Archive for Փետրվար 2018

02 (110), Փետրվար, 2018

 

Share

Եվրոպական Միության և… պարզ չէ էլ ում հետ համագործակցության մասին


Եվ
չեն քաշի սայլակը նույն
Ձին և այծյամը դողդոջուն:
Ա.Ս.  Պուշկին

 

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսերեն տարբերակի խմբագիր
Երևան

 

«Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով: Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր: Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը և դրա արդյունքում կատարված քայլերին:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային: Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ: Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական Միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում: …>>>

Share

Իրանցիների խնդիրների ներկապնակը

Ցուցարարների կոչերի եվ հասարակական  կարծիքի հարցման արդյունքների վերլուծություն

 

 

Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Իրանագետ
Երևան

 

Իրանում 2017 թվականի վերջին՝ 2018 թվականի սկզբին (իրանական օրացույցով 1396 թվականի տասներորդ՝Դեյ ամսին) տեղի ունեցած ցույցերի առանձնահատկություններն էին՝ լայնածավալությունը, քաղաքական առաջնորդի/առաջնորդների ու օրակարգի բացակայությունը, կոչերի ու պահանջների բազմազանությունը: Ցուցարարներին ուղղորդման մեջ երկրի իշխանությունները մեղադրեցին արտաքին ուժերին՝ ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային ու Իսրայելին, իսկ փորձագիտական դաշտում ներքաղաքական ակտորներից նախկին նախագահ Ահմադինեժադը, նախագահի թեկնածու Էբրահիմ Ռայիսին և մի շարք այլ անձինք ու ուժեր հայտնվեցին ցույցերի կազմակերպման մեջ կասկածվողների ցանկում: Հարյուրավոր բանտարկյալների ու երկու տասնյակ զոհերի պատճառ հանդիսացած ցույցերն ու բախումները մարել են, ցույցերի ընթացքում հնչած կոչերի ու պահանջների վերլուծությունը, սակայն, դեռևս հրատապ թեմա է թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հանրության համար: …>>>

Share

ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը՝ որպես Իրանում բողոքի շարժման խթանիչ

 

 

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

 

2017թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2018թ. հունվարի 3-ն Իրանի քաղաքներում տեղի ունեցած բողոքի գործողություններն սկզբնապես բավականին խաղաղ բնույթ էին կրում, իսկ բողոքողների պահանջներն ունեին բացառապես սոցիալ-տնտեսական ենթատեքստ: Սակայն երեք օր անց բողոքները սկսել են ուղեկցվել քաղաքական պահանջներով ու կարգախոսներով և հետզհետե վերաճել վանդալիզմի առանձին դրվագներ ունեցած զանգվածային անկարգությունների: Պաշտոնական իրանական աղբյուրների համաձայն՝ անկարգությունների զոհ են դարձել 25 հոգի, ձերբակալվել է 3700 մարդ, որոնցից 400-ը ցայսօր կալանավորված է: Այս հոդվածում մենք կփորձենք քննել ԶԼՆ-ներն ու սոցիալական ցանցերը՝ որպես Իրանում բողոքի շարժման խթանիչ գործոն: …>>>

Share

Թուրքիայի «հակաօդային» ոդիսականը

 

Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

Թուրքիան վերջին մի քանի տարին փորձում է լրացնել երկրի պաշտպանության կազմակերպման թերևս ամենախոշոր բացը՝ մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի բացակայությունը: Զինված ուժերին և ռազմարդյունաբերությանը մեծագույն ուշադրություն հատկացնող Անկարան, սակայն, երբեք էլ չի ունեցել մեծ հեռահարության սեփական ՀՕՊ համակարգը, որի անհրաժեշտությունն առավել ակներև է ինչպես Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական փոփոխությունների, այնպես էլ հարևան պետությունների հետ բարդ ու փոփոխական հարաբերությունների համատեքստում:

2007 թվականին մեծ հեռահարության ՀՕՊ համակարգ ունենալու համար Թուրքիայում մեկնարկեց T-Loramids նախագիծը: Անկարան իր համար թիվ մեկ խնդիր էր դրել ոչ միայն գնել անհրաժեշտ համակարգն արտասահմանում, այլ նաև ձեռք բերել դրա տեխնոլոգիաներն ու հետագա արտադրությունը կազմակերպել Թուրքիայի տարածքում՝ սպառելով ոչ միայն սեփական կարիքները, այլ ունենալով ապագայում դրանք արտահանելու տեսլական: Այս սկզբունքն էլ հավակնոտ ծրագրերով թուրքական ռազմարդյունաբերական քաղաքականության հենասյուներից է: …>>>

Share

Քաշմիրը շարունակում է մնալ «հանգած հրաբուխ», որը ցանկացած պահի կարող է ժայթքել

 

 

Քրիստ ՊՈՂՈՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

Արդեն 70 տարի է՝ Հնդկաստանը և Պակիստանը չեն կարողանում համաձայնության գալ Քաշմիրի շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում: Հակամարտությունը բարդ է հատկապես այն առումով, որ երկու պետություններն էլ ունեն միջուկային զենք և հավանական պատերազմի դեպքում այն կարող է վերաճել միջուկային պատերազմի: Այսօր այն համարվում է աշխարհի ամենառազմականացված շրջաններից մեկը:

Հակամարտող կողմերից մասնավորապես Պակիստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների ծավալմանն ու ակտիվացմանը և ապակայունացնող իրավիճակ ստեղծելուն: Պակիստանի իշխանություններն իրենց պետության սահմաններում տարածք են տրամադրում ահաբեկչական խմբավորումներ նախապատրաստելու և հնդկական հենակետերի վրա հարձակումներ իրականացնելու համար: Բացի այդ, պակիստանյան իշխանությունները Քաշմիրյան բնակչության շրջանում (այստեղ մեծամասամբ բնակվում են մահմեդականներ) հովանավորում են հնդկական իշխանությունների դեմ ուղղված ցույցերը: …>>>

Share

Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի


Արմինֆո. Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Ադրբեջանում ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին, կիսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի, Իրանի շուրջ աշխարհաքաղաքական իրադրության, մեր տարածաշրջանի վրա մերձարևելյան անկայունության տարածման հնարավորությունների տեսլականով:

Ձեր հարցազրույցներից մեկում Ադրբեջանում նախագահական ընտրությունների՝ 2018 թ. հոկտեմբերից ապրիլ տեղափոխման վերաբերյալ վերջին որոշումը կապեցիք նույն ընթացքում Հայաստանում իշխանության տրանսֆորմացիայի հետ: Ինչո՞վ է պայմանավորված նման փոխկապակցվածությունը: …>>>

Share

Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներ. ռուսաստանյան քաղաքական համակարգն աբսուրդային է

Մամուլի տեսություն՝ Ռուսաստանի մասին, փետրվարի 9-15

Սիրիայում ռուս վարձկանների մահը

Ամերիկյան ավիահարվածը հանգեցրեց Սիրիայում ռուսաստանցի մարտիկների մահվան, ինչն էլ դարձավ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի առաջին մահացու բախումը՝ գրում է «Թելեգրաֆը»: Դա տեղի է ունեցել ամերիկացիների պաշտպանության տակ գտնվող քրդական դիրքերի վրա Բաշար Ասադի ուժերի հարձակումից հետո: Սպանվածների թվի մասին տեղեկությունները տարբերվում են տասնյակներից մինչև հարյուրավորներ. որոշ լուրերում սպանվածները ներկայացվում էին որպես ռուսաստայան կադրային զինվորականներ, որոշներում էլ՝ որպես վարձկաններ: Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ նրանք «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) անդամներ էին, ընկերություն, որի տերը Պուտինի հետ լուսանկարվել է 2016 թվականին: …>>>

Share

«Մենք ականատեսն ենք Իրանի, Իսրայելի և Սիրիայի միջև հարված-հակահարված շրջապտույտի»


Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) ավագ վերլուծաբան Օֆեր Ցայզբերգը քննարկում է ռազմական էսկալացիան Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի արդյունքն էր շաբաթ օրն Իսրայելի կողմից Դամասկոսի շուրջ արձակված հարվածները:

Փետրվարի 10-ի առավոտը նշանավորվեց Իսրայելի և Սիրիայի միջև վերջին տարիների լրջագույն ռազմական էսկալացիայով: Նախ՝ իսրայելական բանակի կողմից Իրանին հանձնված անօդաչու թռչող սարքի մուտքն էր Իսրայելի օդային տարածք: Իսրայելի Պաշտպանական ուժերն անմիջապես սկսեցին հարձակման ենթարկել այն հենց թռիչքի վայրում  ոչնչացնելու համար, որի ժամանակ էլ խոցվել է F16 ինքնաթիռը (այն ընկել է Իսրայելի տարածքում): Օդաչուն լուրջ վնասվածքներ է ստացել: …>>>

Share

Խառը ուղերձներ ԱՄՆ-ից սիրիական քրդերին թուրքական հարվածների կապակցությամբ

Այն արագ հակադարձվեց Պենտագոնի կողմից, որի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ԱՄՆ-ն շարունակելու է կանգնել քրդերի կողքին նույնիսկ թուրքերի`Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդական հենարան քաղաքը ներխուժելուց հետո:

Նման հակոտնյա հայտարարությունները կարծես արտացոլում են վարչակազմի ջանքերը` ուղղված տարբեր կողմերի ճնշումները հավասարակշռելուն: Թուրքիան, որը մոլեգնած էր քրդերին հատկացվող օգնությունից, ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ   քրդերն ամերիկյան գործընկերների համար առանցքային դերակատարություն ունեն Իսլամական պետության դեմ պատերազմում: …>>>

Share

ԵՄ խորհրդարանականներն՝ ընդդեմ Մակրոնի

 

Պետեր Մյուլլեր, Բրյուսել

Ֆրանսիայի նախագահը ցանկանում է վերափոխել Եվրոպան՝ Բրյուսելում հանդիպելով փոխադարձ լարվածության: Ակնհայտ է, որ Էմանուել Մակրոնը ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ եվրոպական առաջիկա ընտրությունների ժամանակ բարձրագույն թեկնածուների մրցակցություն չլինի:

Կարո՞ղ է այսպիսի բան լինել: Արդյո՞ք այն նույն մարդը, ով Ֆրանսիան «փրկեց» Մարին Լը Պենից և համատեղությամբ Եվրոպան՝ գոյության ճգնաժամից, այժմ դեմ է բարձրագույն թեկնածուների գաղափարին: Եվրախորհրդարանում այս օրերին խիստ լարված մթնոլորտ է տիրում, և դրա պատճառը Էմանուել Մակրոնն է: …>>>

Share