջացել էին 2016թ. նոյեմբերի 8-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից ու հունվարի 20–ին պաշտոնն ստանձնելուց հետո: …>>>
Վրաց-ամերիկյան հարաբերությունների «միսն ու արյունը»
Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի
Սույն թվականի մայիսին ԱՄՆ-ն և Վրաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երկու երկրների հարաբերությունները բնութագրեց որպես «միս ու արյամբ» շաղախված։ …>>>
Հարկադրող ուժի տարրերն՝ ԱՄՆ ազգային անվտանգության համակարգում
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Ստեփանակերտ, Արցախ
Ներածություն
Կոշտ ուժի կիրառման հետ կապված ծախսերի և ռիսկերի մեծացումը, ռազմական գործողությունների իրականացման նկատմամբ ամերիկյան հասարակության մեջ աճող անհանդուրժողականությունը մեծացնում են հարկադրող ուժի (coercivepower) կշիռն ու նշանակությունը։ «Հարկադրող ուժ. հակառակորդների հետ դիմակայություն` առանց պատերազմ վարելու» [1] հետազոտության մեջ քննվում են այն մեթոդները, որոնց միջոցով ԱՄՆ-ն մտադիր է հարկադրել այլ պետություններին՝ իրականացնելու ամերիկյան շահերին համապատասխանող քաղաքականություն։ Այդպիսի մոտեցումը կապված է ռազմական ուժին և ազգային հզորության կոշտ տարրերին այլընտրանքային տարբերակների առկայության կարևորության գիտակցման հետ, տարրեր, որոնց շնորհիվ իրականացվում են ամերիկյան քաղաքականությունն ու ռազմավարությունը։ …>>>
Հայկական ռադիոն, «հայի ոսկիները» կամ՝ հայ-քրդական հարաբերությունների շուրջ
Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
Հայաստանաբնակների համար Ցեղասպանության հարցում կարծես թե մեղադրվողի աթոռին մեկն է՝ Թուրքիան կամ թուրքերը: Միևնույն ժամանակ, Արաքսի և Ախուրյանի արևմտյան ափին էլ Թուրքիան և թուրքերն են:
Իհարկե, Հայաստանի արևմտյան հարևանները միայն թուրքերը չեն, Ցեղասպանության համար պատասխանատուներն էլ նույնպես, պետք է ասել, միայն թուրքերը չեն: Թուրքիայի քրդերը ոչ միայն թուրքական պետության՝ Հայաստանին սահմանակից հատվածների բնակչության մեծամասնությունն են, այլ նաև մեծամասնություն են Արևմտյան Հայաստանում՝ միևնույն ժամանակ Ցեղասպանության իրականացնողներից, ինչպես և հայերին պատկանող տարածքներում հաստատվածների ճնշող մեծամասնությունը: …>>>
Պետության ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածության մի վարկածի և խնդրի էթնոդիվանագիտական հայեցակետերի մասին
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ*
Փորձագետ
Երևան
Նոր շրջանի դիվանագիտության տեսաբանները, հատկապես խորհրդային դպրոցի ներկայացուցիչները, ձևավորել են մի տեսություն, համաձայն որի պետության արտաքին քաղաքականությունը հանդիսանում է ներքին քաղաքականության շարունակությունը։ Այստեղից` մի շատ կարևոր եզրահանգում. քանի որ դիվանագիտությունը արտաքին քաղաքականության իրագործման միջոց է, կոպիտ ասած՝ նրա կիրառման գործիքը, և քանի որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ուրեմն` դիվանագիտությունը կոչված է հավասարարչափ լուծելու երկիրի ներքին խնդիրները ևս։ Նման պոստուլատի օգտաշատությունը դժվար է վիճարկել։ Եվ այն կյանքի են կոչում շատ, հատկապես զարգացած պետություններ` իրենց դիվանագիտական ծառայություններին պարտադրելով արտաքին քաղաքականությանը զուգընթաց զբաղվել ներքաղաքական կյանքի հարցերով։ Թե որ երկրի դիվանագիտական ծառայություններն ինչ չափով են հաջողակ այդ գործընթացում` այլ հարց է։ Խնդիրը, բոլոր դեպքերում, գտնվում է կառավարությունների ուշադրության կենտրոնում։ ՀՀ վարչապետը, օրինակ, մի քանի անգամ հանձնարարել է իր դեսպանություններին և արտասահմանյան մյուս ներկայացուցչություններին ապահովել արտաքին առևտրի, ներդրումների ու արտահանումների, նորագույն տեխնոլոգիաների ներկրման և այլ կենսական ուղղությունների զարգացումն հանրապետության կյանքում։ …>>>
Ներկայիս ճգնաժամն աննախադեպ է

Ֆրենսիս Ֆուկույամա
Ֆրենսիս Ֆուկույաման ամերիկացի ականավոր գրող, փիլիսոփա և քաղաքագետ է: Նա «The American Interest» պարբերականի և կայքի խմբագրական խորհրդի նախագահն է, Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման և օրենքի գերակայության հարցերով կենտրոնի ավագ գիտաշխատող: Նրա «Պատմության ավարտը և վերջին մարդը» աշխարհահռչակ գիրքը գաղափարախոսական բեկում էր քաղաքագիտության մեջ: Այն լիբերալ ժողովրդավարությունը հռչակում էր որպես մարդկության սոցիալ-մշակութային զարգացման վերջնակետ: Իր հաջորդ աշխատություններում նա զարգացնում է այն գաղափարը, որ գլոբալացումը համաշխարհային զարգացման գլխավոր ուղին է: Ֆրենսիս Ֆուկույամայի մյուս առավել հայտնի աշխատություններն են՝ «Ամերիկան երկընտրանքի առջև. ժողովրդավարությունը, իշխանությունը և նեոպահպանողական ժառանգությունը», «Պետականաշինություն. կառավարումը և աշխարհակարգը 21-րդ դարում», «Քաղաքական կարգ և քաղաքական անկում. արդյունաբերական հեղափոխությունից մինչև ժողովրդավարության գլոբալացում»: …>>>
Պուտինյան Ռուսաստանի հետ առնչվելու խելամիտ տարբերակ
Ջոն Մակլաֆլին (John McLaughlin)
The New York Times
Վերջին անգամ Ռուսաստանում եղել եմ հոկտեմբերին, և իմ այցի նպատակը ռուս-ամերիկյան հարաբերությունների ուսումնասիրությունն էր: Ետ վերադարձա նախագահ Թրամփի ընտրվելուց առաջ` հասկանալով, որ հարաբերությունները սարսափելի վիճակում են գտնվում և շարունակական անկում են ապրում, ինչին ականատես ենք նաև այսօր: Ռուսաստանն՝ ի պատասխան Կոնգրեսի կողմից առաջ քաշած նոր պատժամիջոցների, որոնք նախորդ շաբաթ ստորագրվեց նախագահ Թրամփի կողմից, պահանջեց 755 հոգով կրճատել ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցների քանակը: …>>>
Երբ գլխավորը տնտեսությունն է
Վերոնիկա Ֆյոլինգեր և Զիա Վայզե
Առևտուր, աշխատատեղեր, արձակուրդային զբոսաշրջություն… Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի ընդունած նոր քաղաքական կեցվածքը նախ և առաջ բացասական կերպով է անդրադառնում երկու երկրների սերտ տնտեսական հարաբերությունների վրա, ինչը երկու կողմերի համար էլ կարող է մեծ գլխացավանք դառնալ:
Արդեն ամիսներ, նույնիսկ թերևս մեկ տարուց էլ ավել տևած լարվածությունը, որն առկա է գերմանա-թուրքական հարաբերություններում, այժմ թևակոխում է նոր փուլ. երկու երկրների քաղաքական դիսկուրսներում սկսում են հայտնվել փոխադարձ սպառնալիքներով լի հայտարարություններ՝ ահազանգելով այն մասին, որ Թուրքիայի առումով Դաշնային Հանրապետության կառավարության համբերության բաժակը գրեթե լցվել է: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն իր հերթին հայտարարում է Թուրքիայի նկատմամբ «նոր ուղեգծի մշակման» մասին: …>>>
Ռուսաստանում լռում են Սիբիրում ԻՊ ահաբեկչության մասին
Իզաբել Մանդրո (Isabelle Mandraud) Le Monde, Ֆրանսիա
Վլադիմիր Պուտինը չխոսեց Սուգուտում տեղի ունեցածի մասին, որտեղ դանակով զինված մարդու հարձակումից տուժել է յոթ հոգի
Իրավիճակն Իսպանիայում, որտեղ իրականացվել է Իսլամական պետության երկու արյունոտ ահաբեկչություն, շարունակում է գլխավոր տեղը զբաղեցնել ռուսաստանյան նորություններում, սակայն Արևմտյան Սիբիրի իրադարձության մասին (որի պատասխանատվությունը ևս ստանձնել է ԻՊ-ն) փաստացի ոչ ոք չի խոսում։ Այսպես թե այնպես՝ Սուրգուտը (350 հազար բնակիչ, Մոսկվայից 2100 կիլիմետր դեպի արևելք) ահավոր բանի ականատես եղավ. օգոստոսի 19-ի առավոտյան դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Յոթ մարդ վիրավորվել է, իսկ նրանցից մեկը կյանքի և մահվան սահմանագծին է։
Հյուսիսային Կորեայի համար Դոնալդ Թրամփը «խելքը թռցրած մի տղա է»
Ալիսյա Պոլե
AFP, Reuters գործակալություններ
Լարվածությունը շարունակվում է. Փհենյանը հինգշաբթի հաստատել է ԱՄՆ Գուամ կղզու վրա չորս հրթիռ ուղարկելու մտադրությունը և «նախազգուշացրել Միացյալ Նահանգներին»:
Հյուսիսային Կորեայի ռեժիմը հաստատել է հինգշաբթի օրը ԱՄՆ խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու վրա չորս հրթիռ ուղարկելու ցանկությունը: Արձագանքելով ԱՄՆ առաջնորդի կտրուկ հայտարարություններին՝ Հյուսիսային Կորեայի KCNA պաշտոնական լրատվական գործակալությունը նշում է, թե «խելքը թռցրած մեկի հետ իմաստալից երկխոսությունն անհնար է»: Այնուհետև բացատրում է, որ «միայն բացարձակ ուժն է գործում նրա պարագայում»: Գործակալությունը հաղորդում է, որ ՀյուսիսայինԿորեայի բանակը օգոստոսի կեսերին ավարտին կհասցնի Գուամ կղզու վրա հարձակման ծրագրերը: Ճապոնիայի վրայով թռչելիք այդ չորս հրթիռներն ուղարկելու ծրագիրը կներկայացվի Կիմ Չեն Ընի հաստատմանը: Սա կլինի «ծայրահեղ նախազգուշացում՝ ուղղված Միացյալ Նահանգներին»: …>>>