12 (108), Դեկտեմբեր, 2017
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Ստեփանակերտ
Տարբեր առիթներով փորձագիտական և այլ շրջանակներում անդրադարձ է կատարվում Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հնարավորություններին ու հեռանկարներին։ Երբեմն էլ հակասություն է նկատվում պաշտոնական միջազգային ճանաչում չունենալու և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու միջև։
Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետությունը հռչակվել է 1991 թվականին, և բնական է, որ մենք պետք է ունենանք արտաքին հարաբերություններ, այդ թվում՝ միջազգային ճանաչման հասնելու համար: Մենք իրականացնում ենք ճանաչված պետություններին բնորոշ գործառույթներ, որոնցից է, նախ և առաջ, անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը։ …>>>
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ-Երևան
Ս.թ. հոկտեմբերին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը սկիզբ դրեց ամենատարբեր հարթակներում դրա հանրային քննարկումներին։ Քննարկումներում գնահատականներ էին տրվում մի շարք ոլորտներում ակնկալվող համագործակցության հեռանկարներին, ինչը բնական էր, քանի որ Համաձայնագրում անդրադարձ կա ԵՄ-ՀՀ գործընկերության քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային և այլ ոլորտների բարեփոխումներին: …>>>
Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
2017 թվականը և հատկապես դրա վերջին մի քանի ամիսները ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ակտիվ բանակցությունների և դիվանագիտական այցերի տարի էր։ 2017-ի փետրվարին կողմերն ավարտեցին բանակցությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ, իսկ մայիսի 21-ին նախաստորագրեցին այն։ Անցնող տարում Հայաստան ժամանեցին մի շարք դիվանագիտական պատվիրակություններ ԵՄ բարձրաստիճան ինստիտուտներից, մասնավորապես՝ հոկտեմբերի 2-ին Երևան ժամանեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Նրա այցի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ վերջնական քննարկումներ անցկացնելն էր տարբեր քաղաքակական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ։ Այս այցից հետո՝ հոկտեմբերի 13-ին, հրապարակվեց Համաձայնագրի տեքստը։ …>>>
Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
«Ազգ-բանակ» ծրագիր․ ռազմավարությու՞ն, թե՞ հռետորաբանություն
Անցյալ տարին նշանավորվեց մի նոր բառակապակցությամբ, որն անդընդհատ լսում էինք իշխանության ներկայացուցիչների ելույթներում, ԶԼՄ-երի հրապարակումներում, սոցիալական ցանցերի օգտատարերի բանավեճերում։ Խոսքն «ազգ-բանակ» բառակապակցության մասին է։ Սակայն, որքան էլ այդ բառակապակցութունը հաճախ է օգտագործվում, հանրությունն առայժմ չի տեսել «ազգ-բանակի» հայեցակարգը։ Այնպես որ դժվար է գնահատել, թե ինչ սկզբունքների վրա է այն հիմնված և ինչ քայլերի հերթականություն է ենթադրում։ Կան առանձին նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, «Պատիվ ունեմ» կամ «Ես եմ» ծրագրերը, որոնք կարող են ի վերջո դրական արդյունք տալ։ Սակայն, ամբողջական պատկերացում «ազգ-բանակի» ռազմավարության մասին հանրությունը չունի, և բացառված չէ, որ նման ռազմավարություն պարզապես գոյություն չունի։ Առայժմ «ազգ-բանակ» ծրագրի ամենաակնհայտ դրսևորումն է միլիտարիստական քարոզչության շեշտակի աճը և իշխանության հակառակորդներին «դավաճանների» կամ «դասալիքների» դերում ներկայացնելը։ Երևանի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել «ազգ-բանակի» գաղափարը քարոզող բավականին պարզունակ քարոզչական պաստառների, որոնք հիշեցնում են Լճացման շրջանի խորհդային քարոզչությունը։ …>>>
Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների
հանրային միավորում
Բաքու
2017 թվականն Ադրբեջանի համար կհիշվի որպես լարված փորձությունների և որոշումների ընդունման տարի: Այս տարի երկրի արտաքին քաղաքականության մեջ առկա հարաշարժ գործընթացներին զուգահեռ մենք նաև ականատեսը դարձանք երկրի ներսում բարեփոխումների թուլացման: Մինչդեռ տարեսկզբին՝ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներին համապատասխան, մեկնարկ էր տրվել կադրային և կառուցվածքային փոփոխություններին: Հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Ադրբեջանում ստեղծվեց փոխնախագահի ինստիտուտը, իսկ այդ պաշտոնում թեկնածուների հաստատումն էլ անցավ նախագահի լիազորությանը: Փետրվարին նախագահ Իլհամ Ալիևը, օգտագործելով իր լիազորությունները, փոխնախագահի պաշտոնում հաստատեց առաջին տիկին Մեհրիբան Ալիևային: Միաժամանակ մեկնարկ տրվեց փոխնախագահի ինստիտուտի ձևավորմանը՝ առաջին տիկնոջ թիմի անդամներից: Սակայն չնայած այն հանգամանքին, որ տարին ավարտին է մոտենում, առայժմ հնարավոր չէ որևէ լուրջ կարծիք հայտնել այդ հաստատության բոլոր գործառույթների և կառավարման գործում դրա ներդրման մասին: Քանի որ 2018 թվականը նախագահական ընտրություների տարի է (դրանք պետք է անցկացվեն հոկտեմբերին), կարելի է հուսալ, որ տարեսկզբին ավելի հստակ ծրագիր կներկայացվի այդ հաստատության գործառնության վերաբերյալ: …>>>
Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի
Վրաստանում 2017թ. քաղաքական տարին սկսվել է ամանորի տոներից անմիջապես հետո:Հունվարի 12-ին ամենախոշոր ընդդիմադիր ուժի` «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության շարքերը թողել են այս քաղաքական ուժի միանգամից մի քանի տասնյակ հիմնադիրներ և առաջնորդներ: Վրացական ԶԼՄ-ների տվյալներով` կուսակցությունից հեռացել են նրա տարբեր մակարդակի ղեկավարներից 60 հոգի, այդ թվում` տարիներ շարունակ ՄԱՇ առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլուն մերձավոր Գիգի Ուգուլավան, Գիգա Բոկերիան, Դավիթ Բաքրաձեն, Գիվի Թարգամաձեն, Գիորգի Ծերեթելին, Գիորգի Գաբաշվիլին, Խաթունա Գոգորիշվիլին, Իրմա Նադիրաշվիլին և շատ ուրիշներ: …>>>
Իզիդա ՃԱՆԻԱ
«Նուժնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր
Սուխում
Գնահատելով տարվա արդյունքներն՝ Աբխազիայի բնակիչներն ասում են, որ տարին հիշարժան է եղել «ուրախ» խորհրդարանական ընտրություններով, բնապահպանական խնդիրներով և չհաջողված կուրորտային սեզոնով։ Հավանաբար, հենց սրանք են 2017թ. երեք տեղեկատվական առանցքները։
Հեռացող տարում՝ մարտի 10-ին Աբխազիայում կայացած խորհրդարանական ընտրությունները թերևս ամենաաղմկահարույց և բազմամարդն էին աբխազական խորհրդարանականության ողջ պատմության ընթացքում։ Խորհրդարանի 35 տեղի համար պատգամավորի թեկնածության հայտ է ներկայացրել 156 հոգի, որոնցից 148-ը գրանցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Պատգամավորի 114 թեկնածու առաջադրվել է ընտրողների նախաձեռնող խմբերի, իսկ 34 հոգի՝ «Միասնական Աբխազիա», «Աբխազիայի միասնության ժողովրդական ֆորում», «Աբխազիայի կոմունիստական» և «Աբխազիայի տնտեսական զարգացման» կուսակցությունների կողմից։ Ընդդիմադիր կուսակցություններն իրենց թեկնածուներին նախընտրել են առաջադրել մեծամասնական ընտրակարգով։ 148 թեկնածուներից 16-ը կանայք էին։ Էթնիկական բաշխվածությամբ՝ թեկնածուներից 125-ն աբխազ էին, 9-ը՝ հայ, 8-ը՝ ռուս, 2-ը՝ հույն, 2-ը՝ վրացի, 1-ն՝ օս և 1-ը՝ կաբարդինցի։ …>>>
Աննա ՉՈՉԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ
Անցած տարվա գլխավոր իրադարձությունները Հարավային Օսիայում եղել են նախագահական ընտրությունները, երկրի վերանվանման մասին հանրաքվեն, ռուսաստանյան ֆինանսական աջակցության նկատելի նվազումը, բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը և ՀՕՀ պատմության մեջ առաջին ռոք-փառատոնը։
2017 թվականն սկսվել է նախագահական աթոռին հավակնող թեկնածուների վարած ակտիվ ընտրարշավով։ Ընտրությունները համատեղվել են երկրի վերանվանման մասին հանրաքվեով և տեղի են ունեցել ապրիլի 9-ին։ Գործող իշխանությունն՝ ի դեմս նախագահ Լեոնիդ Տիբիլովի, քաղաքացիներին առաջարկել է քվեարկել երկրի նոր՝ «Հարավային Օսիայի Հանրապետություն՝ Ալանիա պետություն» անվան օգտին (ՀՕՀ-ԱՊ)։ …>>>
Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ*
Քաղաքագետ
Մոսկվա
2017 թվականն Անդրկովկասի համար լի էր բազմապիսի իրադարձություններով։ Սակայն այս տարվա՝ որպես տարածաշրջանի պատմության մեջ ինչ-որ հեղափոխական ժամանակափուլի մասին խոսել չենք կարող։ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո անցած ութ տարում ստատուս-քվոն էապես չի փոխվել։ Լեռնային Ղարաբաղում «քառօրյա» պատերազմից հետո անպակաս էին 2017-ին համանման սցենարի կրկնությունը կանխատեսող վերլուծությունները։ Սակայն, ի հեճուկս հակամարտող կողմերի շփման գծում միջադեպերի մեծ թվի և բանակցություններում էական առաջընթացի բացակայության, անցած տարվա թեժացումը չի վերարտադրվել։ …>>>
Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
Թուրքիայի համար վերջին տարիները բավական բարդ են դասավորվում և տնտեսական, և հասարակական, և արտաքին ու ներքին քաղաքական գործընթացների տեսանկյունից: Բացառություն չէր նաև 2017 թվականը, որը 2015-ից սկսած և հիմնականում քրդական հարցի հետ կապված ներքաղաքական բարդ շղթայի, ինչպես և տարածաշրջանային բուռն գործընթացների շարունակությունն էր՝ իր ուրույն վայրիվերումներով, բացասական լիցքերի զգալի կուտակմամբ, հասարակական բևեռացման խորացմամբ, արժեքային վերաձևակերպումներով: …>>>